Պոլա-Մեյ Ուիքս
Պոլա-Մեյ Ուիքս (անգլ.՝ Paula-Mae Weekes, դեկտեմբերի 23, 1958[1][2], Պորտ օֆ Սփեյն, Տրինիդադ և Տոբագո[1]), տրինիդադցի իրավաբան, Թերքս և Քայքոս կղզիների վերաքննիչ դատարանի դատավոր։ Տրինիդադի և Տոբագոյի ընտրված նախագահ, պաշտոնը ստանձնել է 2018 թվականի մարտի 19-ին։ Դարձել է Տրինիդադի և Տոբագոյի պատմության մեջ առաջին կինը, որը դարձել է նախագահ, ինչպես նաև Եղիսաբեթ II թագուհուց հետո պետության երկրորդ կին ղեկավարը։
Պոլա-Մեյ Ուիքս | |
Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ |
---|---|
Կրթություն՝ | Hugh Wooding Law School? և University of the West Indies - Cave Hill Campus? |
Մասնագիտություն՝ | իրավաբան, քաղաքական գործիչ և փաստաբան |
Ծննդյան օր | դեկտեմբերի 23, 1958[1][2] (65 տարեկան) |
Ծննդավայր | Պորտ օֆ Սփեյն, Տրինիդադ և Տոբագո[1] |
Քաղաքացիություն | Տրինիդադ և Տոբագո[3] |
Կենսագրություն խմբագրել
Պոլա-Մեյ Ուիքսը կրթություն է ստացել Բարբադոսի Քեյվ Հիլ համալսարանում, որտեղ նա ստացել է բակալավրի աստիճան «իրավունքի» ուղղությամբ[4]։ Համալսարանն ավարտելուց հետո Փոլ Մեյը 11 տարի աշխատել է դատախազության ղեկավարի պաշտոնում, որից հետո զբաղվել է մասնավոր պրակտիկայով։ 1996 թվականին սկսել է աշխատել դատական համակարգում և 2005 թվականին աշխատանքի է անցել Վերաքննիչ դատարանում, որտեղ աշխատել է մինչև թոշակի անցնելը[5]։ 2012 թվականին ժամանակավորապես զբաղեցրել է Վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնը։ 2016 թվականի սեպտեմբերին Ուիքսն աշխատանքի է անցել Թերքս և Քայքոս կղզիների Վերաքննիչ դատարանում։
2018 թվականի հունվարի 5-ին Ուիքսը առաջադրվել է որպես երկրի նախագահի թեկնածու՝ վարչապետ Քիթ Ռոուլիի առաջարկով՝ խորհրդարանական ընդդիմության ղեկավար Կամլա Պերսադ-Բիսեսարայի հետ կոնսենսուսի հասնելու հույսով, որը հետագայում իսկապես աջակցել է նրա թեկնածությանը։ Վիքսի առաջադրումը նախագահի պաշտոնում նշել են նաև քաղաքագետները։ Քանի որ ընտրությունների օրը միակ առաջադրված թեկնածուն էր, ընտրվել էր առանց քվեարկության[6]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://otp.tt/the-president/thepresident/
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://www.munzinger.de/search/go/document.jsp?id=00000031689
- ↑ «Paula Mae Weekes in a nutshell». newsday.co.tt. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Analysts : Justice Paula Mae-Weekes an excellent choice*». trinidadexpress.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 6. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ Anna Ramdass (2018 թ․ հունվարի 5). «PM's wise choice*». Trinidad Express (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլա-Մեյ Ուիքս» հոդվածին։ |