Պողոս Խաչատրյան

հայ գրականագետ

Պողոս Մկրտչի Խաչատրյան (հունվարի 21, 1929(1929-01-21), Նորշեն, Ախալքալաքի գավառ, Թիֆլիսի նահանգ - հուլիսի 19, 2003(2003-07-19), Երևան, Հայաստան), հայ գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Պողոս Խաչատրյան
Ծնվել էհունվարի 21, 1929(1929-01-21)
Նորշեն, Ախալքալաքի գավառ, Թիֆլիսի նահանգ
Մահացել էհուլիսի 19, 2003(2003-07-19) (74 տարեկան)
Երևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն և Flag of Armenia.svg Հայաստան
Մասնագիտությունգրականագետ և դասախոս
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ, Երևանի պետական համալսարան, Սևանի Վազգենյան դպրանոց և Գևորգյան Հոգևոր Ճեմարան
Ալմա մատերՀայկական պետական մանկավարժական համալսարան (1951)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր

ԿենսագրությունԽմբագրել

Պողոս Խաչատրյանը ծնվել է 1929 թվականին Վրաստանի Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղում։ 1951 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը։ 1960 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտում, 1983-1995 թվականներին դասավանդել է Երևանի պետական համալսարանում, 1995 թվականից՝ Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում և Էջմիածնի Գևորգյան ճեմարանում[1]։

Աշխատությունները նվիրված են հայ հին և միջնադարյան գրականությանը, մասնավորապես Գրիգոր Նարեկացու կյանքին և ստեղծագործությանը։ Հեղինակ է դպրոցական դասագրքերի և ձեռնարկների։ Խաչատրյանի աշխատասիրությամբ հրատարակվել են «Գրիգոր Նարեկացի. Մատյան ողբերգության» (1985), «Նարեկի միջնադարյան լուծմունքը» (1990), «Մովսես Խորենացի, ասույթներ, խոհեր, բնութագրումներ» (1992), «Գանձարան հայ հին բանաստեղծության» (2000) գրքերը[1]։ Խաչատրյանի կազմած «Հայ հին գրականութեան մատենագիտութիւն»-ն ունի բացառիկ նշանակություն հայ հին և միջնադարյան գրականության ուսումնասիրման հետագա ընթացքի համար[2]։

ԵրկերԽմբագրել

  • Հայ միջնադարյան պատմական ողբեր (ԺԴ-ԺԷ դդ), Ե., 1969։ Գրիգոր Նարեկացին և հայ միջնադարը, Էջմիածին, 1996[3]։
  • Գրիգոր Նարեկացի, Մատյան Ողբերգության, «Սովետական գրող» հրատ., Երևան, 1979 թ։
  • Հայ հին գրականութեան մատենագիտութիւն. Երևան, «Տիգրան Մեծ», 2016, 614 էջ[4]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակություն, Երևան, 2007։
  2. «Պողոս Խաչատրյանի կազմած հայագիտական մատենագիտությունը»։ Արխիվացված է օրիգինալից 2021-01-19-ին։ Վերցված է 2019-01-21 
  3. Հայ միջնադարյան պատմական ողբեր
  4. «Պօղոս Խաչատրեան. Հայ հին գրականութեան մատենագիտութիւն. Երևան, «Տիգրան Մեծ»,2016, 614 էջ։»։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-19-ին։ Վերցված է 2019-01-21