Ջեյն Էլիզաբեթ Հաթ (դեկտեմբերի 15, 1949(1949-12-15), Էպսոն, Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն), Ուելսի Լեյբորիստական կուսակցությանքաղաքական գործիչ, որը 2023 թվականից եղել է Ուելսի կառավարության անդամ, 2024 թվականից զբաղեցրել է Ուելսի կառավարության ղեկավար ուիփի պաշտոնը[2]։1999 թվականից մինչ այսօր Գլամորգանի ընտրատարածքի կառավարության անդամ է[3]։

Ջեյն Էլիզաբեթ Հաթ
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 15, 1949(1949-12-15) (74 տարեկան)
ԾննդավայրԷպսոն, Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՔենթի համալսարան, Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց, Բրիստոլի համալսարան և Surbiton High School?
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Ծնողներհայր՝ Michael Hutt?[1]
Զբաղեցրած պաշտոններMinister for Education and Skills?, Minister for Health & Social Care?, Minister for Finance?, Minister for Finance?, Minister for Budget and Business Management?, Secretary for Health & Social Services?, Minister for Health & Social Care?, Member of the 1st National Assembly for Wales?, Member of the 2nd National Assembly for Wales?, Member of the 3rd National Assembly for Wales?, Member of the 4th National Assembly for Wales?, Member of the 5th National Assembly for Wales?, Leader of the House and Chief Whip?, Minister for Children, Education, Lifelong Learning and Skills?, Minister for Business and Budget?, Deputy Minister and Chief Whip?, Member of the 6th Senedd?, Minister for Social Justice? և Chief Whip?
ԿուսակցությունWelsh Labour? և Լեյբորիստական կուսակցություն
Կայքwelshlabour.org.uk/assembly-members/jane-hutt/
 Jane Hutt Վիքիպահեստում

Խորհրդարանի ստեղծումից ի վեր՝ Հաթը Ուելսի կառավարության ամենաերկար պաշտոնավարած նախարարն է և մինչ օրս աշխատել է բոլոր վարչակազմերում։ Նա կառավարությունում գործունեությունը սկսել է 1999 թվականի մայիսից մինչև 2017 թվականի նոյեմբերի փոփոխությունները՝ վերադառնալով 2018 թվականի դեկտեմբերին։ Հաթը զբաղեցրել է մի քանի բարձրագույն պետական պաշտոններ, ներառյալ ֆինանսների նախարարի, առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարի և կրթության նախարարի պաշտոնները։

Վաղ տարիներ

խմբագրել

Ծնվել է Էպսոմում, Սուրեյ, 1949 թվականի դեկտեմբերի 15-ին, Հաթի վալլիերեն խոսող տատիկներն ու պապիկները Հյուսիսային Ուելսից են եղել[4], իսկ նրա հայրը պաթոլոգ Մայքլ Հաթն է եղել[5]։ Հաթը կրթություն է ստացել Սուրբիթոնի ավագ դպրոցում և ավարտել է Քենթերբերիի համալսարանը 1970 թվականին՝ ստանալով բակալավրի կոչում, 1972 թվականին Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում ստացել է սոցիալական աշխատանքի որակավորման վկայական, մագիստրոսի կոչում Բրիստոլի համալսարանում՝ 1995 թվականին[6]։

Մասնագիտական գործունեություն

խմբագրել

Հաթը եղել է «Ուելսի կանանց օգնության կազմակերպության» հիմնադիրը, ֆեմինիստական կազմակերպություններից մեկի հիմնադիր անդամներից մեկը, որը քարոզարշավ է իրականացնում ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց անունից։ 1978 թվականի հունվարին նշանակվել է խմբի համակարգող։

Հաթը ոչ քաղաքական գոչծոինեություն է իրականացնրել որպես Chwarae Teg հավասար հնարավորությունների կազմակերպության տնօրեն և Cardiff Community Health Care Trust կազմակերպության ոչ գործադիր տնօրեն։ Ուելսի «Նոր հնարավորություններ» (Մեծ Բրիտանիա) հիմնադրամի անդամ է եղել։

Քաղաքական գործունեություն

խմբագրել

Հաթը Հարավային Գլամորգանի շրջանի խորհրդի անդամ և Սոցիալական ծառայությունների կոմիտեի նախկին փոխնախագահ է եղել։ 1983 թվականին Քարդիֆ Նորթում նա առաջադրվել է բրիտանական խորհրդարանի պատգամավորի ընտրություններում, սակայն չի ընտրվել։

Հաթը ընտրվել է Ուելսի կառավարության անդամ 1999 թվականին և վերընտրվել է յուրաքանչյուր հաջորդ ընտրություններում։ Նա աշխատել է որպես պետնախարար 1999 թվականի մայիսի 12-ից մինչև 2017 թվականի նոյեմբերի 3-ը՝ 18 տարի, 5 ամիս, 23 օր (կամ 6751 օր), դառնալով Միացյալ Թագավորության պատմության ամենաերկար պաշտոնավարած նախարարը։ Նրա ռեկորդը 2018 թվականին գերազանցել է Քարվին Ջոնսը, որն աշխատել է այդ պաշտոնում ընդհանուր առմամբ 6868 օր։

