Սագա
Սագա

Իսլանդիայի բնակեցումն սկսվել է մոտ 870 թ.-ին։ Գաղութաբնակների մեծ մասը նորվեգացիներ էին, կային նաև իռլանդացիներ, շոտլանդացիներ և շվեդներ։ Նրանք կղզին անվանեցին Island՝ «Սառույցի երկիր»։

Իսլանդացիները հայտնագործեցին Գրենլանդիան (10-րդ դարի 80-ական թթ.) և հասան Հյուսիսային Ամերիկա (մոտ 1000 թ.-ին)։ 930 թ.-ին գումարվել է համաժողովրդական ժողով՝ ալտինգ, որտեղ ազդեցիկ տեղեր են գրավել քրմերն ու տոհմական ավագանին (գոդիները)։ Յուրահատուկ պայմանների պատճառով Իսլանդիայում երկար ժամանակ պահպանվել են տոհմական ավանդույթները։ 1000 թ.-ին ընդունել են քրիստոնեություն։ Մինչև 13-րդ դար Իսլանդիայում ձևավորված դասակարգային հասարակարգ և պետություն չի եղել, հիմնական սոցիալական խավը կազմել են ազատ մարդիկ՝ բոնդերը։ Գյուղացիների հողային կախումը միջին և խոշոր հողատերերից տարածվել է 13-րդ դարում։ 1262 թ.-ին Իսլանդիան ենթարկվել է Նորվեգիային, որի հետ և 1380 թ.-ին ունիայով միացել է Դանիային, իսկ 1397 թ.-ից մտել Դանիաշվեդանորվեգական Կաչմարյան անխայի մեջ։

Նորվեգիան թագավորության ստատուսից զրկվելուց (1537) հետո Իսլանդիայի կառավարումն անցել է Դանիային։ 1800 թ.-ին դանիական թագավորի հրամանով վերացել է իսլանդական ալտինգը։ 19-րդ դարի կեսին, կապիտալիզմի զարգացման և իսլանդական ազգի ձևավորման հետ, ուժեղացել է անկախության շարժումը։ 19-րդ դարի վերջին և 10-րդ դարի սկզբին Իսլանդիան ստացել է որոշ ինքնավար իրավունքներ։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին առաջացել են քաղաքական և հասարակական կազմակերպություններ. 1916 թ.-ին վերջնականապես ձևավորվել են սոցիալ-դեմոկրատական և առաջադիմական (ֆերմերական) կուսակցությունները, ինչպես նաև Իսլանդիայի Արհմիութենական ֆեդերացիան։ (մանրամասն...)