Պորտալ:Հայաստանի կառավարություն

Վիքիպորտալներ

Արվեստ · Կենսագրություն · Գրականություն · Պատմություն · Դիզայն · Մշակույթ · Աշխարհագրություն · Գիտություն · Տեխնոլոգիա · Մաթեմատիկա

Պորտալ Ընտրված հոդվածներ Նախագիծ:ՀՀ կառավարություն Նախագծի քննարկում Նախագծի մասնակիցներ



Պատկեր:Պորտալ։ՀՀ կառավարություն.png



Հայաստանի կառավարություն, Հայաստանի իշխանության գործադիր մարմինը։ Կառավարությունը բաղկացած է նախարարների կաբինետից, որը գլխավորում է ՀՀ վարչապետը ՀՀ սահմանադրության 85-րդ հոդվածի համաձայն «Կառավարությունը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքականությունը։ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը կառավարությունը մշակում և իրականացնում է Հանրապետության Նախագահի հետ համատեղ։ Կառավարության իրավասությանն են ենթակա պետական կառավարման բոլոր այն հարցերը, որոնք օրենքով վերապահված չեն այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների։»

Խմբագրել

Ընտրված հոդված

Հովիկ Արգամի Աբրահամյան (ծնվել է 1958թ. հունվարի 24-ին, Արարատի մարզի Մխչյան գյուղում), 2014 թ. ապրիլի 13-ից՝ Հայաստանի վարչապետ։ Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ Ծառայել է խորհրդային բանակում։ 1990-1991 թթ.-ին աշխատել է որպես Բուրաստանի կոնյակի գործարանի բաժնի պետ։ 1991-1995 թթ. Արտաշատի գինու-կոնյակի գործարանի տնօրեն։ 1995-1999 թթ. եղել է Հայաստանի Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր։ 2008 թ. օգոստոսի 24-ին ընտրվել է Հայաստանի չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ 2008 թ. սեպտեմբերի 29-ին ընտրվել է Հայաստանի չորրորդ գումարման Ազգային ժողովի նախագահ։ 2011 թ. նոյեմբերի 14-ին ներկայացրել է իր հրաժարականը Հայաստանի Ազգային ժողովի նախագահի պաշտոնից։ 2011 թ. նոյեմբերի 21-ին կրկնել է հրաժարականը։ 2008 թ. մայիսի 6-ին ընտրվել է Հայաստանի հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ 2012 թ. մայիսի 31-ին ընտրվել է Հայաստանի հինգերորդ գումարման Ազգային ժողովի նախագահ։ 2000-2008 թթ-ին Հովիկ Աբրահամյանը եղել է Տարածքային կառավարման նախարար։ 2007-2008 թթ. եղել է Հայաստանի փոխվարչապետ։ Զբաղեցրել է նաև Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ 2014 թվականի ապրիլի 13-ին նշանակվել է Հայաստանի վարչապետ։ (մանրամասն...)

Խմբագրել

Ընտրված անձ

Կարեն Սերոբի Դեմիրճյանը ծնվել է 1932 թվականի ապրիլի 17-ին, Երևանում, ծառայողի ընտանիքում։ Միջնակարգ կրթությունն ստացել է 26 կոմիսարների անվան դպրոցում։ Կ.Ս. Դեմիրճյանն իր աշխատանքային գործունեությունն սկսել է 1954 թ. Լենինգրադի պաշտպանական գիտահետազոտական ինստիտուտներից մեկում, որտեղ եղել է կոնստրուկտորական խմբի ղեկավարը։ 1974 թ. սկսած Կ.Ս. Դեմիրճյանը բազմիցս ընտրվել է ՀԿԿ կենտկոմի, ԽՄԿԿ կենտկոմի անդամ, ԽՍՀՄ IX –XI գումարումների և ՀԽՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատ։ Պարգևատրվել է՝ Լենինի երկու, Աշխատանքային Կարմիր Դրոշի երեք, Հոկտեմբերյան Հեղափոխության մեկ շքանշաններով, միութենական և այլ երկրների կառավարական պարգևներով։ 1985 թ. ԽՍՀՄ-ում «Վերակառուցման» կուրս հռչակվեց։ Սկզբունքորեն լինելով երկրում գլոբալ վերափոխումների քաղաքականության կողմնակից Կ.Ս. Դեմիրճյանը հետևողականորեն պնդում էր վերակառուցման հատուկ կոնցեպցիայի մշակման անհրաժեշտությունը, որն ընդգրկեր սոցիալ-տնտեսական խնդիրների ամբողջ ծավալը, տարածաշրջանային հիմնահարցերը, դրանց լուծման ուղիներն ու մեթոդները։ ՍՄԿԿ Կենտկոմում նման մոտեցումների բացակայությունը մեր հանրապետությունում վերակառուցման ընթացքի անհիմն քննադատությունը և ազգամիջյան հարաբերությունների հարցում սկզբունքային տարաձայնությունները կենտրոնի հետ (Նրա դիրքորոշումը հստակ ձևակերպում ստացավ 1988 թ. փետրվարի 28-ին տեղի ունեցած ՀԿԿ կենտկոմի պլենումի որոշման մեջ) դարձան նրա պաշտոնաթողության հիմնական պատճառը, մայիս 1988 թ.։ Կ.Ս. Դեմիրճյանը կարճ ժամկետում իր շուրջը համախմբեց Հանրապետության գրեթե բոլոր առաջադեմ քաղաքական ուժերին և սփյուռքահայությանը, ձեռնամուխ եղավ երկրի վերականգման ծրագրերի իրականացմանը։ Սակայն, 1999 թ. հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովում՝ նիստի ժամանակ Կ.Ս. Դեմիրճյանը, Վ. Սարգսյանը, ԱԺ հինգ պատգամավորներ և մեկ նախարար քաղաքական աննախադեպ ահաբեկչության զոհ դարձան, սպանվեցին ամբողջ ժողովրդի հույսերը՝ կապված Կ.Ս. Դեմիրճյանի հետ։ Հետմահու նրան շնորհվել է Հայաստանի Ազգային Հերոսի կոչում և Հայրենիքի շքանշան։ 27.12.1999 թ. (մանրամասն...)

Խմբագրել

Ընտրված քաղվածք

Աշխարհում շուրջ 10 միլիոն հայ կա: Ուրեմն Հայաստանը պիտի 10 միլիոն դեսպան ունենա: Ներկա տեղեկատվական պատերազմներում սա է նավթադոլարների դեմ մեր միակ հակակշիռը: Եվ մենք կհակակշռենք` եթե լիովին սթափվենք:
- Սերժ Սարգսյան
Խմբագրել

Կատեգորիաներ

ենթակատեգորիաներ չկան
Խմբագրել

Ընտրված պատկեր

ՀՀ Ազգային Ժողով
Խմբագրել

Ինչպե՞ս կարող եմ ես օգնել

Դուք կարող եք աշխատել կատեգորիայում արդեն գտնվող հոդվածների վրա:

Խմբագրել

Ուրիշ նախագծեր

Վիքիպահեստ
Վիքիբառարան
Վիքիդարան
Վիքիքաղվածք
Խմբագրել

Գիտե՞ք դուք արդյոք…

Պորտալ:Հայաստանի կառավարություն/Գիտե՞ք դուք արդյոք

Խմբագրել


Եղբայրական պորտալներ

Պորտալ:Հայաստանի կառավարություն/Եղբայրական պորտալներ

Խմբագրել