Պրանգլին (էստ․՝ Prangli, էստոնական կղզի Ֆիննական ծովածոցի հյուսիսային հատվածում՝ Վիիմսիից 9 կմ հյուսիս-արևելք։ Այն ենթարկվում է Հարյումաա նահանգի Վիիմսի շրջանին։ Կղզու երկարությունը 6 կմ է, լայնությունը՝ 2,5 կմ։ Այն պատված է թփուտներով։

Պրանգլին
Տեսակկղզի
Երկիր Էստոնիա
Վարչատարածքային միավորՎիիմսի
Մակերես6,44 կմ²
Բնակչություն93 մարդ (դեկտեմբերի 31, 2011)[1]
Քարտեզ
Քարտեզ

Կղզում բնակվում են մոտավորապես 100 մշտական բնակիչներ։ Գործում է դպրոց և մշակույթի տուն։ Կղզու մասին առաջին հիշատակությունները թվագրվում են 14-րդ դարի[2]։.

Մայրցամաքի հետ կապը ապահովվում է նավերով, իսկ ձմռանը, երբ ծովը սառցակալում է՝ սառցե ճանապարհներով։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Rahvaloenduse tulemused näitavad asustatud saarte arvu kasvu
  2. «Прангли — Eesti Maaturism». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 28-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրանգլին» հոդվածին։