Պրոլետարսկի շրջան (Դոնի Ռոստով)
Պրոլետարսկի շրջան (ռուս.՝ Пролетарский район), վարչատարածքային միավոր, Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի 8 շրջաններից մեկը։ Հիմնվել է 1929 թվականին։ Կազմված է, իր հերթին, Նախիջևանից, Ալեքսանդրովկայից, Բերբերովկայից։
Երկիր | ![]() |
---|---|
Կարգավիճակ | Ռուսաստանի քաղաքի շրջան |
Մտնում է | Դոնի Ռոստով |
Բնակչություն | մոտ 119 516 մարդ[1] |
Տարածք | մոտ 37,1 կմ² |
![]() | |
Հիմնադրված է | 1929 թ. |
Հեռախոսային կոդ | 863 |
Փոստային ինդեքսներ | 344037, 344072, 344111 և 344019 |
rostov-gorod.ru |
ՊատմությունԽմբագրել
1779 թվականի նոյեմբերի 14-ին ռուսական կայսրուհի Եկատերինա II-ի հրովարտակով Ղրիմից վերաբնակեցված հայերին թույլատրվել է հիմնել «հատուկ քաղաք Պոլուդենկա բնասահմանավայրի մոտ»՝ Սուրբ Դիմիտրի Ռոստովցու ռուսական ամրոցի պատերի մոտակայքում։ Այսպես Ղրիմի խանությունից վերաբնակեցված քրիստոնյաները Դոնի ցածրադիր վայրերում ստեղծեցին իրենց քաղաքը, որն անվանեցին Նոր Նախիջևան[2]։
1782 թվականին Նոր Նախիջևանն արդեն ուներ 4 հազար բնակիչ։ 1828 թվականի փետրվարին քաղաքը պաշտոնապես ներառվեց Ռուսական կայսրության կազմի մեջ և վերանվանվեց. նրա անվանումից հանվեց «Նոր» նախդիրը, և այն սկսեց կոչվել «Դոնի Նախիջևան»։ Այս շրջանում սկսվեց քաղաքի արդյունաբերական բազայի բուռն աճը, սկսեցին զարգանալ առևտուրը, արհեստը, բացվեցին առաջին ուսումնական հաստատությունները։ 1825 թվականին Նախիջևանում արդեն կար 33 գործարան՝ ձկան, ճարպահալ, օղու, կաշվի, բամբակի[2]։
Երկու քաղաքների՝ Դոնի Ռոստովի և Նախիջևանի միջև սահմանը միշտ եղել և համարվել է զուտ պայմանական։ 20-րդ դարի 20-ական թվականների սկզբին Դոնի մայրաքաղաքում ապրում էր ընդհանուր առմամբ ավելի քան 350 հազար մարդ։ Եվ միանգամայն օրինաչափ է եղել կառավարության որոշումը, որով երկու քաղաքները միավորվել են՝ դառնալով մեկը՝ Դոնի Ռոստով։ 1928 թվականի դեկտեմբերի 28-ին բաժանարար գիծը, որն անցնում էր Թատերական հրապարակով, դադարեց գոյություն ունենալուց, իսկ 1929 թվականին Նախիջևանի տարածքում կազմավորվեց քաղաքի ամենախոշոր՝ Պրոլետարսկի շրջանը[2]։
1961 թվականին շրջանին ենթարկվեց Ալեքսանդրովսկայա ստանիցան, որն ընդգրկվեց Դոնի Ռոստովի կազմում[2]։
ՏնտեսությունԽմբագրել
Նախիջևանի բազմաոլորտ, պատմականորեն ձևավորված արդյունաբերական-տնտեսական բազան դարձավ Պրոլետարսկի շրջանի զարգացման հիմքը։ Այսօր Պրոլետարսկի շրջանում կա ավելի քան վեց հազար տնտեսավարող սուբյեկտ, որոնց զգալի մասը փոքր բիզնեսի սուբյեկտներ են, երեսուներկու խոշոր և միջին ձեռնարկություն, որոնց մեծ մասը աշխատում է կայուն և արդյունավետ[2]։
Առավել հաջող գործող արտադրական կոլեկտիվներից են «Ռոստովգազապարատ» ՓԲԸ-ն, «Էմպիլս» ՓԲԸ-ն, «Կոլֆա» ԲԲԸ-ն, «Ռոստովի ալրաղաց գործարան» ԲԲԸ-ն, «Դոնի հրուշակեղենի ֆաբրիկա» ԲԲԸ-ն, «Ռոստովի խաղալիք» ՓԲԸ-ն, «Կարմիր Ակսայ» ԲԲԸ-ն, «Ռոստշամպանկոմբինատ» ԲԲԸ-ն և բազմաթիվ այլ ձեռնարկություններ։ Այստեղ են կենտրոնացած քաղաքի կենսապահովման և տնտեսական ու բնակարանային-կոմունալ ենթակառուցվածքների կառավարման հիմնական համակարգերը՝ քաղաքային ջրմուղը, քաղէլեկտրացանցը, քաղգազը, էլեկտրակապը[2]։
ԲնակչությունԽմբագրել
Բնակչության թվաքանակը | ||||||
---|---|---|---|---|---|---|
1959[3] | 1970[4] | 1979[5] | 2002[6] | 2009[7] | 2010[8] | 2012[9] |
97 620 | ↗122 464 | ↗132 268 | ↗132 276 | ↘126 664 | ↘122 174 | ↘121 450 |
2013[10] | 2014[11] | 2015[12] | 2016[13] | 2017[14] | ||
↘120 665 | ↘119 772 | ↘119 124 | ↗119 679 | ↘119 516 |
ՄշակույթԽմբագրել
Պրոլետարսկի շրջանում գործում են մեծ թվով ուսումնական հաստատություններ, մարզադահլիճներ, մշակույթի հաստատություններ, թատրոններ և համերգային հարթակներ[2]։
Հին Նախիջևանն այսօր էլ հմայում է իր փողոցների ու հարմարավետ բակերի, բնակելի և հասարակական շենքերի անկրկնելի յուրահատկությամբ, կանաչ տարածքների, պուրակների և հրապարակների առատությամբ։ Շատ կապիտալ շինություններ, որոնք կառուցվել են 18-րդ դարի վերջին - 19-րդ դարի առաջին կեսին, ճանաչվել են բացառիկ, վերականգնվել են և գտնվում են պետության պաշտպանության ներքո. այժմ այստեղ հաշվվում է ճարտարապետության ավելի քան 150 հուշարձան, որոնք կառուցված են մոդեռն, բարոկկո, ռուսական կլասիցիզմ ոճերով։
