Ջահանգիր Ջահանգիրով
Ջահանգիր Շիրգյաշտ ողլի Ջահանգիրով (ադրբ.՝ Cahangir Şirgəşt oğlu Cahangirov, հունիսի 20, 1921, Բալախանի, Բաքվի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ - մարտի 25, 1992[1], Բաքու, Ադրբեջան), ադրբեջանցի կոմպոզիտոր, մանկավարժ, դիրիժոր, Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստ։
Ջահանգիր Ջահանգիրով ադրբ.՝ Cahangir Şirgəşt oğlu Cahangirov | |
---|---|
Ծնվել է | հունիսի 20, 1921 |
Ծննդավայր | Բալախանի, Բաքվի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ |
Մահացել է | մարտի 25, 1992[1] (70 տարեկան) |
Մահվան վայր | Բաքու, Ադրբեջան |
Գերեզման | Պատվո հուղարկավորության պուրակ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ադրբեջան |
Կրթություն | Բաքվի երաժշտական ակադեմիա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, երաժշտության ուսուցիչ, պրոֆեսոր, խմբավար, մանկավարժ և chorus master |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն խմբագրել
Ջահանգիր Շիրգաշդ օղլի Ջահանգիրովը ծնվել է 1921 թվականի հունիսի 20-ին Բալախանիում[2]։ Կրթություն է ստացել Ասեֆ Զեյնալլու անվան երաժշտական դպրոցում, իսկ հետո՝ Բաքվի երաժշտական ակադեմիայում, Բ․ Զեյդմանի դասարանում։ Ջահանգիր Ջահանգիրովը մեծ դեր է խաղացել Ադրբեջանի երգչախմբի զարգացման գործում[3]։ Նա այս երգչախմբում աշխատել է ավելի քան 15 տարի։ Ջահանգիր Ջահանգիրովն աշխատել է նաև Ադրբեջանի պետական ֆիլհարմոնիայում որպես երգի և պարի համույթի գեղարվեստական ղեկավար։ Ջահանգիր Ջահանգիրովը մահացել է 1992 թվականի մարտին[4]։
Ստեղծագործություններ խմբագրել
Ջահանգիր Ջահանգիրով գրել է օպերետ, սիմֆոնիա, երգչախմբային և գործիքային երգեր։ Նա ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ և ժողովրդական արտիստն է[5]։
Սիմֆոնիկ ստեղծագործություններ խմբագրել
1949 թվականին Ջահանգիր Ջահանգիրովը գրել է իր «Արազ գետի մյուս կողմում» սիմֆոնիկ պոեմը, որի համար պարգևատրվել է ԽՍՀՄ պետական մրցանակով։ 1962 թվականին երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար գրել է «Սաբիր» օպերան։
Օպերաներ խմբագրել
Ջահանգիր Ջահանգիրովը գրել է «Ազադ» և «Երգչի ճակատագիրը» օպերաները։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Джахангиров, Джахангир Ширгяшт оглы
- ↑ «Ջահանգիր Շիրգաշդ օղլի Ջահանգիրով; Կենսագրություն». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ Рзаева М. З. Партия и творческие поиски кинопублицистов Азербайджана, 1966-1975. — Б.: Элм, 1986. — С. 76. — 186 с.
- ↑ Мэтр и виртуоз Джахангир Джахангиров - 90