Ջանպիեռո Կոմբի

իտալացի ֆուտբոլիստ

Ջանպիեռո Կոմբի (իտալ.՝ Gianpiero Combi, նոյեմբերի 20, 1902(1902-11-20)[2][3], Թուրին, Իտալիա - օգոստոսի 12, 1956(1956-08-12)[2], Թուրին, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, դարպասապահ։ Հայտնի է որպես աշխարհի գավաթը նվաճած դարպասապահներից ամենակարճահասակը (174 սմ)[4][5]։

Ջանպիեռո Կոմբի
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մականուն Uomo di Gomma (Ռետինե մարդ)[1]
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 20, 1902(1902-11-20)[2][3]
Ծննդավայր Թուրին, Իտալիա
Մահվան ամսաթիվ օգոստոսի 12, 1956(1956-08-12)[2] (53 տարեկան)
Մահվան վայր Թուրին, Իտալիա
Հասակ 174 սանտիմետր
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք դարպասապահ
Պատանեկան կարիերա
1918—1921 Իտալիա Յուվենտուս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1921—1934 Իտալիա Յուվենտուս 350 (−335)
Ազգային հավաքական
1924—1934 Իտալիա Իտալիա 47 (−?)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

«Յուվենտուս» Ջանպիեռո Կոմբին տեղափոխվել է «Ծեր սենյորայի» նախագահ Էդուարդո Անյելիի հովանավորությամբ, որի ընտանիքը ընկերական կապերի մեջ էր Կոմբիի ընտանիքի հետ։

Դարպասապահի նորամուտը Իտալիայի առաջնությունում տեղի է ունեցել 1921 թվականի հոկտեմբերի 30-ին «Սպեցիայի» հետ խաղում։ Այդ ժամանակ Ջանպիեռոն ընդամենը 18 տարեկան էր, սակայն դա չի խանգարել երիտասարդին դառնալ ակումբի առաջատարներից մեկը։ Ումբերտո Կալիգարիսի և Վիրջինիո Ռոզետայի հետ նա ստեղծել է այսպես կոչված «Լեգենդի եռյակը» («Trio della Legenda»), որը դարձել է այն առանցքը, որի շուրջ կառուցվել է ակումբի հետագա խաղը։

Նրա դեբյուտը ազգային հավաքականում ձախողվել է՝ 1:7 հաշվով ավարտված Հունգարիայի հետ խաղում, և Կոմբին մի ամբողջ տարի չի խաղացել թիմում։

1926 թվականին Կոմբին նվաճել է իր կարիերայի առաջին սկուդետտոն, որը «Յուվենտուսի» համար արդեն երկրորդ գավաթն է։ Երկու տարի անց Կոմբին իր երկրի հավաքականի հետ դարձել է 1928 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։ Վստահ խաղ ցուցադրելով՝ դարպասապահը հիմնական կազմից դուրս է մղել «Ջենոայի» իր գործընկերոջը՝ Ջովանի դե Պրային, և այլևս չի զիջել դիրքը՝ ընդհուպ մինչև պրոֆեսիոնալ կարիերայի ավարտը։ 1931-1933 թվականներին Կոմբին «Յուվենտուսի» հետ նվաճել է երեք չեմպիոնական տիտղոս, ինչը նրան համար երաշխավորել է 1934 թվականի աշխարհի առաջնության «ոսկե տոմս»։ Իտալիան, չնայած չափազանց անվստահ և կոպիտ խաղին, այնուամենայնիվ կարողացել է հասնել եզրափակիչ, որտեղ նատուրալիզացված արգենտինացի Ռայմունդո Օրսիի և «յուրային» Սկյավիոյի ջանքերով հաղթել է չեխոսլովակիներին (2:1)։ Ռետինե մարդու համար (այս մականունը Կոմբիին տրվել է իր «գծի վրա իր ֆանտաստիկ խաղի» համար) դա վերջին միջազգային հանդիպումն էր. իրականում Կոմբին ցանկանցել է ավարտել կարիերան ԱԱ-ից առաջ, բայց մարզիչն այն ժամանակ համոզել է նրան մնալ՝ ամրապնդելով իր փաստարկները ավագի թևկապով Ջանպիեռոյի համար[6]։

Կոմբին նաև երկու անգամ նվաճել է Գերենի գավաթակը (1930, 1935), որը Եվրոպայի ժամանակակից առաջնության նախատիպն է։

Պրոֆեսիոնալ կարիերան ավարտելուց հետո Ջանպիեռո Կոմբին մի ժամանակ մարզել է «Յուվենտուսի» դարպասապահներին, որից հետո փորձել է իրեն հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։ Այդ պաշտոնում նա անցկացրել է ընդամենը 5 հանդիպում։

Ներկայումս Կոմբիի անունը կրում է «Յուվենտուսի» ֆարմ ակումբներից մեկը։

ԽՍՀՄ հավաքականի դարպասապահ Ռինատ Դասաևի հետ Կոմբին Եվրոպայի բոլոր ժամանակների լավագույն դարպասապահների ցուցակում 16-րդն է։

Հետաքրքիր է, որ Կոմբին որոշակի դեր է խաղացել ֆուտբոլում դարպասապահի համազգեստի էվոլյուցիայի մեջ. նրա օրինակով նորաձև են դարձել դարպասապահների գունավոր սվիտերները, որոնք նախկինում խաղում էին, որպես կանոն, սևով[5][6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Размер не важен. Лучшие низкорослые вратари XX века(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://pantheon.world/profile/person/Gianpiero_Combi
  3. 3,0 3,1 FBref.com(բազմ․)
  4. «World Cup Champions Squads 1930 - 2018». www.rsssf.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 6-ին.
  5. 5,0 5,1 «Самый низкий вратарь в футболе: Дьюла Грошич, Жереми Жано, Джанпьеро Комби». Спорт ИГРОК (ռուսերեն). 2019 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 14-ին.
  6. 6,0 6,1 «Трофей чемпионатов мира и его капитаны». sport.segodnya.ua (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջանպիեռո Կոմբի» հոդվածին։