Բացել գլխավոր ցանկը

Պրոկլ Դիադոխոս (արաբ․՝ Պրոկղ‎‎,հին հուն․՝ Πρόκλος ὁ Διάδοχος, լատ.՝ Proclus, ոչ վաղ քան փետրվարի 7, 412 և ոչ ուշ քան փետրվարի 8, 412, Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն - ապրիլի 17, 485, Աթենք, Բյուզանդական կայսրություն), հույն փիլիսոփա և մաթեմատիկոս, նեոպլատոնականաթյան ներկայացուցիչ, անտիկ փիլյան վերջին խոշոր դեմքը։

Picto infobox auteur.png
Պրոկլ
հին հուն․՝ Πρόκλος ὁ Διάδοχος
Ծնվել էոչ վաղ քան փետրվարի 7, 412 և ոչ ուշ քան փետրվարի 8, 412 Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն
Մահացել էապրիլի 17, 485 (73 տարեկանում) Աթենք, Բյուզանդական կայսրություն
ՔաղաքացիությունԲյուզանդական կայսրություն
ՈւղղությունՆեոպլատոնականություն
Մասնագիտությունփիլիսոփա, գրող, մաթեմատիկոս և առասպելագիր
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Տիրապետում է լեզուներինմիջին հունարեն և հին հունարեն
Ազդվել էՊլոտինոս, Արիստոտել, Պլատոն, Plutarch of Athens? և Syrianus?
ՈւսուցիչSyrianus?, Olympiodorus the Elder?, Plutarch of Athens? և Asclepigenia?
ԱշակերտներZenodotus?, Marinus of Neapolis? և Isidore of Alexandria?
Proclus Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Աթենքում աշակերտել է Պլուտարքոսին, Սիրիանոսին, որի մահվանից հետո ստանձնել է Պլատոնյան Ակադեմիայի ղեկավարությունը։ Գրել է փիլիսոփա և մաթեմատիկոս աշխատություններ, որոնց մեծ մասը Պլատոնի, ինչպես նաև Արիստոտելի ու Եվկլիդեսի երկերի մեկնությունն է։

Պլատոնիկ փորձել է համակարգել նեոպլատոնականությունը, մասնավորապես, Պլոտինի ուսմունքը՝ կիրառելով տրիադային վերլուծության մեթոդը։ Մեծ է Պլատոնիկիի փիլիսոփա ժառանգության նշանակությունը տրամաբանության և դիալեկտիկական մտածողության պատմության համար։

Պլատոնի գլխավոր երկը՝ «Աստվածաբանության սկզբունքները» («Շաղկապք աստուածաբանականք»), վրացերենից հայերեն է թարգմանել Սիմեոն Պղնձահանեցին (1248 թվականին կցելով նաև «Օմելախոսի իմաստասիրի և հռետորի՝ աթենացւոց եպիսկոպոսի, Լուծմունք Պրոկղի Դիադոխոսի՝ պղատոնական իմաստասիրի» մեկնողական աշխատությունը։

Ենթադրվում է, որ Օմելախոսի անվան տակ թաքնված է վրաց փիլիսոփա Իոաննե Պետրիծին։ Պլիտոնին է վերագրվել նաև «Գիրք պատճառացը» (հայաստան հրատարակություն 1750), որը «Աստվածաբանության սկզբունքների» համառոտությունն է․ այն լատիներենից հայերեն է թարգմանել Ստեփանոս Լեհացին (1660

Պլատոնի երկի մեկնություններով հանդես են եկել Սիմեոն Ջուղայեցին (1651) և Սիմեոն Երեվանցին (1750)։ Ուշագրավ է, որ այդ երկը Փիլիպպոս քահանա Ազնավուրյանը հայերենից վերստին թարգմանել է վրացերեն (1757)։ «Աստվածաբանության սկզբունքների» հայերեն թարգմանության և մեկնությունների ձեռագրերը պահպանվում են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 440