Էմի Մեդիգան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Էմի Մեդիգան (անգլ.՝ Amy Madigan, սեպտեմբերի 11, 1950[2], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Կրթությունը ստացել է Միլուոքիում, Մարքեթ համալսարանում, նաև սովորել է Չիկագոյի երաժշտական կոնսերվատորիայում և Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտում։ 1970 թվականին տեղափոխվում է Լոս Անջելես, որտեղ մի քանի տարի անց սկսվում է նրա դերաասանական կարիերան։ 1970-ականների վերջին Մեդիգանը մասնակցել է ամերիկացի ֆոլկ երաժիշտ Սթիվ Գուդմանի համերգային շրջագայությանը՝ նվագելով սինթեզատոր, հարվածային գործիքներ, և նաև երգելով երգեր։ 1985 թվականին դերասանուհին նոմինացվել է «Օսկար» մրցանակաբաշխության «Երկու անգամ կյանքում» ֆիլմում Սաննիի դերի համար։ Նա հաջող դերեր է ունեցել «Սիրո երեխան» (1982), «Ճանապարհները կրակի մեջ» (1984), «Տեղեր սրտում» (1984), «Արքայազնը Փենսիլվանիայից» (1988), «Նրա երազանքների դաշտը» (1989), «Մութ կեսը» (1993), «Փոլլոք» (2000), «Նախագիծ Լյարամի» (2002) և «Հաջողություն, փոքրիկս, հաջողություն» (2007) ֆիլմերում, նաև «Կառնավալ», «Մտածել ինչպես հանցագործ» և «Կրքի անատոմիա» հեռուստասերիալներում։
![]() անգլ.՝ Amy Madigan | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 11, 1950 (73 տարեկան) |
Ծննդավայր | Չիկագո, ԱՄՆ |
Կրթություն | Մարկետ համալսարան, Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ և Ռուզվելտի համալսարան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | Դերասանուհի |
Ակտիվ շրջան | 1981 — այժմ |
Ամուսին(ներ) | Էդ Հարիս |
Պարգևներ և մրցանակներ | |
IMDb | ID 0001496 |
![]() | |
1983 թվականին Էմի Մեդիգանը ամուսնացած է Էդ Հարիսի հետ։ Զույգն ունի դուստր՝ Լիլին։
Մրցանակներ Խմբագրել
- Կատալոնիայի կինոփառատոն 1984՝ «Մրցանակ Մարիա լավագույն կանացի դերի համար» («Ճանապարհները կրակի մեջ»)
- Ոսկե գլոբուս 1989՝ «Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի սերիալում, մինիսերիալում կամ հեռուստաֆիլմում» («Ռոյը ընդդեմ Ուեյդի)
Ծանոթագրություններ Խմբագրել
Արտաքին հղումներ Խմբագրել
- Էմի Մեդիգան (անգլ.) Internet Movie Database կայքում