Պրեսլավա

բուլղարացի երգչուհի

Պետյա Կոլևա Իվանովա (բուլղար․՝ Петя Колева Иванова, առավել հայտնի է Պրեսլավա (բուլղար․՝ Преслава) բեմական անունով, հունիսի 26, 1984(1984-06-26), Դոբրիչ), փոփ-ֆոլկ (էթնո-փոփ) ոճի բուլղարացի հայտնի երգչուհի։ Պրոֆեսիոնալ երգչի իր կարիերան սկսել է 2004 թվականից[1]։

Պրեսլավա
Ի ծնե անունբուլղար․՝ Петя Колева Иванова
Նաև հայտնի է որպեսПреслава և Preslava
Ծնվել էհունիսի 26, 1984(1984-06-26) (39 տարեկան)
Դոբրիչ
Երկիր Բուլղարիա
Ժանրերչալգա և փոփ
Մասնագիտություներգչուհի, երաժիշտ և ստուդիական երաժիշտ
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներվոկալ
ԼեյբլPayner
Կայքpreslava-world.com
 Preslava Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Պրեսլավան ծնվել է Բուլղարիայի Դոբրիչ քաղաքում։ Մայրը դերձակուհի էր, իսկ հայրը` վարորդ։ Նրա ավագ քույրը` Իվելինան, նույնպես երգչուհի է։ Արդեն իսկ դպրոցական տարիներին, Պրեսլավան համադասարանցիների հետ միասին երաժշտական խումբ է կազմակերպել։ Իր երաժշտական կրթությունն ստացել է Դոբրիչում գտնվող Սուրբ Կլիմենտ Օխրիդացու անվան արվեստների դպրոցում` ավարտելով ջութակի և ժողովրդական երգեցողության դասընթացները[2]։ 14 տարեկանում մասնակցել է քաղաքային իշխանությունների կազմակերպած երգի մրցույթին։ Հակառակ ծնողների կամքին, շուրջ 15 տարի երգել է տարբեր հաստատություններում։

Առաջին ալբոմը խմբագրել

2003 թվականի ամռանը, նրան պատահաբար նկատել է պրոդյուսեր և երգիչ Միլկո Կալայջիևը և հրավիրել իր խմբով ելույթներ ունենալու մերձսևծովյան քաղաքներում[3]։ Մի քանի ամիս անց նա պայմանագիր է կնքել Payner ձայնագրման ստուդիայի հետ և ընտրել Պրեսլավա բեմական կեղծանունը։

Իր կարիերայի սկզբում զուգերգերով հանդես է եկել Միլկո Կալայջիևի հետ միասին։ Առաջին անգամ մեներգով հանդես է եկել` կատարելով «Тази нощ безумна» երգը, իսկ հետո նաև «Дума за вярност», «Мили мой» և «Нямаш сърце» երգերը։ Այս վերջին երգը դարձել էր Պրեսլավայի այցեքարտը։ 2004 թվականի աշնանը թողարկել է «Преслава» երաժշտական ալբոմը, իսկ տարեվերջին նկարահանվել է նրա «Обичам ти» երգի տեսահոլովակը[4]։ 2005 թվականին, Planeta TV-ի ամենամյա 4-րդ մրցանակաբաշխության ժամանակ Պրեսլավան արժանացել է «Դեբյուտ 2004» մրցանակին[5]։

Համերգներ արտասահմանում խմբագրել

2012 թվականին Պրեսլավան թողարկել է «Лудата дойде» երգը, որի տեսահոլովակը ցուցադրվել է երաժշտական բոլոր հեռուստաալիքներով։ Նույն թվականին կազմակերպել է «Гласът на България» հեռուստաշոուի երկրորդ եթերաշրջանը։ 2012 թվականի ամռանը Պրեսլավան կատարել է իր առաջին արտասահմանյան համերգային շրջագայությունը` ուղևորվելով ԱՄՆ, որտեղ ելույթներ է ունեցել բուլղարական համայնքի համար` ամերիկյան հինգ քաղաքներում։

2014 թվականին Պրեսլավան թողարկել է «Режим неприлична» երգի տեսահոլովակը, իսկ ապրիլին ձայնագրել է «Пиши го неуспешно» երգը, որը դրանից երեք տարի առաջ հունարեն լեզվով կատարել էր Դեսպինա Վանդին։ Դեկտեմբերին երգչուհին ներկայացրել է «Нашето любов е» երգը։

Պրեսլավան այն առաջին փոփ-ֆոլկ կատարողներից մեկն էր, ով մեկ այլ բուլղար երգչուհու` Անդրեայի հետ միասին ելույթ է ունեցել Ռուսաստանում, Կրեմլում կայացած «TASHI SHOW» երաժշտական շոու-հաղորդման ժամանակ` երգելով Արմենչիկի երաժշտությամբ ստեղծված «Дишай» երգը[6]։

Նոր ալբոմ խմբագրել

2015 թվականի սկզբին Պրեսլավան թողարկել է «Ако утре ме губиш» երգի տեսահոլովակը։ 2014 թվականի հունիսին, Пайнер ընկերության հոբելյանական համերգի ժամանակ, երգչուհիներ Գալենայի, Դեսի Սլավայի, Անելիայի, Էմիլիայի և Ցվետելինա Յանևայի հետ միասին, Պրեսլավան ներկայացրել է «Лале ли си, зюмбюл ли си» ժողովրդական երգի նոր տարբերակը[7]։ Նույն թվականի օգոստոսին Գալենայի հետ զուգերգով թողարկել է «Живей» նոր հիթը[8]։

2016 թվականի սկզբին թողարկել է անգլերեն լեզվով իր առաջին «In Control» երգը։ Պրեսլավան մասնակցել է բուլղարական «Като две капки вода» շոուի չորրորդ եթերաշրջանին, իսկ մարտ ամսին նկարահանվել է նրա «Чуплива и влюблена» երգի տեսահոլովակը[9]։ 2016 թվականին, Planeta TV-ի ամենամյա 14-րդ մրցանակաբաշխության ժամանակ Պրեսլավան արժանացել է «Տարվա կին երգչուհի 2015թ.» մրցանակին։

Երաժշտական ալբոմներ խմբագրել

  • 2004 - Преслава
  • 2005 - Дяволско желание
  • 2006 - Интрига
  • 2007 - Не съм ангел
  • 2009 - Пази се от приятелки
  • 2011 - Как ти стои
  • 2013 - Златните хитове на Преслава (հավաքածու)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Payner - Изпълнители - Преслава». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
  2. Dimitrova, Iva. «Folkivata Preslava svirila na gadulka v shkoloyo». Monitor. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 31-ին.
  3. «Milko Kalaydzhiev: Preslava i Galena sa tarikatki». Blyasak (bulgarian). Վերցված է 2012 թ․ մայիսի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. PRESLAVA - OBICHAM TI / Преслава - Обичам Ти
  5. «Televiziya "Planeta" razdade tretite si godishni nagradi». Avtori.com (bulgarian). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Андреа и Преслава пяха в Кремълския дворец
  7. Зведните на Пайнер - Лале ли си, зюмбюл ли си
  8. «Промо / Галена и Преслава - Живей». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
  9. «Промо/ Преслава - Чуплива и влюбена». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրեսլավա» հոդվածին։