Պոլ Լորենս
Պոլ Լորենս Դանբար (անգլ.՝ Paul Laurence Dunbar, հունիսի 27, 1872[1][2][3][…], Դեյթոն, Օհայո, ԱՄՆ - փետրվարի 9, 1906[1][2][3][…], Դեյթոն, Օհայո, ԱՄՆ), ամերիկյան աֆրոամերիկացի գրող և բանաստեղծ։ Համարվում է առաջին աֆրոամերիկացի գրողներից մեկը, ով մեծ ճանաչում և համբավ է ստացել։
Պոլ Լորենս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 27, 1872[1][2][3][…] |
Ծննդավայր | Դեյթոն, Օհայո, ԱՄՆ |
Վախճանվել է | փետրվարի 9, 1906[1][2][3][…] (33 տարեկան) |
Վախճանի վայր | Դեյթոն, Օհայո, ԱՄՆ |
Գերեզման | Woodland Cemetery and Arboretum |
Մասնագիտություն | գրող, վիպասան, դրամատուրգ և բանաստեղծ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հովարդի համալսարան |
Ժանրեր | պոեզիա, վեպ և մյուզիքլ |
Գրական ուղղություններ | Մոդեռնիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Discovered? և Lyrics of Lowly Life? |
Ամուսին | Alice Dunbar Nelson? |
![]() | |
![]() |
Կենսագրություն խմբագրել
Լորենսը ծնվել է նախկին ստրուկների ընտանիքում[4]։ Իր առաջին բանաստեղծությունը գրել է 6 տարեկանում, իսկ 9 տարեկանում տվել է առաջին համերգը։ 12 տարեկանում կորցրել է հորը։ Միջնակարգ կրթությունը ստացել է Դեյթոնի կենտրոնական ավագ դպրոցում, որտեղ նա միակ աֆրոամերիկացի աշակերտն էր։ Նա իր առաջին ստեղծագործությունները հրատարակել է 16 տարեկանում։ Դպրոցն ավարտելուց հետո 1891 թվականին ընդունվել է աշխատանքի որպես վերելակավար և շաբաթական 4 դոլար է վաստակել։ Գրողը դրանով ապահովել է իրեն և մորը[5]։ Ռասայական խտրականության պատճառով նա չի կարողացել այլ աշխատանք ստանալ։ Իրավաբան Չարլզ Թետչերը և հոգեբույժ Հենրի Թոբին նրան ֆինանսական օգնություն են տրամադրել, սակայն Դանբարը մերժել է Թետչերի օգնությունը քոլեջ ընդունվելու հարցում։
Ստեղծագործություններ խմբագրել
Լորենսը 1890-ականների վերջին իր ստեղծագործություններում անցավ հիմնականում արձակ ոճի։ 1897 թվականին գրական շրջագայություն է կատարել Մեծ Բրիտանիայում։ 1897 թվականի հոկտեմբերին հայրենիք վերադառնալուց հետո նա ստացել է գրադարանավարի պաշտոն Վաշինգտոնի Կոնգրեսի գրադարանում, 1898 թվականի մարտի 6-ին ամուսնացել է Նոր Օռլեանից ուսուցչուհի Էլիս Ռութ Մուրի հետ։ 1904 թվականին նա վերադարձել է մոր մոտ՝ Դեյթոն։
Ընդհանուր առմամբ, նա գրել է չորս վեպ, մոտ մեկ տասնյակ պոեզիայի գրքեր և չորս տասնյակ պատմվածքներ, պիես և այլ գործեր, ներառյալ աֆրոամերիկյան առաջին մյուզիքլի լիբրետոն[6]։ Նրա առաջին բանաստեղծական գիրքը, որը հրատարակվել է 1893 թվականին, եղել է Կաղնին և բաղեղը։ Ամենահայտնի գործերն են 1902 թվականին Աստվածների զվարճանքը վեպը, 1895 թվականին Երեցներն ու երիտասարդները բանաստեղծական ժողովածուները և 1896 թվական Խոնարհ կյանքի տեքստը, գրված անգլերենի հարավային աֆրոամերիկյան բարբառով[7]։ Նա իր շատ աշխատանքներում բարձրացրել է ԱՄՆ-ում աֆրոամերիկացիների նկատմամբ խտրականության թեման[8]։
Մահ խմբագրել
1900 թվականին Լորենսի մոտ տուբերկուլյոզ է հայտնաբերվել, 1902 թվականին կինը լքել է նրան։ Բժիշկների խորհրդով նա տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ սկսել է չարաշահել ալկոհոլը։ Լորենսը 1904 թվականին մոր մոտ վերադառնալուց հետո երկու տարի էլ չանցած մահացել է։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ https://www.libraries.wright.edu/special/dunbar/biography.php
- ↑ https://www.tandfonline.com/doi/abs/10.1080/1535685X.2018.1550874?journalCode=rlal20
- ↑ https://www.nps.gov/daav/index.htm
- ↑ https://www.poetryfoundation.org/poets/paul-laurence-dunbar
- ↑ Books by Paul Laurence Dunbar