Ջանկառլո Դե Սիստի

իտալացի ֆուտբոլիստ

Ջանկառլո Դե Սիստի (մարտի 13, 1943(1943-03-13)[1], Հռոմ, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։ Հանդես է եկել կիսապաշտպանի դիրքում։

Ջանկառլո Դե Սիստի
իտալ.՝ Giancarlo De Sisti
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 13, 1943(1943-03-13)[1] (81 տարեկան)
Ծննդավայր Հռոմ, Իտալիա
Հասակ 169 սանտիմետր
Քաշ 68 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Որպես ֆուտբոլիստ առաջին հերթին հայտնի է «Ֆիորենտինա» և «Ռոմա» ակումբներում, ինչպես նաև Իտալիայի ազգային հավաքականում իր ելույթներով։

Իտալիայի չեմպիոն, Իտալիայի կրկնակի գավաթակիր, տոնավաճառների գավաթակիր, հավաքականի կազմում՝ Եվրոպայի չեմպիոն։

Խաղային կարիերա խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

«Ռոմա» ակումբի ֆուտբոլային դպրոցի սան է։ Մեծահասակների ֆուտբոլային կարիերան սկսել է 1960 թվականին նույն ակումբի հիմնական թիմում, որտեղ անցկացրել է հինգ մրցաշրջան՝ մասնակցելով առաջնության 87 խաղի։ Այդ ընթացքում նվաճել Է Իտալիայի գավաթը, դարձել տոնավաճառների գավաթակիր։

Այս թիմում իր խաղով նա գրավել է «Ֆիորենտինա» ակումբի մարզչական շտաբի ներկայացուցիչների ուշադրությունը, որի կազմին միացել է 1965 թվականին։ Խաղացել է «մանուշակների» կազմում իր խաղային կարիերայի հաջորդ ինը մրցաշրջաններում։ «Ֆիորենտինայի» կազմում անցկացրած ժամանակի մեծ մասը եղել է թիմի հիմնական խաղացողը։ Այդ ընթացքում իր գավաթների ցանկին ավելացրել է Իտալիաայի չեմպիոնի տիտղոսը, կրկին դարձել Իտալիայի գավաթակիր[2][3]։

1974 թվականին վերադարձել է «Ռոմա», որի կազմում խաղացել է 5 մրցաշրջան։ «Ռոմայի» կազմում հանդես գալով՝ հիմնականում խաղադաշտ է դուրս եկել նաև թիմի հիմնական կազմում։ Ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 1979 թվականին «Ռոմայում» հանդես գալով։

Ելույթներ ազգային հավաքականներում խմբագրել

Ընդգրկվել է Իտալիայի երիտասարդական հավաքականի կազմում։ Երիտասարդական մակարդակում մասնակցել է 3 պաշտոնական հանդիպման, դարձել 1 գոլի հեղինակ։ Հետագայում պաշտպանեց Իտալիայի երկրորդ հավաքականի գույները։ Այս թիմի կազմում ևս անցկացրել է 3 հանդիպում։

1967 թվականին Իտալիայի հավաքականի կազմում նորամուտը նշել է պաշտոնական խաղերում։ Ազգային հավաքականում իր կարիերայի ընթացքում, որը տևել է 6 տարի, երկրի գլխավոր թիմի համազգեստով անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 4 գոլի հեղինակ։ Հավաքականի կազմում մասնակցել է 1968 թվականի Եվրոպայի տնային առաջնությանը, որտեղ իտալացիները նվաճել են մայրցամաքային Չեմպիոնների տիտղոսը, և 1970 թվականին Մեքսիկայում կայացած աշխարհի առաջնությանը, որտեղ թիմի հետ նվաճել է արծաթ[3][4]։

Խաղաոճ խմբագրել

Դե Սիստին տեխնիկական կիսապաշտպան է, որը բնութագրվում էր խաղի պարզությամբ[5], նախընտրելով կարճ անցումներ և ճշգրիտ փոխանցումներ[6]։ Կառլո Կիեզան նրան անվանել է «կիսապաշտպանության տնօրեն»[7]։ Նա հազվադեպ էր կորցնում հանգստությունն ու սառնասրտությունը[5], դաշտի գերազանց տեսլականի և բնածին ինտուիցիայի հետ մեկտեղ[8], նա նաև տիրապետում էր հեռահար փոխանցումների հմտությանը[5]։ Այսպիսով, նա միշտ կարողացել է ընտրել թիմի համար օպտիմալ լուծում և շատ քիչ սխալներ է թույլ տվել[8]։

Մարզչի կարիերա խմբագրել

Մարզչական կարիերան սկսել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց անմիջապես հետո՝ 1981 թվականին, գլխավորելով «Ֆիորենտինա» ակումբի մարզչական շտաբը[3][9]։

Հետագայում գլխավորել է «Ուդինեզեի» թիմը, 1991 թվականին պատրաստել է իտալական բանակի հավաքականը[3][9]։

Դե Սիստիի մարզչական աշխատանքի վերջին վայրը եղել է «Ասկոլի» ակումբը, որը նա գլխավորել է որպես գլխավոր մարզիչ մինչև 1992 թվականը[3][9]։

Կարիերայի ավարտից հետո խմբագրել

1984 թվականին խաղացել է «ֆուտբոլային մարզիչ» ֆիլմում» (իտալ.՝ L'allenatore nel pallone) դերը ինքն իր։ Նա հաճախ հրավիրվում է որպես հեռուստատեսության և ռադիոյի սպորտային մեկնաբան, ինչպես նաև 1988 թվականից լրագրողների շքանշանի անդամ է։ 2009 թվականից հանդիսանուամ է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչ, այդ թվում՝ երիտասարդության հարցերով դեսպան[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «DE SISTI» (իտալերեն). Enciclopedia Giallorossa. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 12-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «De Sisti, Giancarlo» (իտալերեն). Treccani: Enciclopedia dello Sport (2002). Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 21-ին.
  4. «Giancarlo De Sisti - International Appearances». RSSSF. 2003 թ․ մայիսի 14. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 12-ին.
  5. 5,0 5,1 5,2 Giancarlo De Sisti. — Calcio 2000, 2003. — С. 134—135.
  6. ViolaclubAncona.it (ed.). «GIANCARLO DE SISTI». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 25-ին.
  7. cinquantamila.corriere.it, ed. (2008 թ․ հոկտեմբերի 5). «Giancarlo De Sisti». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
  8. 8,0 8,1 EnciclopediaGiallorossa.com (ed.). «LA CESSIONE DI DE SISTI APRE LA STRADA ALLA ROMETTA». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 22-ին.
  9. 9,0 9,1 9,2 Mario Gherarducci (2003 թ․ մարտի 13). «De Sisti canta "Grazie Lazio" "Nessuno mi faceva lavorare"» [De Sisti sings "Grazie Lazio": "Nobody ever called me for giving me a job"]. Corriere della Sera (իտալերեն). Milan. էջ 47. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 19-ին.
  10. NazionaleParlamentari.it (ed.). «Giancarlo De Sisti». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել