Պողոս Օտյան

հայ հասարակական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Օտյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Պողոս Օտյան, 18-19-րդ դարի հասարակական գործիչ, բարեգործ, քաղաքական ժողովի անդամ, մանկավարժ, Օտյանների հայտնի ընտանիքից։

Պողոս Օտյան
Դիմանկար
Ծնվել է1795[1]
Մահացել է1862[1]
Մասնագիտությունհասարակական գործիչ

Կենսագրություն խմբագրել

Հայ հասարակական գործիչ Պողոս Օտյանը ծնվել է 1795 թվականի դեկտեմբերի 9-ին, Կեսարիայի Մանճուսուն գյուղում։ Տասներկու տարեկանում գնում է Պոլիս և աշխատում ճարտարապետ Գ. Պալյանի մոտ։ Մեծ ընդունակությունների և աշխատասիրության շնորհիվ դառնում է Գ.Պալյանի գործընկերը և նրա մահից հետո, 1933 թ վից ստանձնում է ճարտարապետի պաշտոնը։ Ողջ կյանքի ընթացքում կատարել է բարեգործական աշխատանքներ հատկապես աշակերտների կրթական, տնտեսական վիճակը, մանկավարժների աշխատանքային, սոցիալական պայմանները, հիվանդանոցների հիվանդների խնամքն ու բուժումը բարելավելու գործում։ Օգնել է Խրիմյանին՝ Վարագա վանքում հիմնելում գյուղատնտեսական դպրոց ու տպարան։ Չնայած հայերին արգելվում էր գավառներում տպարան ստեղծելը՝ Պ. Օտյանը թերթ տպելու արտոնություն է ստանում, և Խրիմյանը 1857 թվականից սկսում է հրատարակել «Արծիվ Վասպուրականի» թերթը։ Քաղաքական ժողովի անդամ Պ. Օտյանը 1860 թվականին առաջին ազգային սահմանադրության ջատագովներից էր։ Իր տանը դպրոց է բացում, որտեղ սովորեցնում է գրագիտություն, հոգեբանություն, գեղագրություն, հին և նոր հայերեն, ֆրանսերեն և այլ առարկաներ։ Իր կնոջ՝ Թագուհու հետ իրենց տան վերնահարկում կազմակերպել է փոքրիկ թատրոն, որը արևմտահայության մեջ նորություն էր։ Բեմադրել են Ռասինի, Կոռնելիի, Վոլտերի, Մոլիերի պիեսները։ Վախճանվել է 1862 թվականի հոկտեմբերի 24-ին։

Օտյանների ակունքները խմբագրել

Օտյան գերդաստանի ակունքների մասին պատմում է այդ ընտանիքի հետնորդ Ալիս Օտյանը։ Նա գրում է, որ այս ընտանիքի ակունքները գալիս են Տրդատ Գ-ի ժամանակներից և կապվում են Օտա Ամատունի իշխանի հետ։ Վերջինս թագավորի բացակայության ժամանակ պաշտպանել է Անի բերդը, ինչպես նաև արքունի բոլոր գանձերը, Անահիտի և Արամազդի ոսկյա արձանները։ Օտա Ամատունին հասել է մինչև նախարարապետի պաշտոնի։ Օտա անունից առաջ է եկել Օտյան ազգանունը, որը շատ հազվադեպ է հայերի մեջ։ Այս ընտանիքից են սերում Գրիգոր Օտյանը, երկիծաբան Երվանդ Օտյանը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • «Մանկավարժ» ամսագիր 12, 1990 թ.
  • Ալիս Օտյան,Պատմագիրք Անկարիո և Ստանոզի հայոց, Պեյրութ-Լիբանան, 1968 թ.