Ալիշեր Ջալիլով
Ալիշեր Լուտֆուլոևիչ Ջալիլով (տաջ.՝ Алишер Ҷалилов, օգոստոսի 29, 1993[1][2], Lattakhorak, Hisar District, Տաջիկստան), տաջիկ և ռուս ֆուտբոլիստ, «Իստիկլոլ» ակումբի և Տաջիկստանի հավաքականի առաջքաշված կիսապաշտպան։
Քաղաքացիությունը | Ռուսաստան և Տաջիկստան | ||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 29, 1993[1][2] (30 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Lattakhorak, Hisar District, Տաջիկստան | ||||||||||||||||||||
Հասակ | 168 սանտիմետր | ||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Կենսագրություն խմբագրել
Ալիշեր Ջալիլովը ծնվել է Տաջիկստանի Դուշանբե քաղաքի մոտակայքում գտնվող Լաթախորակ գյուղում[3]։ Դուշանբեում գտնվող տաջիկական «Ալմասի» ակումբի սան է։ 2004 թվականին տեղափոխվել է Մոսկվա։ Այդ ժամանակից ի վեր եղել է Մոսկվայի «Լոկոմոտիվ» ակումբի ՄՊՄԴ-ի սան է։ 2009 թվականին տեղափոխվել է Կազանի «Ռուբինի» երիտասարդական թիմ[4]։
2011-ի հունիսի 18-ին «Ռոստով» ակումբի դեմ արտագնա խաղում կատարել է նորամուտը ակումբի հիմնական կազմում։ Նա դուրս է եկել փոխարինման խաղի 90-րդ րոպեին, արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել[5]։
2012 թվականին վարձավճարով հանդես է եկել Նիժնի Նովգորոդի «Նեֆտեխիմիկում», ակումբի կազմում անցկացրել է 28 հանդիպում, խփել 2 գոլ։ Ճանաչվել է Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 2012/13 մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[6]։
2013 թվականի ամռանը վերադարձել է Կազանի «Ռուբին» և արդեն Ռուսաստանի առաջնության 2-րդ տուրում դուրս է եկել փոխարինման խաղի 66-րդ րոպեին[7]։
Ձեռքբերումներ խմբագրել
- Տաջիկստանի Սուպերգավաթի դափնեկիր - 2020
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Алишер Джалилов: «Свою первую зарплату отдал в мечеть»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ Чемпионат России по футболу на Куличках
- ↑ Матч 14 тура РФПЛ «Ростов» — «Рубин»
- ↑ Лучшим тренером ФНЛ признан Евгений Перевертайло
- ↑ «Рубин-Зенит». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 2-ին.