Հայ հին և միջնադարյան գրականություն

Հայ հին և միջնադարյան գրականության պատմական զարգացումն ընդգրկում է 5-18-րդ դարերը և ներքուստ ենթարկվում է այսպիսի խմբավորման՝ 5-րդ դար, Ոսկեդար 6-9-րդ դարեր 10-12-րդ դարեր 13-18-րդ դարեր

Աստվածաշունչ

Ամբողջությամբ տասնչորսդարյա գրականություն՝ լի հայ ժողովրդի պատմության բախտորոշ իրադարձություններով։

5-րդ դար խմբագրել

5-րդ դարում գրվեց հայոց պատմությունը, Մաշտոցի վարքը, ստեղծվեց հոգևոր բանաստեղծությունը, հայերեն թարգմանվեց Աստվածաշունչը։

6-9-րդ դարեր խմբագրել

6-9-րդ դարերում ստեղծվեցին պատմագիտական նոր աշխատություններ, որոնց հեղինակներն էին Սեբեոսը, Հովհան Մամիկոնյանը, Մովսես Կաղանկատվացին, Ղևոնդը։ Ասպարեզ եկան բանաստեղծ Դավթակ Քերթողը, Կոմիտաս Աղցեցին, Ստեփանոս Սյունեցին և ուրիշներ։ Ձևավորվեց աշխարհիկ և հոգևոր բանաստեղծության ավանդույթը։ Այս շրջանի գրականությունը կոչվում է նաև մաքառումների գրականություն, որովհետև ստեղծվեց հայոց պետականության անկումից հետո։

Այս շրջանում հայ ժողովրդի հանճարն ստեղծեց «Սասնա ծռեր» դյուցազներգությունը, ինչը, պատմվելով սերնդեսերունդ, հասավ մինչև 19-րդ դար, գրի առնվեց և առանձին պատումներից ստեղծվեց «Սասունցի Դավիթ» համահավաք բնագիրը։

10-12-րդ դարեր խմբագրել

10-12-րդ դարերում շարունակվեց պատմագրությունը՝ Թովմա Արծրունի, Հովհաննես Դրասխանակերտցի, Ուխտանես , Ստեփանոս Տարոնեցի Ասողիկ, Արիստակես Լաստիվերցի, Մատթեոս Ուռհայեցի։ Այս շրջանում ապրեց և ստեղծագործեց մեծագույն հայ բանաստեղծ Գրիգոր Նարեկացին։ Նրա գործը շարունակեցին Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, Հովհաննես Սարկավագ Իմաստասեր և Կիլիկիայի հայոց թագավորության շրջանի այնպիսի նշանավոր դեմքեր, ինչպիսիք են Ներսես Շնորհալին, Գրիգոր Տղան, Ներսես Լամբրոնացին։

13-18-րդ դարեր խմբագրել

13-18-րդ դարերում հայ գրականությունն առավելապես ընդունեց աշխարհիկ բնույթ։ Եթե 5-12-րդ դարերում լեզուն գրաբարն էր, ապա այժմ գրաբարին փոխարինում է միջին հայերենը։ Պատմագրության, տաղերգության հետ մեկտեղ զարգացավ նաև առակագրությունը (Մխիթար Գոշ, Վարդան Այգեկցի), ստեղծվեցին հայերենները և ժողովրդական խաղիկները։ Մատենագիրներից առավել հայտնի են Կիրակոս Գանձակեցին և Ստեփանոս Օրբելյանը։ Տաղերգուները բազմաթիվ են, առավել հայտնի են Ֆրիկը, Հովհաննես Երզնկացին, Կոստանդին Երզնկացին, Հովհաննես Թլկուրանցին, Մկրտիչ Նաղաշը, Նաղաշ Հովնաթանը, Պաղտասար Դպիրը և Սայաթ-Նովան։

Գրականություն խմբագրել

  • 9-րդ դասարանի գրականության դասագիրք