Ջարաբուլուս
Ջարաբուլուս (արաբ․՝ جرابلس, քրդ.՝ Cerablûs), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսարևմտյան մասում, Հալեպի մարզի Ջարաբուլուսի գավառում։ Համանուն շրջանի կենտրոնն է, որի տարածքում են գտնվում աշխարհի հնագույն քաղաքներից մեկի՝ Կարքեմիշի ավերակները։
Քաղաք | ||
---|---|---|
Ջարաբուլուս | ||
արաբ․՝ جرابلس | ||
Երկիր | ![]() | |
Մուհաֆազա | Հալեպի մարզ | |
Մինտակա | Ջարաբուլուսի գավառ | |
Նահիյա | Ջարաբուլուսի շրջան | |
ԲԾՄ | 367±1 մետր, 356±1 մետր | |
Բնակչություն | 11 570 մարդ (2004) | |
Ազգային կազմ | արաբներ, քրդեր, հայեր | |
Ժամային գոտի | UTC+2 | |
| ||
Աշխարհագրական դիրք խմբագրել
Քաղաքը տեղակայված է Հալեպի մարզի հյուսիսարևմտյան հատվածում՝ Եփրատ աջ ափին։ Մոտ է թուրքական սահմանին։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 367 մ։
Ջարաբուլուս քաղաքից 95 կմ հարավ-արևմուտք գտնվում է մարզկենտրոն Հալեպը, իսկ մայրաքաղաքից հեռու է 393 կմ։
Բնակչություն խմբագրել
2004 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ Ջարաբուլուս քաղաքի բնակչությունը կազմում էր 11 570 մարդ, որոնց մեջ որոշակի թիվ էին կազմում քրդերը[1]։
Տրանսպորտ խմբագրել
Ամենամոտ քաղաքացիական օդանավակայանը Հալեպի միջազգային օդանավակայանն (Aleppo International Airport) է, որը գտնվում է Հալեպ քաղաքում։ Ավելի հարավ՝ տեղ-տեղ թուրքական տարածքով, անցնում է Հալեպ-Մոսուլ երկաթգիծը։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «2004 թվականի մարդահամարի տվյալներ»։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-26-ին։ Վերցված է 2015-02-22