Պուերտո-Այորա (իսպ. Puerto Ayora), Սանտա-Կրուս կղզուն կից լողափի հարավային հատվածում տեղակայված քաղաք, որը մտնում է Գալապագոսյան կղզիների (Էկվադոր) կազմի մեջ։ Պուերտո-Այորան հանդիսանում է Սանտա-Կրուսի Էկվադորի վարչական բաժանման կենտրոնը, որը Գալապագոսի նահանգային վարչական բաժանումներից է։ Ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների Պուերտո-Այորայի բնակչությունը կազմում էր 11974 մարդ։ Այն համարվում է Գալապագոսյան կղզիախմբի ամենախոշոր բնակեցված կենտրոնը։

Բնակավայր
Պուերտո-Այորա
իսպ.՝ Puerto Ayora
Զինանշան

ԵրկիրԷկվադոր Էկվադոր
Հիմնադրված է1926 թ.
Մակերես3,3 կմ²
ԲԾՄ12 մետր
Բնակչություն12 696 մարդ (2022)[1]
Ժամային գոտիUTC-6
Հեռախոսային կոդ593 4
Փոստային դասիչEC200350
Պաշտոնական կայքgadsantacruz.gob.ec
Պուերտո-Այորա (Էկվադոր)##
Պուերտո-Այորա (Էկվադոր)

Քաղաքը այդպես է անվանվել ի պատիվ Իսիդրո Այորայի` 1926-1930-ական թվականների Էկվադորի նախագահի[2]։

Պատմություն և արդիականություն խմբագրել

Պուերտո-Այորա քաղաքի ներկայիս վայրում առաջին բնակիչները եղել են նավաստիներ, որոնց նավը կործանվել է 1905 թվականին։ Նրանք այնտեղ ապրեցին շուրջ երեք ամիս և օգտագործում էին կակտուսների հյութն ու ծովառյուծների արյունը։ 1926 թվականին Պուերտո-Այորան վերաբնակեցվեց մի խումբ նորվեգացիների կողմից, ովքեր 1920-ական թվականներին նոր տարածքներ գրավելու համար եկել էին Գալապագոսյան կղզիներ, հույս ունենալով այնտեղ գտնել ոսկի և ադամանդ։ Նրանց հաջողության չհասան, իսկ մի քանի տարի անց Էկվադորի կառավարությունը բռնագրավեց նրանց նավերը և մնացած ունեցվածքը այն հիմունքներով, որ նրանք չէին կատարել ճանապարհների, դպրոցների ու նավահանգստային կառուցապատման` իրենց տրված խոստումները։ Արդյունքում 1929 թվականին գյուղում մնացին միայն երեք նորվեգացիներ[3]։

Պուերտո-Այորա քաղաքում գտնվում է ծովային նավահանգիստ։ Համարվելով Գալապագոսյան կղզիների ամենախոշոր բնակեցված կենտրոնը, Պուերտո Այորան համարվում է նաև կղզիախմբի զբոսաշրջային կենտրոնը[4]։ 1964 թվականին Պուերտո-Այորայի հյուս-արևելյան հատվածում հիմնադրվել է Չարլզ Դարվինի գիտահետազոտական կայանը[5]։

Բնակչությունը խմբագրել

2010 թվականի մարդահամարի համաձայն պուերտո Այորայի բնակչությունը կազմում էր 11974 մարդ։

Աշխարհագրական դիրքը խմբագրել

Պուերտո Այորա քաղաքը տեղակայված է Սանտա- Կրուս կղզու հարավային հատվածում, Սեյմուր ակադեմիական օդանավակայանի կողքին։ Սեյմուրը գտնվում է Սանտա Կրուսի առափնյա Բալտրա կղզու վրա (Պուերտո Այորայից մոտավորապես 50 կիլոմետր ավտոմեքենայի մայրուղիով)։

Կլիման խմբագրել

Պուերտո Այորայի կլիման[6]
Ցուցիչ Հունվ. Փետրվ. Մարտ Ապր. Մայիս Հուն. Հուլ. Օգոստ. Սեպտ. Հոկտ. Նոյեմբ. Դեկտ. Տարի
Միջին, առավելագույն ջերմաստիճան 30,6 30,6 30,6 30,6 30,6 29,4 26,7 28,9 27,2 28,9 29,4 30,0 29,4
Միջին ջերմասիճան 25,6 26,1 26,1 26,1 25,6 24,4 22,8 23,9 23,3 23,9 24,4 25,0 24,8
Միջին, նվազագույն ջերմաստիճան 21,1 21,7 21,1 21,1 20,6 19,4 18,9 18,3 18,9 18,9 19,4 20,6 20,0
Տեղումների քանակ,

մմ

82 104 99 61 120 53 21 13 20 27 35 22 657

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://app.powerbi.com/view?r=eyJrIjoiNWUzMjQwOWMtZjFhOS00NjczLTk0YTItNjcwZmRmY2YxMjkyIiwidCI6ImYxNThhMmU4LWNhZWMtNDQwNi1iMGFiLWY1ZTI1OWJkYTExMiJ9
  2. «Puerto Ayora Galapagos islands» (HTML). www.ecuadortouristinformation.com. Վերցված է 25.04.2015-ին.
  3. Melissa Graham, Harry Ades, Sara Humphreys, Shafik Meghji. The Rough Guide to Ecuador & the Galápagos Islands. — Penguin Books, 2013. — С. 429—430. — 448 с. — ISBN 9781409334453
  4. «Santa Cruz» (HTML). www.galapagos.org. Վերցված է 26.04.2015-ին.
  5. «Charles Darwin Foundation: History and Achievements». www.darwinfoundation.org. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2015 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 25.04.2015-ին.
  6. «Puerto Ayora, Ecuador: Monthly Weather Averages Summary». www.weatherbase.com. Վերցված է 28.11.2012-ին.