Ջեննեթ Ե. Բրաուն (մայիսի 13, 1934(1934-05-13), Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]), ամերիկացի պաշտոնաթող եղած օրգանական դեղանյութերի քիմիկոս, պատմաբան, հեղինակ։

Ջանեթ Բրաուն
Jeannette Brown 0158 CHF2014 crop.JPG
Ծնվել էմայիսի 13, 1934(1934-05-13) (87 տարեկան)
Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունգիտության պատմություն, կենսագիր, քիմիկոս և գրող
Գործունեության ոլորտքիմիա և պատմություն
Ալմա մատերՄինեսոտայի համալսարան և Հանթեր քոլեջ

Կյանք և կրթությունԽմբագրել

Բրաունը ծնվել է 1934 թվականին ԱՄՆ-ի Բրոնքս (Նյու-Յորք) քաղաքում և իր ընտանիքի հետ տեղափոխվելուց հետո ընդունվել է Սթաթեն Այլենդի ավագ դպրոց[2][3]։ Բրաունը Հանթերի քոլեջում 1956 թվականին քիմիայի ոլորտում բակալավրի աստիճան է ստացել։ Նա Հանթերի քիմիայի ծրագրի առաջին կուսրի երկու աֆրոամերիկցիներից մեկն էր[4]։ Նա Միննեսոտայի համալսարանում 1958 թվականին օրգանական քիմիայի ոլորտում ստացել է մագիստրոսի աստիճան, դառնալով առաջին աֆրոամերիկացի կինը, ով հասել է այդ աստիճանին[5]։

1980-ական թվականներին Բրաունը Նյու Ջերսի նահանգի Սամմիթ քաղաքից տեղափոխվել նույն նահանգի Հիլբորո քաղաքը։

Գիտական կարիերաԽմբագրել

Ստանալով մագիստրոսի աստիճան, Բրաունը որպես քիմիկոս-հետազոտող սկսել է աշխատել ՍԻԲԱ դեղագործական ընկերությունում, որտեղ նա աշխատել է դեղերի մշակման հետազոտական-զարգացման ծրագրերի վրա, որոնք ուղղված էին տուբերկուլյոզի և կոկցիդիոզի բուժմանը։ Նա 1969 թվականին տեղափոխվել է Մերկ կազմակերպություն, որտեղ նա շարունակել է աշխատել որպես քիմիկոս-հետազոտող։ 1993-2002 թվականներին նա եղել է Նյու Ջերսի Տեխնոլոգիական ինստիտուտի դասախոսը։

Բրաունը զգալի մասնագիտական հմտություններ է դրել բազմազանության և լուսաբանման ծրագրերի համար։ Նա աշխատել է Ազգային գիտական հիմնադրամի կոմիտեի կանանց և փոքրամասնությունների համար հավասար հնարավորությունների բաժնում և եղել է Ամերիկայի քիմիական ընկերության Կին քիմիկոսների կոմիտեի պատմաբան[6]։ Որպես գիտական պատմաբան, Բրաունը կենսագրական պրոֆիլներ է ներդրել Աֆրոամերիկացիների ազգային կենսագրության ծրագրի համար և հանդիսանում է 2011 թվականի "Աֆրոամերիկացի կին քիմիկոսներ" գրքի հեղինակը, որում գրված է հին աֆրոամերիկացի կին քիմիկոսների մասին[7]։

ՄրցանակներԽմբագրել

  • 2007 թ., Կին գիտնականների ասոցիացիայի խորհրդի անդամ
  • 2009 թ., Glenn e. & Barbara Hodson Ullyot Քիմիայի ժառանգության հիմնադրամի գիտնական
  • 2009 թ., Ամերիկայի քիմիական ընկերության մասնագիտական հարաբերություններ բաժնի աշխատակից[8]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Brown, Jeannette E. (Jeannette Elizabeth), 1934- - LC Linked Data Service (Library of Congress)»։ id.loc.gov։ Վերցված է 2015-11-13 
  2. «Making a Difference with Research: Profile of Jeannette Brown»։ American Chemical Society։ 27 Feb 2015։ Վերցված է փետրվարի 21, 2016 
  3. «Jeannette Brown»։ The HistoryMakers African American Oral History Video Collection։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-01-ին։ Վերցված է փետրվարի 21, 2016 
  4. Grezlla Paul (մարտի 16, 2012)։ «Chemical reactions Hillsborough chemist shares pioneering stories of black women»։ My Central Jersey։ Վերցված է նոյեմբերի 13, 2015 
  5. «Jeanette E. Brown, Chemist, Historian, and author of "African American Women Chemists," to Speak August 18»։ Berkeley Lab։ հուլիսի 30, 2014։ Վերցված է նոյեմբերի 13, 2015 
  6. «Chemist Becomes Historian»։ North Jersey Section – American Chemical Society։ Վերցված է նոյեմբերի 13, 2015 
  7. Neal Sharon L. (ապրիլի 2, 2012)։ «Black Women, Chemistry Pioneers»։ Chemical & Engineering News 90 (14): 46–7 
  8. «ACS Fellows»։ American Chemical Society։ Արխիվացված է օրիգինալից 2017-04-05-ին։ Վերցված է փետրվարի 21, 2016