Սագիրովի առանձնատուն (ռուս.՝ Особняк Сагирова), շենք Դոնի Ռոստովում, որը գտնվում է Ազատության հրապարակում։ Կառուցվել է 1890-ական թվականներին Նոր Նախիջևան քաղաքի կենտրոնական հրապարակում (այժմ` Դոնի Ռոստովի Պրոլետարսկի շրջանի կազմում)[1]։ Շենքն ունի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ[2]։

Սագիրովի առանձնատուն
Տեսակշենք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Ճարտարապետական ոճէկլեկտիզմ
Հիմնադրված է1890
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Շենքի նախագծի մշակումը վերագրվում է Նոր Նախիջևանի ճարտարապետ Նիկոլայ Դուրբախին։ Առանձնատանն ապրել է հացարդյունաբերող Ա. Ս. Սագիրովը։ 1906 թվականին շենքը ձեռք է բերել Ա. Շելգունովան։ 1910-ական թվականների սկզբին առանձնատունը վարձակալել է գործարար Բ. Ա. Կամերշտեյնը, որն այնտեղ բացել է «Էլդորադո» կինոթատրոնը` առաջիններից մեկը քաղաքում[1]։

1921 թվականին կինոթատրոնը վերանվանվեց ի պատիվ 3-րդ ինտերնացիոնալի։ Երեք տարի անց այն վերանվանվեց «Կազինո»։ 1920-ական թվականների վերջերին կինոթատրոնը ստացավ «Սպարտակ» անվանումը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առանձնատունը զրկվեց մուտքի վրայի ծածկից և ծեփակերտ զարդանախշի մի մասից։ Կինոթատրոնում սարքավորումները փոխելու ժամանակ փոփոխվեց շենքի հատակագիծը, հայտնվեց նոր մուտք[1]։

1999 թվականին քաղաքի հոբելյանի առթիվ կատարվեց վերանորոգում` ճարտարապետ Գ. Շևչենկոյի ղեկավարությամբ։ Ճարտարապետ և վերականգնող Լյուբով Վոլոշինովան նշել է այդ վերանորոգման վատ որակը. «Ցոկոլը երեսպատել են փոքր չափսերի ցեմենտե սալիկներով, փոփոխվել է նախնական գունային գամման, կառուցվել են ժամանակակից մետաղական ծածկեր»[1]։

Ճարտարապետություն խմբագրել

Մեկուկես հարկանի առանձնատան գլխավոր ճակատը նայում է Ազատության հրապարակին։ Արևելքում տանը հարում է Քեչեկյանի առանձնատունը։ Սագիրովի տան ձևավորման մեջ միավորված են կլասիցիզմի և բարոկկոյի տարրերը։ Առանձնանում է եռանկյունաձև ճակտոններով ավարտվող կողային ելուստավորումը։ Ճակատի կենտրոնական մասում հինգ ուղղանկյուն պատուհաններ են, որոնք զարդարված են դեկորատիվ երեսկալներով։ Ճակատն ավարտվում է քիվով, որի վրա նախկինում տեղադրված են եղել ծեփակերտ դեկորատիվ ծաղկամաններ[1]։

Ի սկզբանե առանձնատան հարավային մասում գտնվել են նախասրահը և կենտրոնական դահլիճը, իսկ հյուսիսայինում` հյուրասենյակը և ննջասենյակը։ Ցոկոլային հարկը զբաղեցրել են օժանդակ տարածքները։ Կենտրոնական դահլիճը տեսողական բաժանված էր հենասյուներով, որոնց մեկ զույգը զարդարված էր կարիատիդներով, իսկ մյուսը` ատլանտներով։ Պատերը զարդարված էին քիվերով և դեկորատիվ ծոփորներով, առաստաղին տեղակայված էր երեք ծեփակերտ առաստաղազարդ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Волошинова Л. Ф. Бульварная площадь. — Ростов-на-Дону: Донской издательский дом, 2001. — С. 111—117. — (Серия "Судьбы улиц, площадей, зодчих"). — ISBN 5-87-688-202-X
  2. «Ростов-на-Дону (объекты культурного наследия регионального значения)». Официальный портал Правительства Ростовской области. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 9-ին.