Պրոլետարսկի շրջանի ճարտարապետական հուշարձանների թվում են. Եգոր Կրասիլնիկովի առանձնատունը, Նախիջևանի քաղաքային թատրոնի շենքը, Հայրապետովների առանձնատունը, Լուսեղեն Պոպովի առանձնատունը, Ռոստովի Մ. Գորկու անվան դրամայի ակադեմիական թատրոնը[15], Սագիրովի առանձնատունը, Քեչեկյանի առանձնատունը։
ՊատկերասրահԽմբագրել
- Պրոլետարսկի շրջանի ճարտարապետական հուշարձաններ
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 https://web.archive.org/web/20170731141731/http://www.gks.ru/free_doc/doc_2017/bul_dr/mun_obr2017.rar
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Историческая справка Пролетарского района города Ростова-на-Дону»։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-08-ին։ Վերցված է 2017-08-21
- ↑ «Всесоюзная перепись населения 1959 года. Численность городского населения РСФСР, её территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն)։ Демоскоп Weekly։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-28-ին։ Վերցված է 2013-09-25
- ↑ «Всесоюзная перепись населения 1970 года Численность городского населения РСФСР, её территориальных единиц, городских поселений и городских районов по полу.» (ռուսերեն)։ Демоскоп Weekly։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-28-ին։ Վերցված է 2013-09-25
- ↑ «Всесоюзная перепись населения 1979 года Численность городского населения РСФСР, её территориальных единиц, городских поселений и городских районов по полу.» (ռուսերեն)։ Демоскоп Weekly։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-28-ին։ Վերցված է 2013-09-25
- ↑ «Всероссийская перепись населения 2002 года. Том. 1, таблица 4. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, районов, городских поселений, сельских населённых пунктов - райцентров и сельских населённых пунктов с населением 3 тысячи и более»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-03-ին
- ↑ «Численность постоянного населения Российской Федерации по городам, посёлкам городского типа и районам на 1 января 2009 года»։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-02-ին։ Վերցված է 2014-01-02
- ↑ Итоги Всероссийской переписи населения 2010 года. Том 1. Численность и размещение населения Ростовской области
- ↑ «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям. Таблица 35. Оценка численности постоянного населения на 1 января 2012 года»։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-31-ին։ Վերցված է 2014-05-31
- ↑ «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2013 года. — М.: Федеральная служба государственной статистики Росстат, 2013. — 528 с. (Табл. 33. Численность населения городских округов, муниципальных районов, городских и сельских поселений, городских населённых пунктов, сельских населённых пунктов)»։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-16-ին։ Վերցված է 2013-11-16
- ↑ «Таблица 33. Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2014 года»։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-02-ին։ Վերցված է 2014-08-02
- ↑ «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2015 года»։ Արխիվացված է օրիգինալից 2015-08-06-ին։ Վերցված է 2015-08-06
- ↑ Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2016 года
- ↑ «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2017 года»։ 2017-07-31։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-31-ին։ Վերցված է 2017-07-31
- ↑ «Пролетарский район. Памятники архитектуры района»։ rostov-gorod.ru։ Վերցված է 2013-10-11