Էստոնական սառցե ճանապարհներ

Էստոնական սառցե ճանապարհներ, հաղորդակցման ուղիներ մայրցամաքի և Էստոնիայի փոքր կղզիների միջև։ Ճանապարհները գործում են միայն ձմռանը, երբ Բալթիկ ծովը սառցակալում է, և Էստոնիայի կապի և տրանսպորտի նախարարության հատուկ ստորաբաժանումները նախապատրաստում են ճանապարհը, զինում հատուկ ճանապարհաերթևեկության նշաններով և թույլատրում երթևեկությունը։ Այս ճանապարհները լայնորեն օգտագործվում են, քանզի ձմռանը փոքր կղզիների համար այլ տարբերակ չկա Էստոնիայի հիմնական մասի հետ կապը պահպանելու համար։

Զգուշացե՛ք. առջևում ծովային սառցե ճանապարհն է

Սառցե ճանապարհներին երթևեկելու թույլատրելի արագությունը 25 կմ/ժ է։

Բացի երթևեկության օբյեկտ հանդիսանալուց, այն նաև գրավում է հազարավոր զբոսաշրջիկների։

Արտաքին հղումներ խմբագրել