Ջանկառլո Բոլոնյեզի

իտալացի լեզվաբան, հայագետ

Ջանկառլո Բոլոնյեզի (իտալ.՝ Giancarlo Bolognesi, հոկտեմբերի 20, 1923(1923-10-20)[1], Միլան, Իտալիայի թագավորություն[2] - դեկտեմբերի 20, 2005(2005-12-20)[1][3], Միլան, Իտալիա[3]), իտալացի լեզվաբան, հայագետ։

Ջանկառլո Բոլոնյեզի
Ծնվել էհոկտեմբերի 20, 1923(1923-10-20)[1]
Միլան, Իտալիայի թագավորություն[2]
Մահացել էդեկտեմբերի 20, 2005(2005-12-20)[1][3] (82 տարեկան)
Միլան, Իտալիա[3]
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն և  Իտալիա[1]
Մասնագիտությունhistorical linguist և հայագետ
Տիրապետում է լեզուներինիտալերեն

Կենսագրություն խմբագրել

Դասավանդել է Միլանի Կաթոլիկական համալսարանում։ Եղել է Լոմբարդական ինստիտուտի գիտության և գրականության ակադեմիայի թղթակից-անդամ։ Զբաղվել է գերմանական բանասիրության, ընդհանուր և հնդեվրոպական լեզվաբանության, հունարենի բարբառագիտության հարցերով։ Իր աշխատություններում, առանձին հոդվածներում բազմիցս անդրադարձել է հայերենի և պարսկերենի հնչյունական, բառային, բարբառային փոխազդեցություններին ու փոխառություններին, հայկական ավանդություններին և դրանց առնչություններին պարսկական, հունական և հռոմեական բանահյուսությանը։ Քննել է նաև «հունաբան դպրոցի» հունական տեքստերից կատարած թարգմանությունները։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 511