Ջաշոդհարա Բագչի
Ջաշոդհարա Բագչի(1937, Կալկաթա, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հունվարի 9, 2015, Կալկաթա, Հնդկաստան), հնդիկ ֆեմինիստ պրոֆեսոր, հեղինակ, քննադատ և ակտիվիստ[2]։ Եղել է Ջադավպուրի համալսարանի Կանանց ուսումնասիրությունների դպրոցի հիմնադիրն ու տնօրենը[2]։ Ջաշոդհարայի գրքերն են՝ «Սիրված և չսիրված- աղջիկ երեխան» և «Վնասվածք և հաղթանակ․ գենդեր և բաժանում Արևելյան Հնդկաստանում»[3]։ Հիմնել է նաև կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Sachetana կազմակերպությունը[3]։
Ջաշոդհարա Բագչի | |
---|---|
Ծնվել է | 1937 |
Ծննդավայր | Կալկաթա, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Մահացել է | հունվարի 9, 2015 |
Մահվան վայր | Կալկաթա, Հնդկաստան |
Քաղաքացիություն | Հնդկաստան, Բրիտանական Հնդկաստան և Հնդկաստանի տիրապետություն |
Կրթություն | Կալկաթայի համալսարան, Նախագահական համալսարան, Մյուրեյ Էդվարդս քոլեջ և Սոմերվիլ Քոլեջ |
Մասնագիտություն | հեղինակ, ակադեմիկոս և ակտիվիստ |
Աշխատավայր | Ջադավպուրի համալսարան[1] |
Զբաղեցրած պաշտոններ | պրոֆեսոր |
Կյանք և գործունեություն
խմբագրելԲագչին ծնվել է 1937 թվականին[3] Կալկաթայում։ Նա կրթություն է ստացել Կալկաթայի Նախագահության քոլեջում (այն ժամանակ Կալկաթայի համալսարանին կից), Օքսֆորդի Սոմերվիլ քոլեջում և Քեմբրիջի Նյու Հոլում[2]։
Բագչին սկսել է անգլերեն դասավանդել Ջադավպուրի համալսարանում 1964 թվականին Կալկաթայի Լեդի Բրաբուրն քոլեջում անգլերեն դասավանդելուց հետո[4]։ 1988 թվականին դարձել է Ջադավպուրի համալսարանի Կանանց ուսումնասիրությունների դպրոցի հիմնադիր-տնօրենը[2]։ 1997 թվականին թոշակի անցնելուց հետո դասավանդել է Կանանց հետազոտությունների դպրոցում որպես պատվավոր պրոֆեսոր[2]։
1983 թվականից Բագչին աշխատել է որպես անգլերենի ամբիոնի պրոֆեսոր, 1986-1988 թվականներին եղել է ամբիոնի վարիչ և վաղ տարիներին համակարգել է UGC Հատուկ աջակցության ծրագիրը, որը հետագայում դարձել է անգլերենի առաջադեմ ուսումնասիրությունների կենտրոն։ Նրա հետազոտության հիմնական ուղղությունները ներառում են կանանց ուսումնասիրությունները, կանանց ստեղծագործությունները, 19-րդ դարի անգլիական և բենգալական գրականությունը, պոզիտիվիզմի ընդունումը Բենգալիայում, մայրությունը և Հնդկաստանի բաժանումը։ Համահեղինակ Սուբհորանջան Դասգուպտայի հետ միասին նա առաջին գիտնականներից է, ով ուսումնասիրել և հավաքել է բենգալցի կանանց փորձառությունները բաժանման ընթացքում և դրանից հետո[5]։
Բագչին նախաձեռնել է Բենգալիայի կին գրողների վերահրատարակման շարքը, որը խմբագրվել է Ջադավպուր համալսարանի Կանանց ուսումնասիրությունների դպրոցի կողմից[3]։
Պրոֆեսորներ Սաջնի Մուխերջին և Սուպրիա Չաուդհուրին՝ այս բաժնի նրա ընկերներն ու գործընկերները, 2002 թվականին նրա համար խմբագրել են նշանավոր հիշատակարանային հրատարակությունը՝ «Գրականություն և սեռ. Էսսեներ Ջասոդհարա Բագչիի համար»։ Դրան նպաստել են Բագչիի սիրելի ուսուցիչները, ընկերները, նախկին ուսանողները և գործընկերները, ինչպիսիք են Փիթեր Դրոնկեն, Քիթի Սքոուլար Դատան, Հիմանի Բաններջին, Մալինի Բհաթաչարյան, Շեյլա Լահիրի Չոուդհուրին, Սուպրիա Չաուդուրին, Տանիկա Սարկարը, Բհասվաթի Չակրավորտին և Ադիթի Դատիսը։
