Ջեյմս Հայլման

շտապ օգնության կանադացի բժիշկ, վիքիպեդիստ

Ջեյմս Մ. Հայլման (անգլ.՝ James M. Heilman, 1979 կամ 1980, Նորթ Բաթելֆորդ, Սասկաչևան, Կանադա), շտապ օգնության կանադացի բժիշկ, վիքիպեդիստ, Վիքիպեդիայի առողջապահական բովանդակության բարելավման կողմնակից։ Խրախուսում է այլ բժիշկների նպաստելու առցանց հանրագիտարանի զարգացմանը[1][2]։

Ջեյմս Հայլման
անգլ.՝ James Heilman
Ծնվել է1979 կամ 1980
ԾննդավայրՆորթ Բաթելֆորդ, Սասկաչևան, Կանադա
Քաղաքացիություն Կանադա
ԿրթությունՍասկաչևանի համալսարան
Մասնագիտությունբժիշկ, դաստիարակ, թեթևատլետ և վիքիմեդիստ
ԱշխատավայրԲրիտանական Կոլումբիայի համալսարան և Արևելյան Կուտենեյի տարածաշրջանային հիվանդանոց
Պաշտոնխմբագիր և Վիքիպեդիայի Ադմինիստրատոր
ԱնդամակցությունՎիքիմեդիա Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ

Հայտնի է Դոկ Ջեյմս (անգլ.՝ Doc James) վիքիպեդիայի խմբագրման անունով, ակտիվ գործունեություն է ծավալում WikiProject Medicine նախագծի շրջանակներում, վիքիպեդիայի կամավոր ադմինիստրատոր է։ 2010-2013 թվականներին եղել է Վիքիմեդիա Կանադայի նախագահը, հիմնադրել և նախագահել է Wiki Project Med հիմնադրամը[3][4][5][6][7], հիմնադրել է WikiProject Medicine's Medicine Translation Task Force-ը[8]։ 2015 թվականի հունիսին ընտրվել է Վիքիմեդիա Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ մինչև 2015 թվականի դեկտեմբերի 28[9][10][11]։ 2017 թվականին կրկին ընտրվել է Վիքիմեդիա հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ[12]։

Հայլմանը Բրիտանական Կոլումբիայի համալսարանի արտակարգ իրավիճակների բժշկության բաժնի կլինիկական բաժնի դոցենտ է[13][14] և ղեկավարում է Քրանբրուքի Արևելյան Կուտենայի շտապ օգնության բաժանմունքը[1][15]։

Վաղ կյանք, կրթություն խմբագրել

Հայլմանը ծնվել է Կանադայի Սասկաչևան նահանգում[16]։ 2000 թվականին ավարտել է Սասկաչևանի համալսարանը` ստանալով անատոմիայի գիտության բակալավրի աստիճան, 2003 թվականին ստացել է բժշկի կոչում[1]։

Բժշկական գործունեություն խմբագրել

Մինչև 2010 թվական Հայլմանն աշխատել է Սասկաչևանի Մուս Ջո միասնական հիվանդանոցում, այնուհետև` Արևելյան Կուտենայի տարածաշրջանային հիվանդանոցում[1][17], որտեղ 2012 թվականի հոկտեմբերին նշանակվել է շտապ օգնության բաժանմունքի ղեկավար[1]։ 2014 թվականին Cranbrook Daily Townsman-ին պատմել է, որ Արևելյան Կուտենայի տարածաշրջանային հիվանդանոց տարեկան այցելել է 22000 հաճախորդ[18]։

Անձնական կյանք խմբագրել

Հայլմանը ուլտրամարաթոնների և արկածային մրցավազքերի սիրահար է[17][19]։ 2008 թվականին ընկերուհու հետ մասնակել է 4 Deserts-ի մրցավազքին[20]։ Մասնակցել է նաև Marathon des Sables, Adventure Racing World Championships[16] և Սասկաչևանի մարաթոն մրցավազքերին[21]։

Վիքիպեդիայի հետ կապված հրապարակումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Fleck, Fiona (2013 թ․ հունվարի 1). «Online encyclopedia provides free health info for all» (PDF). Bulletin of the World Health Organization. World Health Organization. 91 (1): 8–9. doi:10.2471/BLT.13.030113. PMC 3537258. PMID 23397345.
  2. Mcneil, Mark (2011 թ․ հոկտեմբերի 4). «Wikipedia makes a house call to Mac». The Spec. Վերցված է 2014 թ․ հունվարի 12-ին.
  3. Wikipedia makes a house call to Mac
  4. Berko, Lex (2013). «Medical Students Can Now Earn Credit for Editing Wikipedia». Vice. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 12-ին.
  5. Medical Students Can Now Earn Credit for Editing Wikipedia
  6. Trujillo, Maria (2011 թ․ նոյեմբերի 25). «Wikipedia and Higher Education – The Infinite Possibilities». University of British Columbia. Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին.
  7. Bunim, Juliana. «UCSF First U.S. Medical School to Offer Credit For Wikipedia Articles». University of California, San Francisco. Վերցված է 2014 թ․ հունվարի 12-ին.
  8. Beck, Julie (2014 թ․ մարտի 5). «Doctors' #1 Source for Healthcare Information: Wikipedia». The Atlantic. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  9. Wikimedia Foundation Board election results are in
  10. «Resolution:James Heilman Removal». Wikimedia Foundation Board of Trustees. 2015 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 29-ին.
  11. Kleinz, Torsten (2015 թ․ դեկտեմբերի 29). «Wikimedia Foundation feuert Vorstandsmitglied». Heise Online. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
  12. Chan, Katie; Sutherland, Joe (2017 թ․ մայիսի 20). «Results from the 2017 Wikimedia Foundation Board of Trustees elections». Wikimedia blog. Wikimedia Foundation. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին. «The results from this year's community selection of the Wikimedia Foundation Board of Trustees are in! Congratulations to María Sefidari (User:Raystorm), Dariusz Jemielniak (User:pundit), and James Heilman (User:Doc James) for receiving the most community support. They will begin the three-year terms being filled through this process after they are officially appointed by the current trustees, which will occur at their August meeting at Wikimania 2017.»{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  13. «James Heilman, MD, CCFP-EM». University of British Columbia. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 19-ին.
  14. McClurg, Lesley; Brooks, Jon (2016 թ․ նոյեմբերի 3). «Should You Use Wikipedia for Medical Information?». KQED. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 4-ին.
  15. Laidlaw, Katherine (September 2013). «Is Google Making Us Sick?». Reader's Digest. Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին.
  16. 16,0 16,1 «Board of Trustees». Wikimedia Foundation. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 20-ին.
  17. 17,0 17,1 Rorschach and Wikipedia: The battle of the inkblots
  18. MacDonald, Sally (2014 թ․ հունիսի 16). «Five family doctors closing down their Cranbrook practices». Cranbrook Daily Townsman. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
  19. O'Meara, Dina (2006 թ․ ապրիլի 24). «Mind over mountain». Western Standard. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 20-ին.
  20. «Surviving the Gobi march». Moose Jaw Times-Herald. 2008 թ․ հուլիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 20-ին.
  21. «28th Annual Saskatchewan Marathon». Saskatoon StarPhoenix. 2006 թ․ մայիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 22-ին.