Նա կառավարության հետին շարքերում առաջին անգամ հայտնվել է 2017 թվականի նոյեմբերի 14-ին[7]։

2018 թվականի դեկտեմբերի 13-ին նա կրկին վերադարձել է կառավարություն՝ որպես ղեկավար Ուիփ։

Նախարարական պաշտոններ

խմբագրել

1999 թվականին Ասամբլեայի ստեղծումից հետո նա անմիջապես դարձել է առողջապահության նախարար։ Նա այդ պաշտոնում մնացել է մինչև 2005 թվականը, որից հետո ազատվել է այդ պաշտոնից՝ հիվանդանոցային ցուցակների երկար սպասման ժամկետների պատճառով[8]։ Անկախ նրանից, որ իր զեկույցում նա ցույց է տվել, որ սպասման ցուցակի ժամանակային թիրախները ավելի բարձր են եղել, քան Անգլիայում և Շոտլանդիայում, Հաթը չի կարողացել պահպանել իր պաշտոնը[9]։ Արդյունքում, նա ենթարկվել է Ուելսի բոլոր հիմնական քաղաքական կուսակցությունների քննադատությանը, ներառյալ սեփական կուսակցությունը։ Արդյունքում, նրա դիրքորոշումները կառավարության անդամների շրջանում դառել են անկայուն, քանի որ ոմանք անհանգստացել են, որ այդ խնդիրները կարող են նույնիսկ վնասել Ուելսի դեվոլյուցիային[10]։

Հաթի խորհրդատվական տեսանյութը, 2020 թվական, օգոստոս։

Նա դարձել է Ասամբլեայի բիզնեսի նախարար և գլխավոր Ուիփ, հաղորդակցության ռազմավարության, երեխաների և հնարավորությունների հավասարության հետ կապված հարցերի համակարգողը։ Երրորդ վեհաժողովի առաջին նիստում նա նշանակվել է բյուջեի և ասամբլեայի բիզնեսի նախարար (2007 թվականի մայիսի 31)։ Կոալիցիայում 2007 թվականի հուլիսի 19-ին նախարարների կաբինետը հայտարարել է, որ նա նշանակվել է երեխաների, կրթության, ուսուցման և հմտությունների զարգացման նախարար։

Նա լքել է կառավարությունը 2017 թվականի նոյեմբերի փոփոխությունների ժամանակ, սակայն տասներեք ամիս անց վերադարձել է որպես գլխավոր Ուիփ՝ նոր առաջին նախարար Մարկ Դրեյքֆորդի օրոք։ Նա միակ նախարարն է, որը մինչ օրս ծառայել է որպես նախարար Ուելսի յուրաքանչյուր կառավարությունում։

Հաթը հռչակվել է Բրիտանական կայսրության (CBE) շքանշանի դափնեկիր 2023 թվականի Ծննդյան Պատվոգրում՝ քաղաքական և հանրային ծառայությունների համար[11]։

Անձնական կյանք

խմբագրել

1984 թվականի հուլիսին Հաթն ամուսնացել է լեյբորիստական կուսակցության խորհրդի անդամ Մայքլ Թրիքիի հետ։ Նրանք ունեն երկու դուստր[12]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 http://munksroll.rcplondon.ac.uk/Biography/Details/5782
  2. «First Minister Vaughan Gething announces new Welsh Government Cabinet | GOV.WALES». www.gov.wales (անգլերեն). 2024 թ․ մարտի 21. Վերցված է 2024 թ․ մարտի 21-ին.
  3. «Member Profile». National Assembly for Wales.
  4. «Jane Hutt Biography». Jane Hutt's constituency website. Jane Hutt. 2009. Վերցված է 2011 թ․ փետրվարի 22-ին.
  5. «Munks Roll Details for Michael Stewart Rees Hutt». Munks Roll. Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.
  6. Anderson, Linda; Bright, Bob; Kimber, Jon (1983 թ․ մարտի 2). General Election Guide, 1983. BBC Data Publications. ISBN 9780946358151 – via Google Books.
  7. «Plenary 14/11/2017». National Assembly for Wales.
  8. «Hutt is sacked as health minister». BBC News. 2005 թ․ հունվարի 10.
  9. «Minister pledges 'new phase' NHS». BBC News. 2005 թ․ հունվարի 14.
  10. Shipton, Martin (2005 թ․ հունվարի 11). «Attacks forced Rhodri to ditch Hutt». WalesOnline (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 6-ին.
  11. Կաղապար:London Gazette
  12. «Jane Hutt». BBC News. 1998 թ․ մայիսի 12.