Ջեյմս Կինգ Աուրնես (անգլ.՝ James King Aurness, մայիսի 26, 1923(1923-05-26)[1][2][3], Մինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ - հունիսի 3, 2011(2011-06-03)[4][1][2][…], Բրենթվուդ, Լոս Անջելես, Լոս Անջելես շրջան), ամերիկացի դերասան, պրոդյուսեր, ում հաճախ անվանում են 1950-1970 թվականների հեռուստատեսության լավագույն դերասաններից մեկը[5]։ Հանդիսատեսին հայտնի է «Փողի ծուխը» սերիալից և «Ֆուրգոնի կառապանը», «Ֆերմերի աղջիկը» ֆիլմերից։ Ջեյմսին համարում էին 1950-1970-ական թթ.-ի ամենահայտնի դերասաններից մեկը[6]։ TV Guide ամսագրում նա զբաղեցրել է քսաներորդ տեղը «Բոլոր ժամանակների հիսուն հանճարեղ հեռուստադերասաններ» ցուցակում[7]։

Ջեյմս Արնես
Ծնվել էմայիսի 26, 1923(1923-05-26)[1][2][3]
ԾննդավայրՄինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ
Մահացել էհունիսի 3, 2011(2011-06-03)[4][1][2][…] (88 տարեկան)
Մահվան վայրԲրենթվուդ, Լոս Անջելես, Լոս Անջելես շրջան
ԳերեզմանՖորեսթ Լոուն հուշայգի
ԿրթությունԲելոյթի քոլեջ, West High School? և Washburn High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և հեռուստատեսային պրոդյուսեր
Ժանրերվեսթեռն
Պարգևներ և մրցանակներ
jamesarness.com

Արնեսն առավել հայտնի է մարշալ Մեթ Դիլոնի՝ երկար հեռուստասերիալի գլխավոր հերոսի՝ վեստերնի դերով[5]։ Իր շոուի հեռարձակման ամբողջ ժամանակահատվածը տևել է 1955-ից մինչև 1975 թվականը, իսկ ութսունական թվականների վերջին՝ իննսունականների սկզբին, կրկնել է իր դերը հեռուստատեսության համար արված չորս ֆիլմերում։ Արնեսն այդ ընթացքում իր դերի համար երեք անգամ առաջադրվել է «Էմմի» մրցանակի՝ դրամատիկ հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերի համար, սակայն երբեք չի շահել մրցանակը[8]։

Միննեապոլիսում ծնված Արնեսը դերասանական կարիերան սկսելուց առաջ մասնակցել է Երկրորդ աշխարհամարտին[5]։ Նա իր կարիերան որպես ռադիոյի հաղորդավար սկսել է 1945 թ.-ին Միննեապոլիսում, իսկ 1947-ին նա գնաց Հոլիվուդ, որտեղ իր դեբյուտը ունեցավ հերոսուհի Լորետա Յանգի եղբոր օժանդակ դերի հետ «Ֆերմերի դուստրը» ֆիլմում[5]։ Խաղացել է նաև «Նրանք», և «Ոչինչ նոր աշխարհից» ֆիլմերում։ 1947-1956 թվականների միջև ընկած ժամանակահատվածում ընդհանուր առմամբ, նա նկարահանվել է ավելի քան երեսուն կինոֆիլմերում[5]։ Կինոարտադրության մեջ ունեցած ավանդի համար դերասանը արժանացել է աստղի Հոլիվուդի Փառքի ծառուղում[8][9]։

Ջեյմս Արնեսը մահացել է բնական մահով 2011 թվականի հունիսի 3-ին Լոս Անջելեսի իր տանը[10][11]։ Նա ամուսնացել է երկու անգամ և ուներ չորս երեխա։ Նրա առաջին կինը մահացել է թմրանյութերի գերդոզավորումից, ինչպես նաև նրա դուստրը, որն ինքնասպան է եղել՝ մահացու չափաբաժին ընդունելով 1975 թվականին[12]։ Նա թաղվել է Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 http://www.latimes.com/news/la-me-james-arness-20110604,0,6262500.story
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «James Arness- Biography». Yahoo!. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 17-ին.
  6. «James Arness- Biography». Yahoo!. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 17-ին.
  7. TV Guide Guide to TV. Barnes and Noble. 2004. էջեր 596. ISBN 0-7607-5634-1.
  8. 8,0 8,1 «Awards for James Arness». Internet Movie Database. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 17-ին.
  9. «James Arness: Biography». TV Guide. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 17-ին.
  10. Dahvi Shira (2011 թ․ հունիսի 3). «James Arness, Star of Gunsmoke, Dies at 88». People. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 17-ին.
  11. Mike Barnes (2011 թ․ հունիսի 3). «'Gunsmoke' Legend James Arness Dies at 88». The Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 17-ին.
  12. «James Arness». The Daily Telegraph. 2011 թ․ հունիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Արնես» հոդվածին։