Հայրապետովների առանձնատուն
Հայրապետովների առանձնատուն (Իսկիդարովի տուն) (ռուս.՝ Особняк Гайрабетовых (Дом Искидарова)), շենք Դոնի Ռոստովի Ազատության հրապարակում։ Կառուցվել է 1880 թվականին։ Ի սկզբանե պատկանել է վաճառական Կարպ Հայրապետովի հարազատներին։ XX դարի սկզբին շենքը ձեռք է բերել գործարանատեր Մարկ Իսկիդարովը[1][2]։ 2011 թվականից առանձնատանը գտնվում է Ռուս-հայկական բարեկամության թանգարանը[3][4]։ Հայրապետովների առանձնատունն ունի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ[5]։
Տեսակ | մեծ առանձնատուն |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Դոնի Ռոստով |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
Պատմություն
խմբագրելԱռանձնատունը կառուցվել է 1880 թվականին վաճառական Կարպ Հայրապետովի ժառանգների միջոցներով Դոնի Նախիջևան քաղաքում (այժմ` Դոնի Ռոստովի Պրոլետարսկի շրջանի կազմում)։ XX դարի սկզբին առանձնատունը գնել է գործարանատեր, Նախիջևանի քաղաքային հասարակական բանկի տնօրեն Մարկ Իսկիդարովը, որը վերակառուցել է շենքը։
1920 թվականին շենքը պետականացվեց։ Այնտեղ տեղավորվեց Նախիջևանի Վրուբելի անվան արվեստի դպրոցը, որի հիմնադիրներն էին գրող Մարիետա Շահինյանը և նրա քույրը` Մագդալինան։ 1920-ական թվականների վերջին առանձնատան առաջին հարկում գտնվում էր Պուշկինի անվան քաղաքային գրադարանը, իսկ երկրորդում` պիոներական ակումբ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին մասամբ տուժել են շենքի տանիքը և ճակատի դետալները։ 1947 թվականին շենքը փոխանցվեց գրադարանին։ 1950-ական թվականներին քանդեցին գլխավոր մուտքի մոտի ամբողջ մայթը ծածկող պատշգամբը։ 2000-ականների վերջին շենքը գտնվում էր վատ վիճակում և վերանորոգման կարիք ուներ։
2007 թվականին Սուրբ Խաչ տաճարը վերադարձվեց Հայոց եկեղեցուն։ Ռուս-հայկական բարեկամության թանգարանը, որը նախկինում գտնվում էր այնտեղ, տեղափոխվեց Հայրապետովների առանձնատուն։ Շենքում սկսվեց վերանորոգում, որն ավարտվեց 2011 թվականին։ 2011 թվականի նոյեմբերի 25-ին Ռուս-հայկական բարեկամության թանգարանը կրկին բացվեց։
Ճարտարապետություն և ձևավորում
խմբագրելԵրկհարկանի աղյուսե առանձնատան հատակագիծը Г-աձև է[6]։ Շենքի ճարտարապետության և ձևավորման մեջ միավորված են տարբեր ոճերի տարրեր։ Մարմարե դրվագումը, երկաթբետոնե կառուցվածքները, առաջին հարկի մեծ պատուհանները բնորոշ են մոդեռնին։ Ճակատի բարդ ռիթմիկ կառուցվածքը բնորոշ է կլասիցիզմին։
Ճակատների ելուստավորումն ավարտվում է ախավեղագեսով (անտաբլեմենտ) և ատտիկոսներով։ Առանձնատան հյուսիսային անկյունը սկզբնապես ընդգծվում էր գմբեթով (այժմ կորսված է)։ Դեպի Ազատության հրապարակ դուրս եկող ճակատի կենտրոնական մասը զարդարում է էրկերը։ Երկրորդ հարկի որմնացքերն ունեն կիսաշրջանաձև ավարտ։ Մուտքի վերևում կառուցված է ցանցկեն ձուլածո հենասյուներին հենվող մեծ պատշգամբ։ Ճակատը զարդարում են հոնիական որմնասյուները, ծեփազարդերը և դեկորատիվ սվաղը։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Пролетарский район. Памятники архитектуры района». Официальный портал городской Думы и Администрации города. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ Черницына В.А. (2011 թ․ նոյեմբերի 28). «Особняк Гайрабетовых (Искидарова)». voopiik-don.ru. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «В Ростове-на-Дону открылся Музей русско-армянской дружбы». yerkramas.org. 2013 թ․ նոյեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ Анна Лебедева. «В Ростове-на-Дону открылся Музей русско-армянской дружбы». noev-kovcheg.ru. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Ростов-на-Дону (объекты культурного наследия регионального значения)». Официальный портал Правительства Ростовской области. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ Шулепова Э. А. Материалы свода памятников истории и культуры РСФСР. Ростовская область.. — М.: Изд-во НИИ культуры, 1990. — С. 29—30.
Գրականություն
խմբագրել- Есаулов Г. В., Черницына В. А. Архитектурная летопись Ростова-на-Дону. — 2-е изд.. — Ростов-на-Дону, 2002. — ISBN 5-8456-0489-3
- Волошинова Л. Ф. Бульварная площадь. — Ростов-на-Дону: Донской издательский дом, 2001. — (Серия "Судьбы улиц, площадей, зодчих"). — ISBN 5-87-688-202-X