Պոլ Աբադի (ֆր.՝ Paul Abadie, նոյեմբերի 9, 1812(1812-11-09)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա - օգոստոսի 3, 1884(1884-08-03)[2][4], Շատու), ֆրանիացի ճարտարապետ։ Ճարտարապետ Պոլ Աբադի ավագի որդին։

Պոլ Աբադի
ֆր.՝ Paul Abadie
Paul Abadie b 2013.jpg
Ծնվել էնոյեմբերի 9, 1812(1812-11-09)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա
Մահացել էօգոստոսի 3, 1884(1884-08-03)[2][4] (71 տարեկան)
Վախճանի վայրՇատու
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց (անհայտ)[5]
Ուշագրավ աշխատանքներSynagogue (Bordeaux)?, Սակրե Կյոր բազիլիկ և église Saint-Georges de Périgueux?
ՊարգևներՊատվավոր լեգեոնի շքանշանի սպա
Paul Abadie Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Պոլ Աբադին ծնվել է 1812 թվականի նոյեմբերի 9–ին Ֆրանսիայում՝ Փարիզում[6]։

Սովորել է Փարիզում՝ Ա․ Լեկլերկի արվեստանոցում (1832 թվականից) և գեղարվեստի դպրոցում (1835 թվականից)[7]։ Եղել է Ֆրանսիայի առաջատար ռեստավրատորներից մեկը (առաջին աշխատանքը եղել է 1845 թվականին 12-13-րդ դարերի Փարիզի տաճարում, Էժեն Էմանուել Վիոլե լը Դյուկի ղեկավարությամբ, ապա վերականգնել է շուրջ 40 միջնադարյան, հիմնականում ռոմանական տաճարներ Շարանտի, Ժիրոնդի և Դորդոնի դեպարտամենտներում, այդ թվում՝ 1849-80 թվականներին 13-րդ դարի Սեն-Պիեռ տաճարը Անգուլեմում

Աբադիի սեփական շինությունների շարքում ևս գերակշռում են եկեղեցական շենքերը՝ արտաքին տեսքից նեոռոմանական (այդպիսին է Փարիզի մոնմարտի բլրի վրա գտնվող Սակրե Կյոր բազիլիկը (1875-1914), որը կառուցվել է ի հիշատակ պրուսական արշավանքի դժբախտություններից ազատվելու և Փարիզի կոմունայի։

Բացի եկեղեցական և պետական հանձնաժողովներից, Աբադին, ինչպես հայտնի է, ընդունել է միայն մեկ մասնավոր հանձնաժողով՝ 1875 թվականին Մայբերչի ամրոցը, որը նա նախագծել է ամենայն մանրակրկտությամբ, որպես նեոմիջնադարյան արվեստի ամբողջական աշխատանք՝ ներառյալ քարե փորագրություննները, ցուցափեղկերը, փայտի փորագրությունը, կահույքը և այլն[8]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 1998. — ISBN 978-1-884446-05-4
  4. 4,0 4,1 4,2 Annuaire prosopographique : la France savante
  5. Oxford Art Online[Oxford, England]: OUP, 2002.
  6. Brief biography @ Essential Architecture
  7. Sturgis Russell (1901)։ A Dictionary of Architecture and Building, Volume I։ Macmillan։ էջ 1 
  8. Association Promotion Patrimoine, 1993, Chateaux, Manoirs et Logis, List of Works, p. 227 ISBN 2-910137-05-8

ԳրականությունԽմբագրել

  • Абади // А — Анкетирование. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 6. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 1). — ISBN 5-85270-329-X.
  • Paul Abadie, architecte, 1812—1884 (cat.), P., 1988.