Պոլա Հոկինս (անգլ.՝ Paula Hawkins, օգոստոսի 26, 1972(1972-08-26)[1], Հարարե, Զիմբաբվե), բրիտանացի գրող, ով հայտնի է դարձել «Աղջիկը գնացքում» վեպով[4][5]:

Պոլա Հոկինս
Paula Hawkins Göteborg Book Fair 2015.jpg
Ծննդյան անունիսպ.՝ Paula Hawkins
Ծնվել էօգոստոսի 26, 1972(1972-08-26)[1] (48 տարեկան)
ԾննդավայրՀարարե, Զիմբաբվե
Գրական անունAmy Silver[2] և Amy Silver[3]
Մասնագիտությունլրագրող, վիպասան և գրող
Լեզուանգլերեն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԿրթությունKeble College?
Պարգևներ100 կին
Կայքpaulahawkinsbooks.com
Paula Hawkins Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Հոկինսը ծնվել և մեծացել է Սալիսբերում, Ռոդեսիա (այժմ՝ Հարարե, Զիմբաբվե): Հայրը եղել է տնտեսագիտության պրոֆեսոր և ֆինանսական լրագրող: Նախքան 1989 թվականին Լոնդոն տեղափոխվելը[6], Հոկինսը սովորել է Հարարեի Արունդել մասնավոր դպրոցում, այնուհետև Ա մակարդակի համար սովորել է Կենսինգտոնի Քոլինգհեմ անկախ քոլեջում: Օքսֆորդի համալսարանի Կեբլե քոլեջում ուսանել է փիլիսոփայություն, քաղաքագիտություն և տնտեսագիտություն[7]: Եղել է «Թայմս»-ի լրագրող: Անկախ հիմունքներով աշխատել է մի շարք հրատարակչություններում, կանանց համար գրել է «The Money Goddess» ֆինանսա-խորհրդատվական գիրքը[5]:

2009 թվականին Հոկինսը Էմի Սիլվեր (Amy Silver) գրական անվամբ սկսել է գրել ռոմանտիկ կատակերգություններ, այդ թվում՝ «Confessions of a Reluctant Recessionista», սակայն այդ աշխատանքները կոմերցիոն հաջողություններ չեն ունեցել: Նրա բեսթսելերը դարձավ «Աղջիկը գնացքում» (2015) վեպը, թրիլեր, որտեղ արծարծվում է ընտանեկան բռնության, ալկոհոլի և թմրանյութերի չարաշահման թեման[5]: Նա գիրքը գրեց վեց ամսում, այդ ընթացքում չզբաղվելով ուրիշ ոչնչով, և աշխատանքն ավարտին հասցնելու համար ֆինանսական հարցերով նրան աջակցեց հայրը: 2016 թվականին գրքի հիման վրա նկարահանվել է «Աղջիկը գնացքում» ֆիլմը[4]:

Հոկինսն ապրում է Հարավային Լոնդոնում:

ԵրկերԽմբագրել

  • The Money Goddess (2006)
  • Confessions of a Reluctant Recessionista(2009)
  • The Girl on the Train (վեպ) (2015)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (чеш.) — 2001.
  2. https://www.standard.co.uk/lifestyle/london-life/runaway-success-paula-hawkins-author-of-the-girl-on-the-train-portraits-by-pal-hansen-10133029.html
  3. https://aleph.nkp.cz/F/?func=find-c&local_base=aut&ccl_term=ica=mzk2015887107
  4. 4,0 4,1 Saner Emine (ապրիլի 21, 2015)։ «The Girl on the Train: how Paula Hawkins wrote ‘the new Gone Girl’»։ The Guardian։ Վերցված է հուլիսի 17, 2015 
  5. 5,0 5,1 5,2 Alter Alexandra (հունվարի 30, 2015)։ «Welcoming the Dark Twist in Her Career»։ New York Times։ Վերցված է հուլիսի 17, 2015 
  6. «Author: Paula Hawkins»։ Random House։ Վերցված է հուլիսի 17, 2015 
  7. «Twitter post»։ Twitter։ Keble College, Oxford։ Վերցված է օգոստոսի 3, 2016 

Արտաքին հղումներԽմբագրել