Մուսա Ջալիլ
Մուսա Մուսթաֆովիչ Ջալիլ (Ջալիլով) (թաթ.՝ Муса Җәлил, փետրվարի 15, 1906[1][2], Mostafa, Օրենբուրգի գավառ, Օրենբուրգի մարզ, Ռուսական կայսրություն[2] - օգոստոսի 25, 1944[3][1][2][…], Պլյոտցենզեե բանտ, Շարլոտենբուրգ-Վիլմերսդորֆ, Բեռլին, Նացիստական Գերմանիա), թաթար խորհրդային բանաստեղծ։
Մուսա Ջալիլ թաթ.՝ Муса Җәлил | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 15, 1906[1][2] |
Ծննդավայր | Mostafa, Օրենբուրգի գավառ, Օրենբուրգի մարզ, Ռուսական կայսրություն[2] |
Վախճանվել է | օգոստոսի 25, 1944[3][1][2][…] (38 տարեկան) |
Վախճանի վայր | Պլյոտցենզեե բանտ, Շարլոտենբուրգ-Վիլմերսդորֆ, Բեռլին, Նացիստական Գերմանիա |
Մասնագիտություն | ռազմական թղթակից, բանաստեղծ, թարգմանիչ և գրող |
Լեզու | թաթարերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Խորհրդային Ռուսաստան և ԽՍՀՄ |
Կրթություն | ՄՊՀ ազգաբանական ֆակուլտետ (1931) և Վ. Ի. Լենինի անվ. ռազմաքաղաքական ուսումնարան (հունվարի 1, 1942) |
Ժանրեր | քնարապատմողական և Լիբրետո |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Musa Dzhalil Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Մոսկվայի համալսարանի գրականության ֆակուլտետը (1931)։ 1939-1941 թվականներին՝ Թաթարստանի ԻԽՍՀ ԳՄ պատասխանատու քարտուղար։ 1941 թվականից եղել է խորհրդային բանակում։
1942 թվականին, ծանր վիրավոր գերի է ընկել, համակենտրոնացման ճամբարում ստեղծել է ընդհատակյա խումբ, կազմակերպել խորհրդային ռազմագերիների փախուստը։ Ընդհատակյա կազմակերպությանը պատկանելու համար ենթարկվել է մահապատժի՝ Պլետցենզեի զինվորական բանտում։
Հետմահու արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման (1956)։
Ստեղծագործություններ
խմբագրելՋալիլի ստեղծագործությունները հրատարակվել են 1919 թվականից։ 1925 թվականին տպագրվել է բանաստեղծությունների և պոեմների «Մենք գնում ենք» առաջին ժողովածուն, «Անցած ճանապարհներ» (1924-1928), «Նա կամակատարը» (1940)
և այլ բանաստեղծություններ` նվիրված կոմերիտմիությանը և աշխատանքային սխրանքին։
Ջալիլը երգել է բարեկամություն ու ինտերնացիոնալիզմ («Մահվան մասին», 1927, «Ջիմ», 1935, հայկական հրտարակությունը 1960 և այլն)։ Գրել է «Ալթըն չեչ» («Ոսկեհերը», 1941, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1948) և «Իլդար» (1941) օպերաների լիբրետոները։ 1941 թվականին գրած բանաստեղծությունները լի են լավատեսությամբ, ֆաշիզմի դեմ հաղթանակի հավատով։
Իր հետ կալանավորված բելգիացի պարտիզանի միջոցով Զ. Մոաբիտը բանտից դուրս է ուղարկել «Իմ երգերը», «Մի հավատա», «Պատերազմից հետո» և այլ բանաստեղծություններ։ Հարյուրից ավելի չափածո գործեր բանաստեղծի պայքարի, տառապանքների և արիության վկաներն են։ «Մոաբիթյան տետր» բանաստեղծական շարքի համար Ջալիլին հետմահու շնորհվել է լենինյան մրցանակ (1957)։ 1968 թվականին ստեղծվել է Ջալիլի մասին պատմող «Մոաբիտյան տետր» կինոնկարը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուսա Ջալիլ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 470)։ |