Պոլա Դոբրյանսկի (անգլ.՝ Paula Jon Dobriansky, սեպտեմբերի 14, 1955(1955-09-14), Ալեքսանդրիա, Վիրջինիա, ԱՄՆ), ուկրաինական ծագմամբ ամերիկացի քաղաքական և պետական գործիչ, Լև Դոբրյանսկու դուստրը։

Պոլա Դոբրյանսկի
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Էդմունդ Ա. Վալշի անվան դիվանագիտական ծառայության դպրոց, Ջորջթաունի համալսարանի իրավունքի կենտրոն և Հարվարդի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր սեպտեմբերի 14, 1955(1955-09-14) (68 տարեկան)
Ծննդավայր Ալեքսանդրիա, Վիրջինիա, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ
Զավակներ Լև Դոբրյանսկի
 
Պարգևներ

Բուշ կրտսերի հանրապետական վարչակազմի օրոք 2001 թվականից մինչև 2009 թվականը եղել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ[1]։ 2009 թվականի մարտից եղել է Հարվարդի համալսարանի պետական կառավարման ֆակուլտետի Բելֆերի գիտության և միջազգային գործերի կենտրոնի ավագ գիտաշխատող (անգլ.՝ Harvard University John F. Kennedy School of Government’s Belfer Center for Science and International Affairs)[2]:

Պոլա Դոբրյանսկի

Սովորել է Ջորջթաունի համալսարանում, գիտությունների դոկտորի գիտական աստիճան է ստացել Հարվարդի համալսարանից (Խորհրդային քաղաքականության խնդիրները և ռազմական գործերը)։ Ֆերլի Դիքինսոնի անվան համալսարանի բանասիրության և Ֆլեգլերի քոլեջի իրավունքի պատվավոր դոկտոր։

Այդ պաշտոնում 2001 թվականին նրան առաջադրել է նախագահ Ջորջ Ուոքեր Բուշը, և թեկանծությունը հաստատվել է Սենատի կողմից։

Նրա իրավասության շրջանակներում են ժողովրդավարության, մարդու իրավունքների, աշխատանքի, թմրանյութերի դեմ պայքարի, օրինականության պահպանման խնդիրները, որոնք կապված են աշխատող ներգաղթյալների և հումանիտար օգնության հետ, ինչպես նաև բնապահպանական խնդիրները։ Պոլա Դոբրյանսկին եղել է Տիբեթի հարցերով հատուկ համակարգող։

Մինչ պետքարտուղարի տեղակալ նշանակվելը, Պոլա Դոբրյանսկին եղել է արտաքին հարաբերությունների խորհրդի փոխնախագահ և գրասենյակի տնօրեն։

Մրցանակներ խմբագրել

Պոլա Դոբրյանսկիի շքանշանների և պարգևների թվում են Ջորջթաունի համալսարանի շրջանավարտների նվաճումների համար ամենամյա պարգևը, Պետական դեպարտամենտի Բարձրագույն փառքը շքանշանը, 2001 թվականի միջազգային մրցանակը, Ժողովրդավարության մեջ ազգային ավանդի համար մեդալը, Լեհաստանի «Արժանիքների համար» շքանշանը, Լիտվայի Մեծ իշխան Գեդիմինասի շքանշանի Մեծ խաչը։

Ջին Քիրքպատրիկի անվան մրցանակի դափնեկիր (2008) է։

Գրականություն խմբագրել

  • Paula Dobriansky
  • Bush Was No Unilateralist [1]
  • [2]
  • Виталий Аблицов "Галактика Украина. Украинская диаспора: выдающиеся фигуры "- К.: КИТ, 2007. — 436 с.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Belfer Center Press Release 3 March 2009 (accessed 20 March 2009)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 25-ին.
  2. «Paula J. Dobriansky». Belfer Center for Science and International Affairs. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 15-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլա Դոբրյանսկի» հոդվածին։