Ջահանա Հեյս

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատգամավոր

Ջահանա Ֆլեմինգ Հեյս (մարտի 8, 1973(1973-03-08), Ուոթերբերի)[1], ամերիկացի մանկավարժ, Ներկայացուցիչների պալատի պատգամավոր[2][3]։ Նա ներկայացնում է Կոննեկտիկուտի 5-րդ շրջանը։ Առաջին անգամ ընտրվել է 2018 թվականի նոյեմբերին։ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության անդամ է։

Ջահանա Հեյս
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Հարավային Կոնկտիկուտի համալսարան և University of Bridgeport?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ուսուցչուհի
Ծննդյան օր մարտի 8, 1973(1973-03-08) (51 տարեկան)
Ծննդավայր Ուոթերբերի
Քաղաքացիություն  ԱՄՆ
 
Կայք՝ jahanahayes.com
hayes.house.gov

Կենսագրություն

խմբագրել

Ջահանա Հեյսը ծնվել է 1973 թվականի մարտի 8-ին[4] Կոնեկտիկուտ նահանգի Ուոթրբերրի քաղաքում։

1990 թվականին երեխա է ունեցել։ 1997 թվականին ընդունվել է Հարավային Կոննեկտիկուտի համալսարան։ Ուսումն ավարտելուց հետո՝ ստացել է բակալավրի աստիճան։ 2012 թվականին ավարտելով Կոննեկտիկուտ նահանգի Սենթ-Ջոզեֆի անվան համալսարանը՝ ստացել է մագիստրոսի գիտական աստիճան։

Սկսել է աշխատել 2002 թվականին։ Նրա առաջին աշխատավայրը եղել է Սուզբերի փոքրիկ քաղաքի դպրոցը[5]։ Հեյսն Ուոթրբերրի քաղաքի դպրոցում դասավանդում էր հասարակագիտություն։ Դպրոցում աշխատելիս նա մասնակցել է մանկավարժական վարպետության տարատեսակ մրցույթների։ 2016 թվականին հաղթել է ԱՄՆ ուսուցիչների շրջանում կազմակերպված մրցույթում՝ արժանանալով «Տարվա ուսուցիչ» տիտղոսին[6]։ Ազգային մրցույթում հաղթանակից հետո՝ մեկ տարվա ընթացքում, նա զբաղվել է հասարակական աշխատանքով[7]։

2018 թվականի օգոստոսի 14-ին իր շրջանում Հեյսը հաղթել է դեմոկրատների ընտրարշավում, իսկ 2018 թվականի նոյեմբերին հաղթել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում։ Քաղաքականության մեջ նա սատարում է հանրային կրթության և մանկավարժական միությունների ոլորտը, կրթական բարեփոխումները և ԱՄՆ-ում զենք կրելու վերահսկողությունը։ Այժմ նա ամուսնու՝ Միլֆրոդ Հեյսի, և չորս երեխաների հետ միասին բնակվում է Կոնեկտիկուտ նահանգի Ուոթրբերրի փոքիկ քաղաքում։

Ջահանա Հեյսը հանդիսանում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի գյուղատնտեսական կոմիտեի (անտառտնտեսության կոմիտե, մթերքների կոմիտե) և կրթության ու աշխատանքի կոմիտեի (քաղաքացիական իրավունքների կոմիտե, նախնական կրթության կոմիտե) անդամ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Jahana Hayes, ’05, is First Southern Grad Elected to National Office
  2. «Jahana Hayes, nation's top teacher in 2016, is headed to Congress after the victory». Chalkbeat. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 6-ին.
  3. «In Connecticut, Race Between Lamont and Stefanowski Is Close as Wet Ballots Delay Count». The New York Times. The New York Times. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  4. «Jahana Hayes». connvoters.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 6-ին.(չաշխատող հղում)
  5. «AFL-CIO endorses Eva Bermudez Zimmerman, Jahana Hayes». The CT Mirror. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 6-ին.
  6. «Former National Teacher of the Year Jahana Hayes becomes Connecticut's first black woman elected to Congress». CNBC Make it. CNBC LLC. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  7. Touring Africa, top teacher finds curiosity about U.S. schools
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջահանա Հեյս» հոդվածին։