Պրիյդու Բեյեր (էստ․՝ Priidu Beier, հոկտեմբերի 16, 1957(1957-10-16)[1], Տարտու, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ, Մաթի Մոգուցի, Պիեռ Բեզուխով, Ադա Պրիյլուպ, Կերստի Մաակլեր կեղծանուններով), էստոնացի բանաստեղծ, լրագրող և մանկավարժ։

Պրիյդու Բեյեր
Ծնվել էհոկտեմբերի 16, 1957(1957-10-16)[1] (67 տարեկան)
ԾննդավայրՏարտու, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, բանաստեղծ և ուսուցիչ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Էստոնիա
ԿրթությունAbja Gymnasium?, Tõrva Gymnasium? և Տարտուի համալսարան
ԱնդամակցությունԷստոնիայի գրողների միություն և Estonian Literary Society?
Պարգևներ
 Priidu Beier Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Պրիյդու Բեյերը ծնվել է 1957 թվականի հոկտեմբերի 16-ին Տարտուում։ 1965-1983 թվականներին հաճախել է Հարավային Էստոնիայի տարբեր դպրոցներ։ 1976-1983 թվականներին սովորել է Տարտուի համալսարանի պատմական ֆակուլտետում։ 1984-1991 թվականներին աշխատել է Տարտուի գեղարվեստի թանգարանում, ապա ուսուցիչ է եղել տարբեր դպրոցներում։ Միաժամանակ զբաղվել է լրագրողական գործունեությամբ։ 1992-1994 թվականներին եղել «Postimees» թերթի մշակույթի բաժնի խմբագիր[2]։ 1994 թվականին եղել է արվեստի, փիլիսոփայության և պատմության ուսուցիչ Տարտուի Հուգո Տրեֆների գիմնազիայում[3]։

1989 թվականին Բեյերը Էստոնիայի գրողների միության անդամ է։

Ստեղծագործություն

խմբագրել

Պրիյդու Բեյերի ստեղծագործական դեբյուտը կայացել է 1976 թվականին, երբ նրա բանաստեղծությունները հրատարակվել են «Sirp ja Vasar» ամսագրում։ Այնուհետև նրա ստեղծագործությունները հրատարակվել են Էստոնիայի երիտասարդ բանաստեղծների ստեղծագործությունների ժողովածուներում[4]։ Նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն հայտնվել է միայն 1986 թվականին, մինչ դա հեղինակը բազմիցս ենթարկվել է քննադատության[5]։ 1970-ական և 1980-ական թվականներին նա եղել է բանաստեղծական երեկոների ճանաչված մասնակիցներից մեկը և պատկանել է այսպես կոչված «ընդհատակյա բանաստեղծների» թվին[6]։

Առաջին գրքին արագ հաջորդել են բանաստեղծությունների այլ ժողովածուներ, որոնց մի մասը եղել են Մաթի Մոգուցի կեղծանունով։ Այդ կեղծանունով հանդես է եկել ոչ միայն Պրիյդու Բեյերը, այլև Տարտուից կոլեկցիոներ Մաթի Միլիուսը (1945-2015)[7]։

Բեյերի բանաստեղծությունները համարվում են տեղ-տեղ անվայել և սուր։ Նրա տեքստերը հաճախ ներբողների պարոդիաներ են պարունակում են պարզ չափական տներ՝ սովորական հանգերով և տաղաչափությամբ, որոնք հաճախ չեն համընկնում[2]։ Բայերի արվեստը «հատուկ տեղ է զբաղեցնում էստոնական քնարերգության գլխավոր հոսանքների շրջանում»[8]։

Մրցանակներ

խմբագրել

Մատենագրություն

խմբագրել
  • Vastus. Eesti Raamat, Tallinn 1986.
  • Tulikiri. Eesti Raamat, Tallinn 1989.
  • как Matti Moguči: Õrn ja rõve. Kolmas kogu luulet. s.n., Tartu 1989.
  • Mustil päevil. Eesti Raamat, Tallinn 1991.
  • Femme fatale. Huma, Tallinn 1997.
  • как Matti Moguči: Mina — Eiffeli torn. s.n., Tartu 1999 (1982).
  • Maavalla keiser ehk Kurb klounaad. s.n., Tartu 2000.
  • Monaco. s.l., Tartu 2002.
  • как Matti Moguči: Mina — metsikuim mehike. s.n., Tartu 2005 (1984).
  • Saatmata kirjad. Luuletusi aastatest 1976—2000. Verb, Tallinn 2007.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Eesti biograafiline andmebaas ISIK (эст.)
  2. 2,0 2,1 «Priidu Beier» (անգլերեն). www.estlit.ee. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
  3. «Staff: Teachers». Hugo Treffner Gymnasium. Վերցված է 2010 թ․ հունիսի 26-ին.
  4. In Viis tüdrukut ja kaheksa poissi. Perioodika, Tallinn 1977, sowie Noori autoreid. Eesti Raamat, Tallinn 1979.
  5. Cornelius Hasselblatt: Geschichte der estnischen Literatur. Von den Anfängen bis zur Gegenwart. Walter de Gruyter, Berlin und New York 2006, S. 647, 729—730.
  6. Eesti kirjanike leksikon. Koostanud Oskar Kruus ja Heino Puhvel. Eesti Raamat, Tallinn 2000, S. 55.
  7. Jaak Urmet: Lähemalt ühes legendist. In: Vikerkaar. 4/2000, S. 81.
  8. Cornelius Hasselblatt: Geschichte der estnischen Literatur. Von den Anfängen bis zur Gegenwart. Walter de Gruyter, Berlin und New York 2006, S. 730.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրիյդու Բեյեր» հոդվածին։