Պրատեր (գերմ.՝ Wiener Prater), հանրային զբոսայգի և հանգստի գոտի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։

Պրատեր
Տեսակպուրակ և Հանգստի գոտի
Կազմված էWurstelprater?
Երկիր Ավստրիա[1]
ՎարչատարածքԼեոպոլդշտադտ
Հիմնվել էապրիլի 7, 1766
Բացվել էապրիլի 7, 1766
Մակերես6 կմ²
Կարգավիճակըգործում է
Պրատերը գտնվում է Ավստրիաում
Պրատեր
Պրատերը գտնվում է Երկիրում
Պրատեր

Այն գտնվում էլեոպոլդստադտի հարավային մասում՝ մինչև Դանուբ գետ։ Զբոսայգին ձգվում է 5 կմ ափագծի երկայնքով։ Պուրակի անվանումը գալիս է լատիներեն պրատում (լատին․՝ pratum) բառից, որը թարգմանաբար նշանակում է «մարգագետին»։

Հանգստի գոտու մեծ մասը ընդգրկում է այսպես կոչված «Կանաչ Պրատերը» (գերմ.՝ Grüner Prater), որի մեջ ներառված է միջազգային տոնավաճառ, ձիարշավարան, մարզադաշտ, հեծանվահրապարակ և այլ սպորտային հրապարակներ։

Պրատերի հյուսիսում տեղակայված է «Վուրստելպրատերը» (գերմ.՝ Wurstelprater)` ատրակցիոնների գոտին, որը հաճախ կոչվում է պարզապես Պրատեր։ Այգու այս հատվածում վեր է խոյանում մի մեծ անիվ, որը կառուցվել է 1896-1897 թվականներին անգլիացի ինժեներ Վալտեր Բազետի նախագծմամբ։

Անիվը կանգնեցվել է Ավստրո-Հունգարիայի կայսր Ֆրանց Յոզեֆ I-ի հիսուներորդ տարեդարձի կապակցությամբ։ 60 մետրանոց այս անիվը առաջարկում է տեսնել Վիեննան վերևից։ Այն համարվում է Վիեննայի խորհրդանիշներից մեկը։

Այգում է գտնվում նաև աշխարհի ամենաբարձր շղթա-ատրակցիոնը՝ «Պրատեր Թաուերը»։ Այս ատրակցիոնի պտտվող մասը բարձրանում է մինչև 117 մետր, որը համապատասխանում է 33 հարկանի շենքի բարձրության հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. archINFORM (գերմ.) — 1994.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրատեր» հոդվածին։