Գաբդուլլա Տուկայի հուշարձան (Կազան, Պուշկինի փողոց)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գաբդուլլա Տուկայի հուշարձան (այլ կիրառումներ)
Գաբդուլլա Տուկայի հուշարձան (ռուս.՝ Памятник Габдулле Тукаю, թաթ.՝ Габдулла Тукай һәйкәле), հուշարձան Թաթարստանի մայրաքաղաք Կազանում, որը նվիրված է թաթար ժողովրդական բանաստեղծ, գրական քննադատ, հրապարակագիր, հասարակական գործիչ և թարգմանիչ Գաբդուլլա Տուկային (Թուքայ)։ Տեղադրվել է Պուշկինի փողոցում, Տուկայի անվան պուրակում՝ քաղաքի Վախիտովյան շրջանում։
Գաբդուլլա Տուկայի հուշարձան | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | 1958 |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Կազան |
Շինության ձև | Քանդակ |
Ներկա վիճակ | Կանգուն |
Gabdulla Tukay monument (Kazan, Tukay yard) Վիքիպահեստում |
Թաթարստանի մայրաքաղաքում տեղադրված է Գաբդուլլա Տուկայի երկու հուշարձան. մյուսը գտնվում է Թաթարստանի Մուսա Ջալիլի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքի մոտ, Թատերական փողոցում։ Ամեն տարի բանաստեղծի ծննդյան օրը այս հուշարձանի մոտ կայանում են ստեղծագործական միջոցառումներ[1]։
Նկարագրություն
խմբագրելՀուշարձանի հեղինակներն են Սադրի Ախունովը, Լև Կերբելը և Լև Պիսարևսկին։
Բրոնզե հուշարձանը պատկերում է Գաբդուլլա Տուկային, որի ձեռքին բացված գիրք է։ Քանդակը տեղադրված է սև լաբրադորիտից կառուցված բարձր պատվանդանին։ Պատվանդանը, որը գտնվում է քառակուսի հիմքի վրա, ներքևում քառանիստ է, որն աստիճանաբար վերածվում է ութանիստի։ Պատվանդանի ստորին հատվածը գոտեվորված է թաթարական ժողովրդական նախշերով։ Պատվանդանի ճակատային մասում կյուրեղագրով և արաբական տառերով փորագրված է
Գաբդուլլա Տուկայ. 1886-1913 |
մակագրությունը։
Հուշարձանը բացվել է 1958 թվականին։ ՌԽՖՍՀ նախարարների խորհրդի 30.08.1960 թվականի թիվ 1327 որոշման հավելված 1-ով հուշարձանը ճանաչվել է մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտ։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Памятник Г. Тукаю в Казани (по Театральной улице)».(չաշխատող հղում)
Աղբյուրներ
խմբագրել- Юлия Потапова (2013 թ․ հուլիսի 14). «Площадь Габдуллы Тукая». Казанские истории. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 5-ին.