Պրոֆեսոր Բագչին մինչև իր մահը մնացել է անգլերենի ամբիոնի սեմինարների և դասախոսությունների կանոնավոր և ակտիվ մասնակիցը, ինչպես նաև թոշակի անցնելուց հետո մի քանի տարի Ուսումնական խորհրդի անդամ։ Իր աշխատանքին և ուսանողներին իր անսահման նվիրումի շնորհիվ Բագչին ճանաչում է գտել շատ կարճ ժամանակում։ Հետազոտության մշակույթի խթանումը համարվում է նրա ամենակարևոր ներդրումը Ջադավպուր համալսարանի անգլերենի ամբիոնում[6]։
2014 թվականին Կալկաթայի գրքի տոնավաճառի կազմակերպիչները չեղարկել են նրա՝ Parijayee Nari O Manabadhikar (Գաղթող կանայք և մարդու իրավունքները) գրքի թողարկումը՝ ըստ նրա դստեր՝ Տիստա Բագչիի՝ գրքի «վիճահարույց» բնույթի պատճառով[2]։
Թոշակի անցնելուց հետո Բագչին մասնակցել է մի քանի կոնֆերանսների Հնդկաստանում և սերտ կապի մեջ է մնացել Ջադավպուր համալսարանի անգլերենի բաժնի հետ[6]։
Բագչին ամուսնացած էր տնտեսագետ Ամիյա Կումար Բագչիի հետ[3]։
Բագչին մահացել է 2015 թվականի հունվարի 9-ի առավոտյան, 77 տարեկան հասակում[3]։
Պունարնաբա կամավոր կազմակերպությունը, որի հետ Բագչին սերտորեն կապված էր, 2015 թվականից սկսած ամեն տարի կազմակերպում է Ջասոդհարա Բագչիի հիշատակի ծրագիր, ներառյալ դասախոսություն Բագչիի հիշատակին[7]։
Jasodhara Bagchi Memorial Hardship Fund-ը ստեղծվել է 2019 թվականին՝ Բագչիի ընտանիքի աջակցությամբ, Ջադավպուր համալսարանի Անգլերենի ամբիոնում՝ օգնելու ամբիոնի ուսանողների անհատական դժվարությունների դեպքերին[8]։
Ակտիվություն
խմբագրելԲագչին Կալկաթայում Sachetana[3] ֆեմինիստական կազմակերպության հիմնադիր անդամներից է։ 2001 թվականի հոկտեմբերից մինչև 2008 թվականի ապրիլը եղել է նաև Արևմտյան Բենգալիայի կանանց հանձնաժողովի նախագահ[2][9][10][11]։
Բագչին իր աջակցությունն է ցուցաբերել Hok Kolorob շարժմանը 2014 թվականին Ջադավպուր համալսարանի բողոքի ցույցերին (բենգալերեն՝ «թող լինի բազմաձայնություն»), պահանջում էին արդար և անհապաղ հետաքննել Ջադավպուր համալսարանի ուսանողուհու դեմ ոտնձգությունները։ Նա նաև խոսեց Արևմտյան Բենգալիայի կանանց հանձնաժողովի անունից՝ կոչ անելով հետաքննել Դհանտալայում կանանց նկատմամբ ոտնձգություններն ու բռնաբարությունների դեպքերը[12]։
Բագչին եղել է վաստակավոր դասախոսների հինգ հոգուց բաղկացած խմբի մի մասը, որը հանդիպել է Արևմտյան Բենգալիայի նահանգապետ և համալսարանի ռեկտոր Քեշարի Նաթ Թրիպատիին՝ ի նշան բողոքի այդ ժամանակ գործող փոխնախագահի դեմ[2]։
Գրքեր (հեղինակած, խմբագրած և համատեղ խմբագրած)
խմբագրել- Literature, Society, and Ideology in the Victorian Era, (1992)
- Indian Women: Myth and Reality, (1995)
- Loved and Unloved: The Girl Child in the Family (1997)
- Gem-like Flame: Walter Pater and the 19th Century Paradigm of Modernity (1997)
- Thinking Social Science in India: Essays in Honour of Alice Thorner (համատեղ խմբագրումը՝ Կրիշնա Ռաջի և Սուջատա Պատելի հետ)(2002)
