Պոլ Ժինիստի (ֆր.՝ Paul Ginisty, ապրիլի 4, 1855(1855-04-04)[2][1], Grenelle, Սենա[1] - մարտի 5, 1932(1932-03-05)[2], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի բանաստեղծ, մատենագետ, լրագրող, գրական և թատերական քննադատ։

Պոլ Ժինիստի
ֆր.՝ Paul Ginisty
Ծննդյան անունֆր.՝ Eugène Léon Paul Ginisty[1]
Ծնվել էապրիլի 4, 1855(1855-04-04)[2][1]
ԾննդավայրGrenelle, Սենա[1]
Վախճանվել էմարտի 5, 1932(1932-03-05)[2] (76 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ, Ֆրանսիա
Մասնագիտությունլրագրող, բանաստեղծ, թատրոնի տնօրեն, դրամատուրգ և գրականության պատմաբան
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԱնդամակցությունSociété de l'histoire de Paris et de l'Île-de-France?
Պարգևներ
ԶավակներPierre Ginisty?
Изображение автографа
 Paul Ginisty Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Նրա մատենագիտական ակնարկները և պատմական հետազոտությունները, որոնք տպագրվել են տարբեր հանդեսներում, հրատարակվել են ամեն տարի և կրել են «Année littéraire» (1885—1893) անունը։ Տպագրել է բանաստեղծությունների մի քանի գրքեր (Փարիզյան հովվերգություններ, 1881), նովելների ժողովածուներ (Սերն անցնում է, ամեն ինչ անցնում է, 1885), դրամաներ և թատերգություններ, ինչպես նաև վեպեր, որոնցից շատերը թատերական կյանքից են։ Հրատարակել է թատրոնի և կինոյի դերասանուհիներ Ռոզալի Դյուտեի, տիկին Սակի և այլոց հիշատակարանները։ Ինքը ևս թողել է մի քանի հուշագրական գրքեր։ Նրա պատմվածքների «Երեքով սեր» գրքի առաջաբանը 1884 թվականին գրել է Մոպասանը։ Մոպասանը նաև Ժինտիստիին է նվիրել «Իմ հորեղբայր Սոստեն» նովելը։

1883 թվականին Մոսկվայի Կրեմլում Ալեքսանդր III թագադրության ժամանակ Ժինիստին ներկա էր որպես «Gil Blas»-ի թղթակից։ Ավելի ուշ ևս եղել է Ռուսաստանում։

1896-1906 թվականներին ղեկավարել է Օդեոն թատրոնը, մի քանի ամիս՝ Անդրե Անտուանի հետ։

1919 թվականին ղեկավարել է Ժողովրդական կրթության և արվեստի նախարարության ֆիլմարտադրության հսկողության բաժինը, նրա գործունեության այս ոլորտը (Ժորժ Սադուլը դրա մասին պատմել է իր «Կինոյի պատմության» մեջ) բողոք է առաջացրել մշակույթի բազմաթիվ ներկայացուցիչների մոտ։

Բեմադրություն

խմբագրել

1888 թվականին Ժինիստին լրագրող Հյուգ Լե Ռուի (ֆր.՝ Hugues Le Roux) հետ փարիզյան Օդեոն թատրոնում բեմադրել է 5 գործողություններով «Crime et Châtiment» դրաման, որը Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպի վերափոխված տարբերակն էր։ Հետագայում նա վերափոխել է Ստենդալի «Պարմի մենաստանը» սիրավեպը (1919): Ժինիստիի պիեսները բեմադրել են Անդրե Անտուանը, Օրելյեն Լյունե Պոն և այլք։

Հետաքրքիր փաստեր

խմբագրել

Ժինիստիի «Սլավոնական» բանաստեղծության համար երաժշտություն է գրել Սեսիլ Շամինադը։

Ընտրյալ երկեր

խմբագրել
  • Les Idylles parisiennes. Paris: P. Ollendorff, 1881
  • La Marquise de Sade. Paris: Charpentier, 1901
  • Paris intime en Révolution: ouvrage orné de gravures et de documents de l’epoque. Paris: Librairie Charpentier et Fasquelle, 1904
  • La vie d’un théâtre. Paris: C. Delagrave, 1906
  • Mémoires d’anonymes et d’inconnus (1814—1850). Paris: C. Delagrave, 1907
  • Lucinde: roman de théâtre. Paris: Éd. du «Monde illustré», 1907
  • Francine, actrice de drame: roman de la vie théâtrale. Paris: E. Fasquelle, 1909
  • Mémoires et souvenirs de comédiennes (XVIIIe siècle). Paris: Louis-Michaud, 1914
  • Anthologie du journalisme du XVIIe siècle à nos jours. Paris: Delagrave, 1917 (վերահր. 1920, 1933)
  • Au seuil du bonheur: roman. Paris: E. Flammarion, 1923.
  • Les Nids d’aigles: roman. Paris: E. Flammarion, 1924
  • Les anciens boulevards. Paris: Hachette, 1925
  • Tiberge: roman. Paris: E. Flammarion, 1927
  • Eugène Sue. Paris: Berger-Levrault, 1929
  • Le Crime des deux comédiens: roman. Paris: les Éditions de France, 1929
  • Souvenirs de journalisme et de théâtre. Paris: les Éd. de France, 1930

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Base Léonore (ֆր.)ministère de la Culture.

Գրականություն

խմբագրել
  • Боринский К., Жинисти. Театр, его задачи, история и представители. Современная театральная жизнь. СПб: Издание В. В. Битнера, 1903
  • Жинисти, Поль // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլ Ժինիստի» հոդվածին։