Ջալալի օրացույցը տարեթվերի ու ժամանակահատվածների ամենաստույգ համակարգն է, արևային հիջրայի օրացույցի 5-րդ դարից ի վեր։ Օրինակ՝ Ջալալի տոմարի 940թ. սարաթան (թիր) ամսվա 7-ը համընկնում է արևային օրացույցի 1397թ թիր ամսվա 4-րդ օրվա հետ[1]։

Պատմություն և առաձնահատկություններ խմբագրել

Ջալալի օրացույցը ստեղծվել է Հազկերտի օրացույցից հետո՝ իրանական օրացույցն ավելի ճշգրիտ դարձնելու և դրանում առկա բացթողումների վերացնելու նպատակով։ Թեև Հազկերտի օրացույցը կազմված էր նահանջ տարիներից, այն շարունակեց իր գոյությունը Հազկերտի օրացույցի 375 թվականից (Գրիգորյան տոմարի 1006թ) մինչև սելջուկ Ջալալ էդ Դին Մալեք շահի գահակալության առաջին տարիները։ Նովրուզը՝ ըստ շարժական տոմարի, նշվում էր տասնութ օրվա տարբերությամբ։ Գիշերահավասարը ֆարվարդին ամսվա 1-ին օրվա փոխարեն համապատասխանում էր  ֆարվարդինի 19-ին։ Այդպիսով, ֆարվարդինի առաջին տասնութ օրվա կրճատումով, իբրև նահանջ տարի՝ Հազկերտի՝ 447թ տարեվերջին ավելացնելով, ձևավորվեց Ջալալի օրացույցը՝  գիշերահավասարը ընդունելով որպես տարվա սկիզբ[2]։

Իրանցի մի խումբ մաթեմատիկոսների՝ Աբու ալ-Ֆաթհ Աբդ ալ-Ռահման Մանսուր Խազենիի, Աբու Մոզաֆար Էսֆերարիի, Աբու Աբբաս Լուքարիի, Մոհամմադ բեն Աքբար Մամուրիի, Մեյմուն բեն Նաջիբ Վասեթիի, Իբն Քուշեք Բիհաղի Մաբահիի և նրանց ղեկավար Օմար Խայյամի ջանքերով լուսնային օրացույցի 471թ. ռամազան ամսվա 3-ին կազմվեց Ջալալի օրացույցը[3]։

Վեզիր Նիզամ ալ -Մուլքի հրամանով այդ իրադարձությունն արձանագրվել է Սպահան (սելջուկների մայրաքաղաք), Ռեյ և Նիշապուր քաղաքներում[4]։

Ջալալի օրացույցը մինչև Իրանի սահմանադրության հաստատումը պաշտոնապես չէր ճանաչվել, և լուսնային օրացույցի 1329թ-ից (համապատասխանաբար արևային օրացույցի1289թ.) ամիսների տևողության ու անունների փոփոխություններով այն որպես հիջրայի արևային տարի կիրառվում էր Իրանում։ Արևային օրացույցի 1304թ. Իրանի Մեջլիսն ընդունեց արևային նոր օրացույց՝ պարսկական ամսանուններով, ամիսների ճշգրիտ տևողությամբ։ Այդ օրացույցը համարվում է Իրանի և Աֆղանստանի պաշտոնական օրացույցը։ Այն հիմնված է Ջալալի օրացույցի վրա, սակայն ամիսների տևողությունն ու տարեսկզբի ամսաթիվն այլ են։

Ջալալի օրացույցի սկզբնական տարեթիվը համընկնում է Մալեք շահի թագադրման տարեթվի հետ, որը հիջրայի արևային տարվա համեմատությամբ 457 տարվա տարբերություն ունի։

Օրացույցի սկիզբ խմբագրել

Այս օրացույցի մեկնարկն սկսվում է ֆարվարդինի 1-ից (արևային հիջրայի 458թ), որը համապատասխանում է  հիջրայի լուսնային 471թ. ռամազանի 9-ին (կիսալուսնային հիջրայի 471թ. ռամազանի 10-ին), Հուլյան տոմարով՝ 1079թ. մարտի 15-ին (Գրիգորյան տոմարով 1079թ. մարտի 21-ին)։ Մեկ օրացուցային տարին ունի 365 կամ 366 օր։ Տարվա առաջին օրը համընկնում է Նովրուզի տոնի հետ։ Նովրուզի օրը Արեգակը Երկրի հարավային կիսագնդից անցնում է հյուսիսային կիսագունդ, և սկսվում է գիշերահավասարը[5]։

Բաժանումներ խմբագրել

Ըստ ներկայացաված օրացույցների՝ տարվա յուրաքանչյուր ամիս (ինչպես Յազդգարդի օրացույցում) ունեցել է 30 օր, մեկ ամիս էլ բաղկացած է եղել 5 օրվանից։ Ամիսներն ունեցել են նույն անուններն (ֆարվարդինից մինչև էսֆանդ) ու օրվա նույն հաշվարկը։ Սակայն կան տեսակետներ, ըստ որոնց որոշ ամիսներ ու օրեր վերանվանվել են, կամ ամիսների տևողությունը ձգվել է 29-32օր[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ջալալի օրացույց».
  2. «گاه‌شماری جلالی ۱». پایگاه اطلاع‌رسانی مرکز تقویم مؤسسه ژئوفیزیک دانشگاه تهران. بازبینی‌شده در اسفند ۱۳۹۰.
  3. نوروزنامه، رساله منسوب به خیام نیشابوری.
  4. گاه‌شماری ایرانی، موسی اکرمی، تهران: دفتر پژوهش‌های فرهنگی، چاپ اول (۱۳۸۰)، صفحه ۵۰.
  5. رضا مرادی غیاث آبادی. «چکیده‌ای دربارۀ گاهشماری جلالی». تارنمای پژوهش‌های ایرانی، ۳ مهر ۱۳۸۶. بازبینی‌شده در فروردین ۱۳۹۱.
  6. گاه‌شماری ایرانی، موسی اکرمی، تهران: دفتر پژوهش‌های فرهنگی، چاپ اول (۱۳۸۰)، ص ۵۲.

Օգտագործված գրականություն խմբագրել

  • «گاه‌شماری جلالی ۲». پایگاه اطلاع‌رسانی مرکز تقویم مؤسسه ژئوفیزیک دانشگاه تهران. بازبینی‌شده در اسفند ۱۳۹۰.
  • نوروزنامه، رساله منسوب به خیام نیشابوری
  • رضا مرادی غیاث آبادی. «چکیده‌ای دربارۀ گاهشماری جلالی». تارنمای پژوهش‌های ایرانی، ۳ مهر ۱۳۸۶. بازبینی‌شده در فروردین ۱۳۹۱.
  • گاه‌شماری ایرانی، موسی اکرمی، تهران: دفتر پژوهش‌های فرهنگی، چاپ اول (۱۳۸۰).
  • «گاه‌شماری جلالی 1». پایگاه اطلاع‌رسانی مرکز تقویم مؤسسه ژئوفیزیک دانشگاه تهران. بازبینی‌شده در اسفند ۱۳۹۰.