Պորտալ:Կինո/Ընտրված անձ/2013 Փետրվար

Ռոբերտ Զեմեկիս, 2010 թ. լուսանկար
Ռոբերտ Զեմեկիս, 2010 թ. լուսանկար

Ռոբերտ Լի Զեմեկիս (անգլ.՝ Robert Lee Zemeckis, ծնվ. 1951թ. մայիսի 14), ամերիկացի հայտնի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։

Կենսագրություն

խմբագրել

Ռոբերտ Զեմեկիսը ծնվել և մեծացել է Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքի մերձակայքի Մակգերի ավանում։ Ծնողները հռոմեական կաթոլիկ եկեղեցու անդամ էին, հայրը ծագումով լիտվացի էր, մայրը իտալուհի: Սովորել է Քրիստիան Ֆենգերի ակադեմիայում(Christian Fenger Academy High School)։

Մի առիթով նա ասել է, - «Ճշմարտությունն այն է, որ իմ ընտանիքում արվեստի (երաժշտություն, գրքեր կամ թատրոն) տեղ չի եղել: Իմ միակ ոգեշնչման աղբյուրը հեռուստատեսությունն էր, ինչը և իսկապես ազդեցություն ունեցավ իմ հետագա ստեղծագործ աշխատանքի վրա»: Մանուկ հասակից սիրում էր հեռուստատեսությունը և մի անգամ տանը գտնելով 8 մմ-անոց վիդեոխցիկ, տպավորվել էր մեկընդմիշտ։ Սկսելով ընտանեկան տոների նկարահանելուց, այնուհետև Զեմեկիսը ընկերների հետ աստիճանաբար սկսեց նկարահանել տիկնիկային և այլ էֆեկտներով ֆիլմեր։ Դիտելով «Բոննի և Քլայդ» ֆիլմը այնքան է տպավորվում, որ հաստատապես որոշում է զբաղվել կինեմատոգրաֆիայով։ Սակայն ծնողները և ընկերները դեմ էին նրա այդ որոշմանը, պատճառաբանելով, որ նրա մոտ ոչինչ չի ստացվի։ շարունակել...: