Ս. Սայդաշևի անվան պետական մեծ համերգասրահ

Սալիխ Սայդաշևի անվան պետական մեծ համերգասրահ (սկզբնապես` Թաթարստանի Հանրապետության պետական մեծ համերգասրահ), կառուցվել է 1967 թվականին ճարտարապետներ Մ. Խ. Ագիշևի, Ե. Ի. Պրոկոֆևի, Վ. Պ. Լոգինովի նախագծով։ Ազատության հրապարակում գտնվող երկհարկանի շենքը բաղկացած է Մեծ, Փոքր և փորձարարական դահլիճներից և այլ տարածքներից։ 1996 թվականի հունիսին շենքը ենթարկվեց արմատական վերակառուցման։ 1997 թվականին տեղադրվեց հոլանդական «Flentrop» ընկերության մեծ երգեհոն։ Հասարակական և մշակութային կազմակերպությունների նախաձեռնությամբ 2000 թվականին որոշվեց Սալիխ Սայդիշևի հիշատակը հավերժացնելու նպատակով պետական մեծ համերգասրահը կոչել նրա անունով[1]։

Ս. Սայդաշևի անվան պետական մեծ համերգասրահ
թաթ.՝ Салих Сәйдәшев исемендәге Дәүләт Зур концерт залы
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿազան
ՎայրԿազան
Տարողություն695
Հիմնադրված էհուլիսի 10, 1996
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Գործունեություն խմբագրել

Պետական մեծ համերգասրահի բեմում մշտապես ելույթներ են ունենում համաշխարհային մակարդակի կոլեկտիվներ և մենակատարներ, անցկացվում են օպերային աստղերի, հայտնի դիրիժորների և վիրտուոզների համերգներ, ինչպես նաև փառատոներ, մրցույթներ և համաշխարհային մակարդակի ներկայացումներ։

Սայդիշևի անվան Մեծ համերգասրահում ամեն տարի անցկացվում են «Պիանոֆորում» միջազգային փառատոնը, Միջազգային երգչախմբային ասսամբլեաներ[2], Թաթարստանի Հանրապետության Պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգաշրջաններ, մշտապես ելույթներ է ունենում «La Primavera» կամերային երգչախումբը[3]։ Նոր դահլիճը բացվել է «Նոր պերեդվիժնիկություն» միջազգային փառատոնի կողմից։

Մեծ համերգասրահի բեմում ելույթներ են ունեցել անվանի կատարողներ և կոլեկտիվներ, Վլադիմիր Սպիվակովի «Մոսկվայի Վիրտուոզներ» նվագախումբը, Մարիինյան թատրոնը Վալերի Գերգիևի գլխավորությամբ, Օլեգ Լունդստրեմի ջազային նվագախումբը, Դենիս Մացուևը, Իգոր Բուտմանը, Ելենա Օբրազցովան, Լյուբով Կազարնովսկայան։ Մեծ համերգասրահում անցկացվել են բազմաթիվ հանդիսավոր արարողություններ, Թատրոնի II Համաշխարհային կոնգրեսը, Թաթարստանի նախագահի երդմնակալությունը և այլն։

Փառատոներ խմբագրել

Մեծ համերգասրահում պարբերաբար անցկացվում են հետևյալ փառատոները`

  • 8-13 փետրվարի 2009 թ.` «Դասական կիթառը 21-րդ դարում» III միջազգային փառատոն
  • 31 մարտի - 4 ապրիլի 2009 թ.` II «Աբյազով-փառատոնը»
  • 4-7 դեկտեմբերի 2009 թ.` Համերգային երգեհոնահարների Միջազգային փառատոն մրցանակաբաշխություն
  • 21 ապրիլի 2009 թ.` Մոսկովյան ութերորդ Զատիկի փառատոն
  • «Ջազային Խաչմերուկ» («Jazz Crossroads») Միջազգային փառատոն
  • «Պիանոֆորում» միջազգային փառատոն
  • «Նոր պերեդվիժնիկություն» միջազգային փառատոն

Սերգեյ Ռախմանինովի անվան Դասական երաժշտության «Սպիտակ եղրևանի » միջազգային փառատոն խմբագրել

Մեծ համերգասրահում առաջին փառատոնը կայացել է 2011 թվականի մայիսին։ Այն անցկացնում է ԹՀ Պետական սիմֆոնիկ նվագախումբն Ալեքսանդր Սլադկովսկու գլխավորությամբ։ Փառատոնը համախմբում է տարբեր մասնակիցների, այդ թվում քաղաքին ծանոթ և այլ երաժշտական փառատոների մասնակցած անձանց։ Առաջիկայում սպասվում է փառատոնի ժողովրդականության ընդլայնում։

Սոֆիա Գուբայդուլինի անվան ժամանակակից երաժշտության «Կոնկորդիա» միջազգային փառատոն խմբագրել

2011 թվականի նոյեմբերին նշանավոր ժամանակակից կոմպոզիտոր Սոֆիա Գուբայդուլինի մասնակցությամբ և անձնական հովանավորությամբ հիմնադրեց իր անվամբ «Կոնկորդիա» երաժշտական ամենամյա փառատոնը, որի ընթացքում Մեծ համերգասրահում ելույթ ունեցան ռուսական և համաշխարհային կոմպոզիտորներ և կատարողներ։ Փառատոնն անցկացվում է ԹՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից Ալեքսանդր Սլադկովսկու գլխավորությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել