Ջեյդեն Մարթել

ամերիկացի դերասան
(Վերահղված է Ջեյդեն Մարտելից)

Ջեյդեն Ուեսլի Մարթել (անգլ.՝ Jaeden Wesley Martell, հունվարի 4, 2003(2003-01-04)[1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է 2017 թվականին «Այն» ֆիլմում կերտած Բիլլ Դենբրոյի դերով։

Ջեյդեն Մարթել
Ծնվել էհունվարի 4, 2003(2003-01-04)[1] (21 տարեկան)
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան
ԸնտրանիԱյն, Հենրիի գիրքը (ֆիլմ), Ջեյքոբին պաշտպանելով և Հանել դանակները
Ծնողներհայր՝ Ուես Լիբերհեր

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 2003 թվականի հունվարի 4-ին ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում՝ Անժել Մարթելի և Ուեսլի Լիբերերի ընտանքում[2]։ Նրա մորական կողմից տատիկը՝ Չիսուն Մարթելը կորեուհի է[3]։ 2011 թվականին ութ տարեկան հասակում մոր հետ տեղափոխվում է Լոս Անջելես, որտեղ նկարահանվում է մի քանի գովազդային հոլովակներում[4]։ Իր կարիերայի առաջին վեց տարիներին նա օգտագործել է Լիբերեր ազգանունը, սակայն, 2019 թվականին նա սկսում է օգտագործել իր մոր օրիորդական ազգանունը՝ Մարթելը։

2013 թվականին Ջեյդենը «Սուրբ Վինսենթ» ֆիլմում գլխավոր դեր է կատարել։ 2017 թվականին «Այն» ֆիլմում կատարել է Բիլլ Դենբրոյի դերը, որը Սթիվեն Քինգի նույնանուն վեպի էկրանավորումն է[5]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմ խմբագրել

Տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2013 Grief երեխա Կարճամետրաժ ֆիլմ, որպես Ջեյդեն Լիբերեր
2014 Սուրբ Վինսենթ St. Vincent Օլիվեր Բրոնշտեյն որպես Ջեյդեն Լիբերեր
Playing It Cool վեցամյա Ես որպես Ջեյդեն Լիբերեր
2015 Ալոհա Aloha Միտչել որպես Ջեյդեն Լիբերեր
Framed: The Adventures of Zion Man Ուոլտեր Կարճամետրաժ ֆիլմ, որպես Ջեյդեն Լիբերեր
2016 Կեսգիշերային հատուկ թողարկում Midnight Special Ալտոն Մեյեր որպես Ջեյդեն Լիբերեր
Հաստատումը The Confirmation Էնթոնի որպես Ջեյդեն Լիբերեր
2017 Հենրիի գիրքը The Book of Henry Հենրի Կարպենտեր որպես Ջեյդեն Լիբերեր
Այն It Բիլլ Դենբրո որպես Ջեյդեն Լիբերեր[4]
2019 Տնակը The Lodge Էյդան որպես Ջեյդեն Լիբերեր
Տեղատվության ամենացածր կետը Low Tide Փիթեր որպես Ջեյդեն Մարթել
Գայլի իրական արկածները The True Adventures of Wolfboy Թոլ որպես Ջեյդեն Լիբերեր
Այն 2 It Chapter Two Բիլլ Դենբրո
Դանակները դուրս Knives Out Ջեյքոբ Թրոմբրի [5]

Հեռուստատեսություն խմբագրել

Տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2015 Ամերիկացի հայրիկ American Dad! Լրացուցիչ ձայներ Սերիա՝ «My Affair Lady», որպես Ջեյդեն Լիբերեր
2015–2016 Սեքսի վարպետներ Masters of Sex Ջոննի Մաստերս 11 սերիա, որպես Ջեյդեն Լիբերեր
TBA Պաշտպանելով Ջեյքոբին Defending Jacob Ջեյքոբ Բարբեր Նկարահանում, որպես Ջեյդեն Մարթել[6]

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Տարեթիվ Աշխատանք Մրցանակ Անվանակարգ Արդյունք Ծան.
2014 Սուրբ Վինսենթ Las Vegas Film Critics Society Awards Երիտասարդությունը կինոյում Հաղթանակ [7]
Phoenix Film Critics Society Awards Լավագույն կատարումը երիտասարդի կողմից գլխավոր կամ երկրորդական դերում՝ տղամարդ Հաղթանակ [8]
2014 Washington D.C. Area Film Critics Association Լավագույն երիտասարդ դերասան Առաջադրված [9]
2015 Critics' Choice Movie Awards Լավագույն երիտասարդ դերասան/դերասանուհի Առաջադրված [10]
2015 Online Film & Television Association Լավագույն երիտասարդ դերասան Առաջադրված [11]
2018 Այն MTV Movie & TV Awards Լավագույն դերասանական անձնակազմ (Ֆին Վուլֆհարդի, Սոֆյա Լիլիսի, Ջեք Դիլան Գրեյզերի, Ուայաթ Օլեֆի, Ջերեմի Ռեյ Թեյլորի և Չոուզեն Ջեյքոբսի հետ միասին) Հաղթանակ [12]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Chefs - Wes Lieberher». Los Angeles Times. Վերցված է 2012 թ․ հունվարի 23-ին.
  3. «The 16th Unforgettable Gala Part 1: Michelle Lee, David Lim, and more!». The Kraze (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 16-ին.
  4. 4,0 4,1 Vadala, Nick. «Philly-born actor Jaeden Lieberher featured in new trailers for 'It,' 'Book of Henry'». www.inquirer.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 16-ին.
  5. 5,0 5,1 Squires, John (2018 թ․ նոյեմբերի 10). «Four More Join 'Knives Out,' Including 'IT' Star Jaeden Lieberher and 'Last House on the Left' Star Riki Lindhome». Bloody Disgusting! (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 16-ին.
  6. Otterson, Joe; Otterson, Joe (2019 թ․ մարտի 20). «Michelle Dockery, Jaeden Martell Join Chris Evans in Apple Series 'Defending Jacob'». Variety (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 16-ին.
  7. «'Birdman' and genre love from Las Vegas film critics». HitFix. Uproxx Media Group. 2014 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին.
  8. Krum, Logan (2017 թ․ սեպտեմբերի 7). «Making IT big». South Philly Review. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին.
  9. «"Boyhood" and "Birdman" Dominate This Year's Washington DC Film Critics Awards». Washington D.C. Area Film Critics Association. 2014 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին.
  10. Hughes, Jason; Pond, Steve (2015 թ․ հունվարի 16). «Critics' Choice Movie Awards Winners: The Complete List». TheWrap. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
  11. «2014: The Year of Birdman». Online Film & Television Association. Cinema Sight. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին.
  12. Ramos, Dino-Ray (2018 թ․ հունիսի 18). «MTV Movie & TV Awards Winners: 'Black Panther', 'Stranger Things' Among Top Honorees – Full List». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյդեն Մարթել» հոդվածին։