Ջեյմս Ալբերտ Նոե

ամերիկացի քաղաքական գործիչ

Ջեյմս Ալբերտ Նոե ավագ (անգլ.՝ James Albert Noe, Sr., դեկտեմբերի 21, 1890(1890-12-21), Evans Landing, Ինդիանա - հոկտեմբերի 18, 1976(1976-10-18), Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի գործարար, քաղաքական գործիչ, Լուիզիանայի 43-րդ նահանգապետ։

Ջեյմս Ալբերտ Նոե
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ագարակապան
Դավանանք մեթոդիզմ
Ծննդյան օր դեկտեմբերի 21, 1890(1890-12-21)
Ծննդավայր Evans Landing, Ինդիանա
Վախճանի օր հոկտեմբերի 18, 1976(1976-10-18) (85 տարեկան)
Վախճանի վայր Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ

Կենսագրություն խմբագրել

Ջեյմս Ալբերտ Նոեն ծնվել է 1890 թվականի դեկտեմբերի 21-ին, Էվանս Լենդինգ քաղաքում, Հարիսոն շրջան, Ինդիանա՝ Ջոն և Բել Նոեների ընտանիքում։ Մանկության տարիներին ապրել է նաև Վեսթ Փոյնթում, Կենտուկի։ Կրթությունը ստացել է հայրենի նահանգի պետական դպրոցում[1]։ 1971 թվականին նրան շնորհվել է Մոնրոյի Լուիզիանայի համալսարանի իրավունքի պատվավոր դոկտորի կոչում։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Նոեն որպես լեյտենանտ ծառայել է Ֆրանսիայում՝ ԱՄՆ բանակի 369-րդ հետևակային գնդում։ Ծառայությունն ավարտելուց հետո վերադարձել է Լուիզիանա և սկսել է զբաղվել բիզնեսով։ Ունեցել է մի քանի տնկադաշտ, ինչպես նաև` հաջողության է հասել նավթային բիզնեսում[2]։

1932 թվականին Նոեն ընտրվել է Լուիզիանայի սենատ և այդ պաշտոնը զբաղեցրել է երկու տարի։ 1934-ից 1936 թվականներին եղել է Լուիզիանայի փոխնահանգապետ։ 1936 թվականի հունվարի 28-ին մահացել է նահանգապետ Օսկար Քելլի Ալլենը, և Նոեն զբաղեցրել է նրա տեղը[1]։ Նահանգապետի պաշտոնում եղել է մոտավորապես երեք ամիս։

1936 թվականի մայիսի 12-ի հրաժարականից հետո Նոեն ընտրվել է Նահանգի սենատ[1], որտեղ ծառայել է մինչև 1940 թվականը։ Նա 1940 և 1959 թվականներին անհաջող առաջադրվել է նահանգապետի պաշտոնին, ինչպես նաև` 1968 թվականին եղել է Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարի պատվիրակ և 1972 թվականին՝ պատվիրակի տեղակալ[1]։

1922 թվականի մայիսի 7-ին Նոեն ամուսանցել է Աննա Գրեյ Սվինի հետ (1901-1972)։ Նրանք ունեցել են երեք երեխա՝ Գեյ Նոե, Ջեյմս Ալբերտ «Ջիմմի» Նոե կրտսեր և Լինդա Մակրեյ Նոե։ Ջեյմս Նոեն մահացել է 1976 թվականի հոկտեմբերի 18-ին Հյուստոնում և հուղարկավորվել է Մոնրոյում, կնոջ կողքին[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Louisiana Governor James Albert Noe» (անգլերեն). National Governors Association. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 23-ին.
  2. «James Albert Noe» (անգլերեն). Louisiana Secretary of State. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 3-ին.

Գրականություն խմբագրել

  • Robert Sobel, John Raimo. Biographical Directory of the Governors of the United States, 1789–1978. — Westport, Conn.: Meckler Books, 1978. — Т. 2.
  • Joseph G. Dawson III. The Louisiana Governors: From Iberville to Edwards. — Baton Rouge: Lousiana State University Press, 1990.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Ալբերտ Նոե» հոդվածին։