Պուշկինի փողոց (Կազան)

փողոց Կազանում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պուշկինի փողոց (այլ կիրառումներ)

Պուշկինի փողոց (թաթ.՝ Пушкин урамы), Կազանի կենտրոնական փողոցներից մեկը, որն անվանվել է Ալեքսանդր Պուշկինի անունով 1899 թվականին՝ իր ծննդյան, բանաստեղծի 100-ամյակի տոնակատարության ժամանակ։

Պուշկինի փողոց
թաթ.՝ Пушкин урамы
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԿազան, 1-ին ոստիկանական տեղամաս և Վախիտովսկի շրջան
Երկարություն1900 ± 1 մետր
Անվանվել էԱլեքսանդր Պուշկին
Փոստային ինդեքս420015, 420060, 420107 և 420111

Պատմություն

խմբագրել

Վերին Ֆեոդորովյան անվանումով փողոցը սկսվել է Կազանկա գետի վերին ափի Ֆեոդորովյան երրորդություն վանքից։ Փողոցի շարունակությունն էր 1-ին թատերական փողոցը, որը մինչև այգի անցնում էր Թատերական հրապարակով։ 1899 թվականին այդ փողոցները միավորվել և անվանվել են Ալեքսանդր Պուշկինի անունով՝ նրա 100-ամյա տարելիցի կապակցությամբ։ 1996 թվականին Պուշկինի փողոցը միացվել է Կույբիշևի փողոցի հետ[1] և այսպիսով ձգվելով մինչև Կույբիշևի հրապարակ (այժմ`Տուկայի հրապարակ) և Տուկայի անվան պուրակ։

 
Պուշկինի փողոցը Ազատության հրապարակից
 
Պուշկինի փողոցը Տուկայի հրապարակից

Շինություններ փողոցում

խմբագրել

Պուրակներ և հրապարակներ

խմբագրել

Պուշկինի փողոցի մոտակայքում է գտնվում Տուկայի պուրակը և Լենինի այգին, այն անցնում է Տուկայի հրապարակով, Ազատության հրապարակով և ավարտվում է Սուլթան Գալիևի հրապարակում։

Հուշարձաններ

խմբագրել

Շենքեր

խմբագրել

Փողոցում են գտնվում Թաթարստանի և Կազանի համար կարևոր վարչական շենքեր, մշակութային հաստատություններ, առևտրի կենտրոններ, ուսումնական հաստատություններ, տներ և հյուրանոցներ։

Վարչական շենքեր

խմբագրել
  • Թաթարստանի Հանրապետության նախարարների կաբինետ
  • Թաթարստանի Հանրապետության պետական խորհուրդ
  • Թաթարստանի Հանրապետության Գերագույն դատարան
  • Թաթարստանի Հանրապետության Սահմանադրական դատարան
  • Կազանի ռատուշա
  • Ռուսաստանի Դաշնության կենսաթոշակային հիմնադրամի Թաթարստանի Հանրապետության մասնաճյուղ

Մշակութային հաստատություններ

խմբագրել

Առևտրի կենտրոններ

խմբագրել
  • «Կոլցո»
  • «Colosseum»
  • «ԳՈւՄ»

Կրթական հաստատություններ

խմբագրել
  • Կազանի պետական կոնսերվատորիա
  • Թաթարական հանրագիտարանի և տարածաշրջանային ուսումնասիրությունների ինստիտուտ
  • Արևելագիտության և միջազգային հարաբերությունների ինստիտուտ

Հյուրանոցներ

խմբագրել
  • «Գրանդ հոթել Կազան»
  • «Թաթարստան»

Տրանսպորտ

խմբագրել

Փողոցով անցնում են ավտոբուսներ (երթուղիներ՝ 10, 10 ա, 29, 30, 35, 35ա, 54, 63, 71, 90 և 91) և տրոլեյբուսներ (երթուղիներ՝ 2, 3, 5, 7 և 8)։ Այն նաև հատվում է մետրոպոլիտենի գծով («Գաբդուլլա Տուկայի հրապարակ» կայարան)։ Մինչև 2008 թվականն այստեղ հասնում էր տրամվայի գիծը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Постановление Главы администрации города Казани от 2 октября 1996 года № 1328.