- The Trauma and the Triumph: Gender and Partition in Eastern India, 2 հատոր (համատեղ խմբագրված Սուբհորանջան Դասգուպտայի հետ)(հատոր 1, 2003, հատոր 2, 2009)[13]
- The Changing Status of Women in West Bengal 1970–2000: The Challenges Ahead (edited volume),(2005)[14]
- Interrogating Motherhood (2016)[15]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.thehindu.com/news/national/other-states/jasodhara-bagchi-is-no-more/article6772882.ece
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Staff Reporter (2015 թ․ հունվարի 10), «Jasodhara Bagchi is no more», The Hindu
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 TNN (2015 թ․ հունվարի 10). «Jashodhara Bagchi passes away». Times of India. Վերցված է 2021 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «School of Women's Studies, Jadaypur University». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ Roy, Rituparna (2018). «Partition in Bengal. Looking back after 70 Years». International Institute for Asian Studies. Վերցված է 2021 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ 6,0 6,1 Chaudhuri, Supriya; Mukherji, Sajni (2002). Literature and Gender: Essays for Jasodhara Bagchi. ISBN 9788125022275.
- ↑ «Log In or Sign Up to View». www.facebook.com.
- ↑ «Abhijit Gupta». www.facebook.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ «West Bengal Commission of Women | » History».
- ↑ Das, Manjulika (2004). «Women's groups in India call on men to take more active role in contraception». BMJ. 329 (7464): 476.9. doi:10.1136/bmj.329.7464.476-h. PMC 515233. PMID 15331463. Վերցված է 2021 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ Das, Manjulika (20042021 թ․ հուլիսի 12). «Women's groups in India call on men to take more active role in contraception». BMJ.
- ↑ «Dhantala incident: six women molested and raped, says WBWC». ZeeNews. Վերցված է 2021 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ Chatterjee, Bhaskar (2006 թ․ հունվարի 9). «MEMORIES OF A TRAGEDY». The Telegraph. Վերցված է 2021 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ Sen, Benita (2005 թ․ մայիսի 24). «Towards an egalitarian world». Hindustan Times. PTI. Վերցված է 2021 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ Bhattacharya, Mihir (2017 թ․ նոյեմբերի 10). «Rethinking motherhood». Frontline. Վերցված է 2021 թ․ հուլիսի 12-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Freedom in an Idiom of Loss
- "Partition Through A Woman's Eye", article about Bagchi's academic work on gender and partition in eastern India.
- "Gender Justice", Bagchi on gender perspectives in law reform, ADB Review, 2005
- "The Woman Shaped by Mother", Article on Bagchi's co-edited volume on Indian women's personal narratives
- "The Devi Cult and the Girl Child". Article on the girl child drawing on Bagchi's co-edited volume on the girl child in Bengal