Պոլլոք (ֆիլմ)
«Պոլլոք» (անգլ.՝ Pollock), ռեժիսոր Էդ Հարիսի կողմից 2000 թվականին նկարահանված դրամա՝ Սթիվեն Նեյֆի և Գրեգորի Սմիթի «Ջեքսոն Պոլլոք. ամերիկյան զրուցավեպ» գրքի մոտիվներով։ Ֆիլմն ամերիկացի նկարիչ Ջեքսոն Պոլլոքի կենսագրության էկրանավորված տարբերակն է։ Այն Էդ Հարիսի՝ որպես ռեժիսորի առաջին ֆիլմն էր։
Պոլլոք անգլ.՝ Pollock | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | կենսագրական ֆիլմ և գրական ստեղծագործության էկրանավորում |
Թեմա | հարբեցողություն |
Հիմք | Jackson Pollock: An American Saga? |
Թվական | 2000 և հունիսի 6, 2002[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Էդ Հարիս |
Պրոդյուսեր | Էդ Հարիս |
Սցենարի հեղինակ | Բարբարա Թերներ |
Դերակատարներ | Մարշա Գեյ Հարդեն, Էդ Հարիս, Թոմ Բաուեր, Ջենիֆեր Քոնելի, Բադ Քորթ, Ջոն Հերդ, Վել Քիլմեր, Էմի Մեդիգան, Ստեֆանի Սեյմուր և Ջեֆրի Թեմբոր |
Օպերատոր | Լիզա Ռինցլեր |
Երաժշտություն | Ջեֆ Բիլ |
Մոնտաժ | Քեթրին Հիմոֆ |
Պատմվածքի վայր | Նյու Յորք |
Տևողություն | 123 րոպե |
Սյուժե
խմբագրելՖիլմի գործողություններն սկսվում են 1941 թվականի աշնանը, ուսումնասիրում հիմնական իրադարձությունները և ավարտվում Պոլլոքի մահով, ով 1956 թվականին զոհվել է ավտովթարից։
Ջեքսոնը, երիտասարդ նկարիչների աշխատանքների ցուցահանդեսի նախօրյակին, ծանոթանում է Լի Կրասների հետ և իր եղբոր բնակարանից տեղափոխվում վերջինիս մոտ։ Նա իրեն մեծ վարպետ է երևակայում և հիվանդագին տանում իր ստեղծագործական աշխատանքի չհասկացված լինելը։ Դրական փոփոխությունները սկսվում են այն ժամանակ, երբ Հովարդ Պատցելը նրա աշխատանքները ներկայացնում է Պեգի Գուգենհայմին, ով պատվիրում է նրան մեծ չափերի պաննո, կազմակերպում ցուցահանդես և շնորհում փոքրիկ կրթաթոշակ։
Հարբեցողությունն ու զայրույթի պոռթկումները, որոնք ողջ կյանքի ընթացքում հետապնդել են Պոլլոքին, անհնար են դարձնում աշխատանքի վրա կենտրոնանալը։ Լին կտրուկ կերպով պնդում է ամուսնանալ, և հարսանիքից հետո նրանք Սպրինգս քաղաքամասում, որը տեղակայված է Լոնգ Այլենդի արևելյան ափի գեղատեսիլ վայրում, գնում են փոքրիկ տնակ։
Պոլլոքը մի օր անցկացնում է արվեստանոցում և պատահաբար հայտնաբերում կտավի վրա ներկերի կիրառման նոր տեխնիկա։ Պարզվում է՝ փորձն այնքան հաջողված է, որ պատկերասրահում ցուցադրված բոլոր աշխատանքները վաճառվում են ամբողջությամբ, և կոլեկցիոներների հերթ է գոյանում։
Պոլլոքի մասին գրում են ամսագրերում, նրան հրավիրում մասնակցություն ունենալու ստեղծագործական առօրյայի մասին վավերագրական ֆիլմին։ Ժամանում են ընկերներն ու երկրպագուները։ Դարձյալ գլուխ է բարձրացնում հարբեցողության խնդիրը։ Նա առավել հաճախ է վիճում Լիի հետ։ Արդյունքում Լին որոշում է ինչ-որ ժամանակով մեկնել Եվրոպա։
Պոլլոքը Լոնգ Այլենդի իրենց բնակարան է բերում իր նոր ընկերուհուն՝ երիտասարդ Ռութ Կլիգմանին և նրա ծանոթին՝ Էդիտ Մեցգերին։ Պարասրահ այցելելուց հետո չափազանց հարբած ու հոգնած Պոլլոքը նստում է մեքենայի ղեկին և Ռութի հետ ճանապարհատրանսպորտային պատահարի զոհ դառնում (Էդիտը փրկվում է)։
Դերեր
խմբագրելԴերակատար | Դեր |
---|---|
Էդ Հարիս | Ջեքսոն Պոլլոք |
Մարշա Գեյ Հարդեն | Լի Կրասներ |
Թոմ Բաուեր | Դեն Միլեր |
Ջենիֆեր Քոնելի | Ռութ Կլիգման |
Բադ Կորտ | Գովարդ Պատցել |
Ջոն Հերդ | Թոնի Սմիթ |
Վել Քիլմեր | Վիլեմ դե Կունինգ |
Էմի Մեդիգան | Փեգի Գուգենհայմ |
Սալի Մերֆի | Էդիտ Մեցգեր |
Ստեֆանի Սեյմուր | Հելեն Ֆրանկենտելեր |
Մեթյու Սասման | Ռուբեն Կադիշ |
Ջեֆրի Թեմբոր | Կլեմենտ Գրինբերգ |
Նորբերտ Վայսեր | Հանս Նամուտ |
Էվերետ Կուինտոն | Ջեյմս Ջոնսոն Սուինի |
Ջոն Ռոթման | Գարոլդ Ռոզենբերգ |
Քենի Շարֆ | Վիլյամ Բազիոտիս |
Պարգևներ և անվանակարգեր
խմբագրել- 2000 թվական՝ Նյու Յորքի կինոքննադատների ասոցիացիայի մրցանակ՝ երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար (Մարշա Գեյ Հարդեն).
- 2001 թվական՝ «Օսկար» մրցանակ՝ երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար (Մարշա Գեյ Հարդեն), ինչպես նաև՝ լավագուն դերասան անվանակարգում (Էդ Հարիս).
- 2001թվական՝ ԱՄՆ–ի ազգային կինոքննադատների միության մրցանակ՝ երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար (Մարշա Գեյ Հարդեն, երրորդ տեղ).
- 2001 թվական՝ Տորոնտոյի կինոքննադատների միության մրցանակ՝ լավագույն դերասանի համար (Էդ Հարիս).
- 2001թվական՝ «Անկախ ոգի» մրցանակ՝ երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում (Մարշա Գեյ Հարդեն)
- 2001թվական՝ «Ուղեկից» մրցանակ՝ դրամայում լավագույն դերասան անվանակարգում (Էդ Հարիս)
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- «Поллок»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում