Ջեյմի Չանգ

ամերիկացի դերասանուհի

Ջեյմի Ջիլին Չանգ, (անգլ.՝ Jamie Jilynn Chung, ապրիլի 10, 1983(1983-04-10), Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Հանդիսատեսին հայտնի է «Մի անգամ հեքիաթում» սերիալից և «Վիշապի մարգարիտը. Էվոլյուցիա», «Խումարաթող 2. Վեգասից Բանկոկ», «Արքայադուստրերի պաշտպանության ծրագիր» ֆիլմերից։

Ջեյմի Չանգ
Հասակը173 սմ
Ծնվել էապրիլի 10, 1983(1983-04-10) (41 տարեկան)
ԾննդավայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունՌիվերսայդի Կալիֆորնիայի համալսարան և Լոուելի ավագ դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, ձայնային դերասանուհի, սցենարիստ, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և մոդել
Ակտիվ շրջան1994–այժմ
Ամուսին(ներ)Բրայան Գրինբերգ
Երեխա(ներ)Թոմաս Գրինբերգ և Ջեյմս Գրինբերգ
whatthechung.com

Նա առաջին անգամ ճանաչում ստացավ 2004 թ.-ին՝ MTV սերիալների շնորհիվ՝ Իրական աշխարհը. Սան Դիեգո և նրա սպին-օֆ շոում, որը կոչվում էր Իրական աշխարհը. Ճանապարհային կանոնների խնդիրը. Դժոխք II։ Նա շատերի կողմից դիտարկվում է որպես «Իրական աշխարհի» շրջանավարտներից ամենահաջողակ մեդիա կարիերիա ունեցողը[1][2]։

Վաղ տարիներ խմբագրել

Ջեյմի Չանգը ծնվել և մեծացել է Լոս Անջելեսի Կալիֆորնիա նահանգում[3][4]։ 2004 թվականին MTV-ի տեղեկություններով, նա՝ կորեական ծագումով ամերիկացիների երկրորդ սերնդից է, ով դաստիարակվել և մեծացել է ավանդական ընտանիքում[3][5]։ Չանգը սովորել է Ռայվերսայդի կալիֆորնիական համալսարանում, որտեղ ընդգրկված էր Kappa Kappa Gamma՝ կանանց ուսանողական հասարակության մեջ[6]։

Մասնակցությունը ռեալիթի շոուում խմբագրել

Չանգը եղել է «Իրական աշխարհ» հաղորդման 14-րդ սեզոնի մասնակիցը, որը ցուցադրվել է MTV 2004 թվականին։ Այդ շոուում նրան բնութագրում էին որպես աշխատասեր ուսանողուհու, ով երկու տեղ աշխատում էր, որպեսզի վճարի իր ուսման վարձը, միևնույն ժամանակ նա հասցնում էր մասնակցել և փայլել խնջույքներին։ Ընկերները նրան բնութագրում էին որպես մի աղջկա, ով սիրված էր տղամարդկանց կողմից։ Այդ սեզոնի փակումից 6 ամիս անց, ռեալիթիի մասնակիցները հավաքվեցին և կիսվեցին իրենց փորձով ու տպավորություններով։

Ավելի ուշ Ջեյմի Չանգը մասնկակցեց «Անկուշտ էքստրեմալներ» 10-րդ սեզոնին, ընդգրկված էր «Լավ տղաներ» խմբում։

Դերասանական կարիերա խմբագրել

MTV «Իրական աշխարհ» ծրագրի մասնակցությունից հետո նա սկսել է հայտնվել և կինոյում և հեռուստատեսությունում՝ խաղալով բազմաթիվ դերեր՝ Կորդի Հանը «Մեր կյանքի օրերը» սերիալի 10 էպիզոդներում, Hooters ռեստորանային ցանցերից աղջկա՝ «Չակ և Լորի. Թեժ հարսանիք» կատակերգությունում, ինչպես նաև «C.S.I.. Նյու Յորքի հանցագործության վայրը» և «Վերոնիկա Մարս» սերիալի տարբեր դրվագներում։ 2008 թվականին նա նկարահանվել է մինի-սերիալում՝ «Աղջիկ-սամուրայ». ABC Family կաբելային հեռուստատեսության արտադրության[7]։ 2009 թվականին Ջեյմին նկարահանվել է «Ճիչ հանրակացարանում» և «Վիշապե մարգարիտը; էվոլյուցիա», գեղարվեստական ֆիլմերում, ինչպես նաև Քրիստոֆեր Լենդոնի «Այրվող արմավենիներ» կատակերգական ֆիլմում։ Նույն թվականին Չանգը խաղացել է Չելսի Բարնսի Disney ալիքի հեռուստաֆիլմում՝ «Արքայադստրերի պաշտպանության ծրագիր», իսկ 2010 թվականին՝ Էմբեր Հիլլիարդի դերում «Համադասարանցիներ» ֆիլմում։ 2012 թվականին Չանգն էկրաններին հայտնվեց Նիմի դերում Ռեժիսոր Դևիդ Կեպպի «Գերազանց հետապնդում» մարտաֆիլմում[8]։ 2014 թվականին դուրս է եկել «Մեղքերի քաղաք 2; Կին, որի պատճառով արժե սպանել», 2005 թվականին ֆիլմի շարունակությունը, որում Ջեյմին փոխարինել է Դևոն Աոկին՝ խաղալով Միխոյի դերը։ Հայտնվել է դիսնեյան հերոսուհու Մուլանի դերում՝ «Մի անգամ հեքիաթում» սերիալում։

Մրցանակներ և ճանաչում խմբագրել

2009 թվականին Չանգը և իր հետ միասին «Ճիչ հանրակացարանում» երիտասարդական սարսափ ֆիլմում նկարահանված դերասանները, «ShoWest»֊ի ֆիլմ֊ցուցահանդեսի կողմից ստացել են «Վաղվա օրվա աստղեր» մրցանակը[9]։

Անձնական կյանք խմբագրել

2012 թվականի սկզբին Ջեմին սկսեց հանդիպել ամերիկացի դերասան Բրայն Գրինբերգի հետ, ով հայտնի էր «Ինչպես հաջողության հասնել Ամերիկայում» ֆիլմից։ 2013 թվականի դեկտեմբերին զույգը նշանվեց Կարիբյան Թերքս և Քայքոս կղզիներում։ 2015 թվականի հոկտեմբերի 31֊ին նրանք ամուսնացան[10]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարեթիվ Անվանում Դեր Նշումներ
2007 Կատրինա Էլլա Հեռուստաֆիլմ
2007 Հայտարարում եմ ձեզ Չակ և Լարի Աղջիկ Hooters ռեստորանից Կամեո
2009 Արքայադուստրերի պաշտպանության ծրագիր Չելսի Բարնս Հեռուստաֆիլմ․գլխավոր չարագործ
2009 Վիշապի մարգարիտ։ Էվոլյուցիա Չի Չի Գլխավոր դեր
2009 Ճիչ հանրակացարանում Կլեռ Ուեն Երկրորդ պլանի դեր
2009 Այրվող արմավենիներ Ջինի Բեյ Երկրորդ պլանի դեր
2010 Հանադասարանցիներ Էմբեր Հիլիարդ Երկրորդ պլանի դեր
2011 Արգելված հնարք Էմբեր Գլխավոր դեր
2011 Տղաները 2։ Վեգասից Բանգկոկ Լորեն Երկրորդ պլանի դեր
2012 Շտապ առաքում Նիմա Գլխավոր դեր
2012 Երկաթյա բռունցք Լեդի Սիլկ Երկրորդ պլանի դեր
2012 7500 Սյուզի Լի
2012 Էդեն Էդեն
2012 Միխո Կերստին
2013 Տղաները Վեգասում 3 Լորեն
2014 Չկառավարվողներ Լիզա Մարտին
2014 Վերջի համար պատասխան ես տալու Ջեյմի
2014 Flock of Dudes Katherine
2014 Մեղքերի քաղաք 2։ Կին, որի համար արժե սպանել Միխո Գլխավոր դեր
2014 Հերոսների քաղաք Գոգո Տոմագո Հնչունավորում
2015 Փոփոխությունների տարի Պէմ
2015 It’s Already Tomorrow in Hong Kong Րուբի
2016 Ամանորյա կորպորատիվ Մեգան Երկրորդ պլանի դեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Lee, Amber. "2. Jamie Chung" Արխիվացված 2011-11-26 Wayback Machine. Bleacher Report. Նեյեմբերի 17, 2011
  2. Beard, Lanford (Մայիսի 21, 2012). "'The Real World': 20 years later, seven strangers who made their mark" Արխիվացված 2014-11-17 Wayback Machine. Entertainment Weekly.
  3. 3,0 3,1 Биография Джейми Чон, MTV.com, 2004, доступ был произведен 28 марта, 2011.
  4. «Горячая Джейми Чон» Արխիվացված 2012-07-27 Wayback Machine, RipeTV, доступ был произведен 31 марта, 2011.
  5. "Джейми Чон: Сражаться и петь в «Запрещенном приеме», Reel Movie News, 3 сентября, 2009
  6. Фред Топел. «Ремейк „Крика в общаге“ пугает свою собственную кинозвезду» Արխիվացված 2009-04-05 Wayback Machine, SciFi Wire, 3 апреля, 2009
  7. «Девушка легкого поведения реалити-шоу „Реальный мир“ является мастером боевых искусств Արխիվացված 2008-09-11 Wayback Machine». AsianWeek. проверено 2008-09-10.
  8. Кит, Борис (2010 թ․ հունիսի 20). «Еще два актера войдут в актерский состав триллера Джозефа Гордона-Левитта». The Hollywood Reporter. e5 Global Media. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 8-ին.
  9. «Корейцы — самые ценные люди будущих из азиато-американских кинозвезд» Արխիվացված 2011-03-08 Wayback Machine, Korean Beacon, 8 октября, 2009
  10. Ehrich Dowd, Kathy (2014 թ․ հունվարի 3). «Jamie Chung Engaged to Bryan Greenberg». People. Վերցված է 2014 թ․ հունվարի 3-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմի Չանգ» հոդվածին։