Ջեյմս Փերչ

անգլիացի ֆուտբոլիստ

Ջեյմս Ռոբերտ Փերչ (անգլ.՝ James Robert Perch, սեպտեմբերի 28, 1985(1985-09-28)[1][2], Mansfield, Անգլիա), անգլիացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է գալիս անգլիական «Քուինս Պարկ Ռեյնջերս»-ի կազմում։

Ջեյմս Փերչ
անգլ.՝ James Robert Perch
Ջեյմս Փերչը 2012 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ջեյմս Ռոբերտ Փերչ
Ազգությունը անգլիացի
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 28, 1985(1985-09-28)[1][2] (38 տարեկան)
Ծննդավայր Mansfield, Անգլիա
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 75 կգ
Դիրք պաշտպան, կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Քուինս Պարկ Ռեյնջերս
Համար 24
Պատանեկան կարիերա
1996-2004 Անգլիա Նոթինգհեմ Ֆորեստ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004-2010 Անգլիա Նոթինգհեմ Ֆորեստ 190 (12)
2010-2013 Անգլիա Նյուքասլ Յունայթեդ 65 (1)
2013-2015 Անգլիա Ուիգան Ատլետիկ 82 (3)
2015-ներկա Անգլիա Քուինս Պարկ Ռեյնջերս 71 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 9, 2017:

Ջեյմսը կարող է հանդես գալ ինչպես պաշտպանությունում, այնպես էլ կիսապաշտպանությունում։ Հիմնականում անգլիացի ֆուտբոլիստը հանդես է գալիս աջ պաշտպանի դիրքում[փա՞ստ]:

Ակումբային կարիերա խմբագրել

«Նոթինգհեմ Ֆորեստ» խմբագրել

Ջեյմս Փերչը իր ֆուտբոլային կարիերան սկսել է անգլիական «Նոթինգհեմ Ֆորեստ»-ի կազմում։ Իր դեբյուտային մրցաշրջանում անգլիացի ֆուտբոլիստը մասնակցել է 22 հանդիպման։ Իր առաջին գոլը Ջեյմսը խփել է այդ մրցաշրջանում կայացած «Դոնկաստեր Ռովերս»-ի դեմ խաղում։

Այդ մրցաշրջանից հետո Փերչը երկարաձգել է թիմի հետ գործող պայմանագիրը[3]։ Մինչև «Նյուքասլ» տեղափոխվելը ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրել է մոտ 200 հանդիպում։

«Նյուքասլ Յունայթեդ» խմբագրել

2010 թվականի հուլիսի 5-ին Ջեյմս Փերչը տեղափոխվել է Պրեմիեր Լիգայում հանդես եկող «Նյուքասլ Յունայթեդ»։ Տրանսֆերն արժեցել է 1 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստը թիմի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր[4]։

Թիմի կազմում իր նորամուտը Ջեյմսը նշել է 2010 թվականի օգոստոսի 16-ին՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 3-0 հաշվով[5]։ 2010 թվականի սեպտեմբերի 18-ին Փերչը սահմանեց նոր ռեկորդ՝ դառնալով առաջին ֆուտբոլիստը, ով իր առաջին 5 հանդիպումների ընթացքում ստացել է 5 դեղին քարտ[6]։ Թիմի կազմում իր միակ գոլը Ջեյմսը խփել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ կայացած խաղում։ Հանդիպումն ավարտվել է 4-3 հաշվով՝ «Մանչեսթեր»-ի հաղթանակով[7]։

«Ուիգան Ատլետիկ» խմբագրել

2013 թվականի հուլիսի 3-ին Ջեյմս Փերչը 4 տարվա պայմանագիր է կնքել «Ուիգան»-ի հետ։ Տրանսֆերն արժեցել է 750000 եվրո[8]։

Թիմի կազմում իր նորամուտը Ջեյմսը նշել է օգոստոսի 3-ին՝ «Բարնսլի»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 3-0 հաշվով[9]։ Թիմի կազմում իր առաջին գոլը անգլիացի ֆուտբոլիստը խփել է 2014 թվականի մարտի 9-ին՝ «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ կայացած խաղում[10]։

«Քուինս Պարկ Ռեյնջերս» խմբագրել

2015 թվականի հուլիսի 31-ին Ջեյմս Փերչը տեղափոխվել է Չեմպիոնշիպում հանդես եկող «Քուինս Պարկ Ռեյնջերս»[11]։ Թիմի կազմում իր դեբյուտը նա նշել է առաջնության առաջին խաղում՝ մրցելով «Չարլտոն Աթլետիկ»-ի հետ։ Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը[12]։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Այլ Արդյունք
Դիվիզիոն Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ վ Խաղ Գոլ
Նոթինգհեմ Ֆորեստ 2004-05 Չեմպիոնշիպ 22 0 3 0 3 1 28 1
2005-06 Առաջին լիգա 38 3 2 0 0 0 0 0 40 3
2006-07 46 5 4 0 0 0 5 1 55 6
2007-08 30 0 2 0 1 0 1 0 34 0
2008-09 Չեմպիոնշիպ 37 3 3 0 2 0 42 3
2009-10 17 1 2 0 0 0 2 0 21 1
Արդյունք 190 12 16 0 6 1 8 1 220 14
Նյուքասլ Յունայթեդ 2010-11 Պրեմիեր Լիգա 13 0 1 0 1 0 15 0
2011-12 25 0 1 0 2 0 28 0
2012-13 27 1 1 0 1 0 9 0 38 1
Արդյունք 65 1 3 0 4 0 9 0 81 1
Ուիգան Ատլետիկ 2013-14 Չեմպիոնշիպ 40 0 6 1 0 0 7 1 53 2
2014-15 41 3 1 0 0 0 0 0 42 3
Արդյունք 81 3 7 1 0 0 7 1 95 5
Քուինս Պարկ Ռեյնջերս 2015-16 Չեմպիոնշիպ 30 0 1 0 1 0 32 0
2016-17 32 0 1 0 2 0 0 0 35 0
Կարիերայի արդյունք 398 16 28 1 13 1 24 2 463 20

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Perch signs new Forest contract». BBC Sport. BBC. 2005 թ․ մարտի 1. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 8-ին.
  4. «Newcastle land Forest star Perch». ESPNsoccernet. ESPN. 2010 թ․ հուլիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 17-ին.
  5. Chowdhury, Saj (2010 թ․ օգոստոսի 16). «Man Utd 3–0 Newcastle». BBC Sport. BBC. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 26-ին.
  6. McNulty, Phil (2010 թ․ սեպտեմբերի 18). «Everton 0–1 Newcastle». BBC Sport. BBC. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 26-ին.
  7. «Man Utd 4–3 Newcastle». BBC. BBC. 2012 թ․ դեկտեմբերի 26. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 8-ին.
  8. «Wigan complete Perch swoop». ESPN. 2013 թ․ հուլիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 3-ին.
  9. "Barnsley 0–4 Wigan" BBC Sport. 3 August 2013. Retrieved 11 March 2014.
  10. "Manchester City 1–2 Wigan" BBC Sport. 9 March 2014. Retrieved 11 March 2014.
  11. «James Perch: QPR sign Wigan Athletic defender». BBC. BBC. 2015 թ․ հուլիսի 31. Վերցված է 2015 թ․ հուլիսի 31-ին.
  12. «Charlton 2-0 QPR». BBC Sport. 2015 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Փերչ» հոդվածին։