Ջեյմս Մեթյու Լի
Ջեյմս Մեթյու Լի (1808[1] - ապրիլի 20, 1860[1][2], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3]), անգլիացի նկարիչ, նկարչության ուսուցիչ, գրող, դրամատուրգ և գրաքննադատ։ Նա Լոնդոնում գտնվող մասնավոր նկարչական դպրոցի՝ «Լիի ակադեմիայի» հիմնադիրն է։ Ներկայումս կոչվում է Հիֆերլիի գեղարվեստի դպրոց։
Ջեյմս Մեթյու Լի | |
---|---|
Ծնվել է | 1808[1] |
Վախճանվել է | ապրիլի 20, 1860[1][2] |
Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | պատմական գեղանկարչություն և դիմապատկեր |
Հայր | Սեմուել ԼԻ |
Մայր | Mary Anne Leigh? |
Զավակներ | Հենրի Սեմբրուկ Լի |
Կյանք և ստեղծագործական ուղի
խմբագրելԼին ծնվել է 1808 թվականին Լոնդոնում։ Նրա հայրը հայտնի գրավաճառ Սամուել Լին էր և ուներ գրախանութ Սթրենդ փողոցում Լոնդոնի Ադելֆի թատրոնի մոտ, որտեղ հաճախ էր լինում Ուիլյամ Բլեյքը[4][5]։ Ջեյմսի հորեղբայրը հայտնի դերասան և թատրոնի մենեջեր Չարլզ Մեթյուն էր (ավագ)։ Նա Ուիլյամ Էտտի աշակերտն էր և մասնագիտացել էր պատմական գեղանկարչության ժանրում[6]։ Գեղարվեստի թագավորական ակադեմիայում (Լոնդոն) առաջին ցուցադրած նկարը «Ջոզեֆը եղբայրներին է ներկայացնում փարավոնի և Ջեֆայի երդումը»։
Շուտով նա մեկնում է Եվրոպա, այցելում Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի պատկերասրահներ, ուսումնասիրելու Հին վարպետների աշխատանքները և էսքիզներ նկարում[4]։ Այս ժամանակահատվածում նա նվիրվում է գրելուն և 1838 թվականին հրապարակում «Քրոմվել» պատմական պիեսը՝ բաղկացած հինգ գործողություններից[7]։ Այնուհետև ճանապարհորդում է դեպի Իսպանիա, նկարում էսքիզներ և վերադառնալով Անգլիա, Գեղարվեստի թագավորական ակադեմիայում և այլ ցուցահանդեսներում շարունակում է նկարներ ցուցադրել մինչ 1849 թվականը[4][8]։
Հետագայում նա դառնում է նկարչության ուսուցիչ և 1848 թվականին հիմնադրում է գեղարվեստի ակադեմիա Օքսֆորդ փողոցի մոտ գտնվող Նյումեն փողոց 79 հասցեում, որը կոչվում է «Լիի ակադեմիա»[9]։ Այն մրցակից էր մեկ այլ նշանավոր Հենրի Սասի նկարչական ակադեմիայի համար, որը կոչվում է «Սասի ակադեմիա»[8]։ Շատ հայտնի նկարիչներ կրթություն են ստացել Լիի ակադեմիայում, ինչպես օրինակ, Ֆրեդերիկ Լեյտոնը, Ջոն Էվերեթ Միլլեն, Ֆիլիպ Կալդերոնը, Հենրի Սթեյսի Մարկսը, Էդուարդ Փոինթերը, Ջոզեֆ Բոիմը, Էդվին Լոնգը, Հենրի Հոլիդեյը, Ֆրեդերիկ Ուոլկերը, Ջոն Բեգնոլդ Բարջեսը, Ուոլթեր Գուդմենը և այլք[10][11][12]։
Կյանքի վերջին քսան տարիներին նա ոչ մի ցուցահանդեսի չի մասնակցել։ Իր աշխատանքները ցուցադրել է ակադեմիայում։ Նրա ստեղծագործության հիմնական թեման գրական հերոսներն էին[4][8]։
Լին շատ էր ծխախոտ օգտագործում և դրա հետևանքով էլ հիվանդանում է կոկորդի քաղցկեղով[13]։ Մահանում է 1860 թվականի ապրիլի 20-ին Լոնդոնում։ Նրա որդին գրող և դրամատուրգ Հենրի Սեմբրուկ Լին էր (1837–1883): Լիի մահից հետո «Լիի գեղարվեստի դպրոցը» ղեկավարում է Թոմաս Հիֆերլին և դպրոցը վերանվանում են «Հիֆերլիի գեղարվեստի դպրոց»[8]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 James Matthews Leigh — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 https://rkd.nl/explore/artists/205854
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Obituary of J. L. Leigh (The Art Journal, London, 1 July 1860) p200.
- ↑ Gerald Eades Bentley. The Blake records (Clarendon P., 1969) p264.
- ↑ Leonard Robinson. William Etty: the life and art (McFarland, 2007) p144.
- ↑ Cromwell: An historical play in five acts (London: Leigh & Son, 1838).
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Dictionary of National Biography. London: Smith, Elder & Co. 1885–1900. .
- ↑ Stuart MacDonald. The history and philosophy of art education (James Clarke & Co., 2004) p73.
- ↑ Joseph Boehm (Answers.com).
- ↑ The Biograph and Review Volume IV For the Second Six Months of 1880 [1880], E.W.Allen
- ↑ Tinsley, 1900, pp. 193-4.
- ↑ Tinsley, 1900, p195.
Գրականություն
խմբագրել- William Tinsley. Random recollections of an old publisher, volume 1 (London: Simpkin, Marshall, Hamilton, Kent & co, 1900) pp. 189–201.
Արտաքին հղումներ
խմբագրել- J. M. Leigh on Artnet
- Engraving of a portrait by Leigh (National Portrait Gallery, London