Ջեյմս Ժոզեֆ «Վայթի» Բալջեր (անգլ.՝ James Joseph «Whitey» Bulger; սեպտեմբերի 3, 1929(1929-09-03)[1][2][3], Բոստոն, Մասաչուսեթս[4] - հոկտեմբերի 30, 2018(2018-10-30)[5][3], United States Penitentiary, Hazelton, Փրեստոն շրջան, Արևմտյան Վիրջինիա), ամերիկացի գանգստեր, «Winter Hill» հանցավոր խմբի ղեկավար (1970—1980 թթ.), մասնակցել է 19 սպանության, եղել է ՀԴԲ-ի գործակալ։

Ջեյմս Բալջեր
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 3, 1929(1929-09-03)[1][2][3]
ԾննդավայրԲոստոն, Մասաչուսեթս[4]
Մահացել էհոկտեմբերի 30, 2018(2018-10-30)[5][3] (89 տարեկան)
Մահվան վայրUnited States Penitentiary, Hazelton, Փրեստոն շրջան, Արևմտյան Վիրջինիա
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունSouth Boston High School?
Մասնագիտությունհանցագործ, գանգստեր և սերիական մարդասպան
ԱնդամությունWinter Hill Gang?
 James Joseph Bulger Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

2011 թվականի հունիսին ձերբակալվել է։ 2013 թվականի օգոստոսին դատապարտվել է՝ 11 սպանության և տասնյակ այլ հանցագործությունների համար, որոնց մեծամասնությունը կատարել է ՀԴԲ-ի գործակալ լինելու տարիներին[6]։ Կատարած սպանություններում անմիջական մասնակցություն ունենալու պատճառով երկու անգամ դատապարտվել է ցմահ ազատազրկման։

Մահ խմբագրել

Նրան սպանված են գտել 2018 թվականի հոկտեմբերի 30-ի առավոտյան 8:20-ին «Հազլթոն» բանտում[7]։ The Boston Globe թերթի հաղորդմամբ, նրան խցում սպանված են գտել «Հազլթոն» բանտ տեղափոխվելուց մեկ օր անց։ Բալջեր Ջեյմսին սպանել է իր խցակիցը՝ ՀԴԲ-ի հետ համագործակցության և կանանց հետ վատ վարվելու պատճառով[8]։

Ընտանիք խմբագրել

Ավագ եղբայրը՝ քաղաքագետ Ուիլյամ (Բիլի) Բալջերը (ծնվ. 1934 թվականին), երկար տարիներ եղել է Մասաչուսեթս նահանգի սենատի նախագահ։ Բիլի Բալջերը ստիպված է եղել լքել իր պաշտոնը այն ժամանակ, երբ հայտնի է դարձել, որ նա շարունակում է հարաբերությունները եղբոր հետ։

Մշակույթ խմբագրել

Կինո խմբագրել

«Հանգուցյալները»՝ նկարահանվել է 2006 թվականին։ Ֆիլմի գլխավոր կերպարներից մեկը համարվոմ է Բոստոնյան մաֆիայի գանգստեր Ֆրենկ Կոստելոն (Ջեք Նիկոլսոն), որի նախապատկերը համարվում է Ջեյմս Բալջերը։ «Սև պատարագ»՝ նկարահանվել է 2015 թվականին։ Ֆիլմում պատմվում է Ուայթ Բալջերի կյանքը։ Ուայթիի դերը կատարում է Ջոնի Դեփը, Բիլի Բալջերի դերը՝ Բենեդիկտ Քամբերբեչը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Բալջեր (գանգստեր)» հոդվածին։