Պուերտո Մադերո (իսպ.՝ Puerto Madero), Բուենոս Այրեսի շրջան՝ տեղակայված Լա Պլատայի ափին։ Բուենոս Այրեսի ամենահեղինակավոր վայրերից է[2]։

Բնակավայր
Պուերտո Մադերո
Զինանշան

ԵրկիրԱրգենտինա Արգենտինա
Հիմնադրված է1996 թ.
Մակերես2,1 կմ²
Բնակչություն6726 մարդ (2010)[1]
Պաշտոնական կայքbuenosaires.gob.ar/laciudad/barrios/puerto-madero(իսպ.)
Պուերտո Մադերո (Արգենտինա)##
Պուերտո Մադերո (Արգենտինա)

Պատմություն խմբագրել

19-րդ դար խմբագրել

Իր հիմնադրման պահից ի վեր Բուենոս Այրեսը խնդիր է ունեցել խոշոր բեռնատար նավերի տեղակայման հետ, քանի որ Լա Պլատայի սակավ ջուրը արգելք էր հանդիսանում նավերի հանգրվելու համար։ Այդ պատճառով վերջիններս խարիխս էին գցում ափից հեռու, իսկ ուղևորներն ու ապրանքներն ափ էին տեղափոխվում լաստանավերով և բեռնանավերով։

1882 թվականին Ազգային կառավարությունը պայմանագիր է կնքում տեղացի ձեռնարկատեր Էդուարդո Մադերոյի հետ, որը ձեռնամուխ է լինում նոր նավահանգստի կառուցմանը։ Դրա շնորհիվ պետք է լուծվեր այդ խնդիրը։ Բազմաթիվ նախագծերից ընտրվում է բրիտանացի ինժեներ Ջոն Հոկշոուի կողմից մշակված «Մադերոյի նախագիծ»-ը։

Շինարարությունը սկսվել է 1887 թվականին և ավարտվել 1897 թվականին, սակայն որոշ նավահանգստային կառույցներ մասամբ գործածվել են աշխատանքների վերջնական ավարտից մի քանի տարի առաջ։ Դա թանկարժեք նախագիծ էր և չնայած նրան, որ ժամանակի ինժեներական նվաճում էր համարվում, 10 տարվա շահագործումից հետո նավահանգիստն այլևս հնացավ՝ ավելի մեծ բեռնատար նավերի հայտնվելու պատճառով։

Կառավարության առջև կրկին ծառացավ նոր նավահանգիստ կառուցելու անհրաժեշտություն։ Այս անգամ պայմանագիրը կնքվեց ինժեներ Լուիս Ուերգոյի հետ։ Նրա նախագծերը, ըստ որոնց նավահանգիստը պետք է կառուցվեր գետի վրա, մերժվեցին 1880 թվականների սկզբին։ Այժմ նրա նախագիծը իրականացվել է Պուերտո-Նուեվոյում, որն էլ գործում է մինչ օրս։ Պուերտո Նուեվոյի առաջին հատվածը բացվել է 1911 թվականին։

20-րդ դարի վերականգնում խմբագրել

 

Բուենոս Այրեսի նոր նավահանգստի կառուցումն ավարտվել է 1926 թվականին։ Արդյունքում առկա նավահանգիստը դարձավ ավելորդ, բայց և այնպես շարունակեց աշխատել որպես օժանդակ կառույց։ Շուտով Պուերտո Մադերոն, որի տարածքը մասնակիորեն կառուցապատվել էր պահեստներով, իսկ հողատարածքների մեծ մասը յուրացված չէր, դարձավ քաղաքի ամենաքրեականացված շրջաններից մեկը։ 1925, 1940, 1960, 1969, 1971, 1981 և 1985 թվականներին առաջարկներ էին հնչում կամ վերաբնակեցնել հին նավահանգիստը, կամ էլ քանդել այն։ Սակայն այդ ծրագրերից ոչ մեկը չիրականացվեց։

1989 թվականի նոյեմբերի 15-ին Բուենոս Այրես քաղաքի Հանրային աշխատանքների նախարարության Ներքին գործերի վարչությունը ստորագրեց «Corporación Antiguo Puerto Madero» բաժնետիրական ընկերության ինկորպորացիայի ակտը։ Տարածքն անհրաժեշտ էր ուրբանիզացիայի ենթարկել, և դաշնային ու քաղաքային իշխանությունները մասնակցեցին այս նախագծին։ Մինչ օրս այս տարածքը (170 հա մակերես) երկու կազմակերպությունների իրավասության տակ է՝

  • Նավահանգիստների գլխավոր վարչություն
  • «Junta Nacional de Granos»

Ստորագրված համաձայնագիրը ենթադրում էր, որ ողջ տարածքի կառավարումը պետք է փոխանցվեր «Հին Պուերտո-Մադերո» ընկերությանը, միևնույն ժամանակ քաղաքային կառավարության իրավասության տակ էր մնում քաղաքային զարգացման ռազմավարությունը։

Պուերտո Մադերոյի համայնապատկեր․ Կնոջ կամուրջ


11-րդ դար խմբագրել

 

1990- ական թվականներին տեղական և օտարերկրյա ներդրումների շնորհիվ իրականացվեց զանգվածային շինարարություն, թաղամասի արևմտյան մասում կատարվեցին պահեստների վերակառուցման աշխատանքներ, նրանցից շատերը քանդվեցին, և արդյունքում վեր խոյացան էլեգանտ տներ, գրասենյակներ, մասնավոր բուհեր, շքեղ հյուրանոցներ և ռեստորաններ։ Էապես փոխվեց շրջանի տեսքը, որն ընդլայնվեց և տարածվեց դեպի գետը։ Պուերտո Մադերոյի արևելյան մասում բացվեց Hilton Buenos Aires շքեղ հյուրանոցը, որին կից կառուցվեցին ժամանակակից բազմաֆունկցիոնալ կինոթատրոններ, թատրոններ, մշակութային կենտրոններ, ինչպես նաև գրասենյակներ և կորպորատիվ շենքեր։

Պուերտո Մադերոյի տարածքում աշխատել են բազմաթիվ հայտնի ճարտարապետներ, ինչպիսիք են Սանտիագո Կալատրավան, Նորման Ֆոսթերը, Սեզար Պելլին, Ալան Ֆաենան, Ֆիլիպ Սթարքը և ուրիշներ։ Այսօր Պուերտո Մադերոն Բուենոս Այրեսի ամենահանրաճանաչ վայրերից մեկն է և նախընտրելի բնակութան վայր է մեծաքանակ երիտասարդ մասնագետների և հարուստ թոշակառուների համար։ Անշարժ գույքի գների աճը հետաքրքրություն է առաջացրել օտարերկրյա գնորդների շրջանում, հատկապես այն անձանց, ովքեր եկամուտ են ստանում պրեմիում դասի անշարժ գույքի ներդրումների շուկայում։

 

Շրջանի ճանապարհային ցանցը ամբողջությամբ վերակառուցվել է, հատկապես՝ արևելյան մասում։ Այն բաղկացած է երեք լայն ճեմուղիներից, որոնք ձգվում են արևելքից արևմուտք՝ հատելով Խուան Մանսո պողոտան։ Տարածքում կան նաև այլ պողոտաներ և երկրորդային փողոցներ՝ արևելքից արևմուտք, հյուսիսից հարավ, և մի քանի հետիոտնային փողոցներ։

Պուերտո Մադերոյի արևմտյան հատվածի փողոցները կրում են հայտնի լատինամերիկացի կանանց անուններ։ Իսպանացի ճարտարապետ Սանտիագո Կալատրավայի կողմից կառուցված «Կնոջ կամուրջը» կապում է Պուերտո Մադերոյի արևելյան և արևմտյան մասերը։ Բացվել է 2001 թվականին։ Ստեղծվել է Արգենտինայի ամենահարուստ կնոջ` Մարիա Ամալիա Լակրոսե դե Ֆորտաբատի նախաձեռնությամբ։

Պուերտո Մադերոն ներկայումս համարվում է Բուենոս Այրեսի քաղաքաշինական խոշորագույն նախագծերի առաջատարներից մեկը։ Այն աշխարհի ամենահաջողված նախագծերից մեկն է[3]։

Նոր բարձրահարկ շենք խմբագրել

 

2000 թվականից ի վեր Ռիո դե լա Պլատայի առջև կառուցվել են բազմաթիվ նոր բնակելի շենքեր։ Դրանց թվում են Պուերտո Մադերոյի Էլ Միրադոր աշտարակները, Ռենուար Թաուերսը, Տոռես Էլ Ֆարո, Պուերտո Մադերոյի Շատո և Մուլիերիս աշտարակները և այլն։ Վերջերս կառուցվել են շատ այլ շենքեր, ինչպիսիք են Լե Պարկ Թաուերը և Հիլթոն հյուրանոցը։ Բացի դրանցից կառուցվել են նաև գրասենյակային և հյուրանոցային երկնաքերներ, ինչպիսիք են՝ Repsol-YPF Tower-ը և Conrad Buenos Aires Hotel & Resort-ը, որի շինարարությունը սկսվել է 2008 թվականի վերջին և ավարտվել 2010 թվականին[4]։


Մայրամուտ Պուերտո Մադերոյում։ Դուք կարող եք տեսնել ափամերձ շենքերի վերակառուցումն ու վերականգնումը։


Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.buenosaires.gob.ar/areas/hacienda/sis_estadistico/banco_datos/archivos/PB_densidadbarrio_ARIP_CNP2010.xls
  2. «Пуэрто-Мадеро за 2 часа». ruargentina.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
  3. Ann Breen and Dick Rigby, The New Waterfront: A Worldwide Urban Success Story — McGraw-Hill Professional.
  4. «Conrad Buenos Aires to debut in popular Puerto Madero area». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պուերտո Մադերո» հոդվածին։