Պոեզիայի համաշխարհային օր
Պոեզիայի համաշխարհային օր, ամենամյա տոն, որը նշվում է մարտի 21-ին։ Այս տոնը հռչակվել Է 1999 թվականի նոյեմբերի 15-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից՝ Գլխավոր կոնֆերանսի 30-րդ նստաշրջանի բանաձևում[4]։ Ինչպես նշվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման մեջ, տոնի ստեղծման նպատակն է «նոր լիցք և ճանաչում հաղորդել ազգային, տարածաշրջանային և միջազգային բանաստեղծական շարժումներին»։
Պոեզիայի համաշխարհային օր | |
---|---|
Տեսակ | միջազգային օր |
Ամսաթիվ | Մարտի 21[1] |
սկսած | 2000[2] |
Հաստատված | նոյեմբերի 16, 1999[2][3] |
Անվանված է | պոեզիա |
Ի հիշատակ | պոեզիա[1] |
Կայք | unesco.org/en/days/poetry-day(անգլ.) |
Պատմություն
խմբագրելՊաշտոնապես պոեզիայի օր սահմանելու առաջին նախաաձեռնությունը թվագրվում է 1930-ական թվականներին։ 1938 թվականին Միացյալ Նահանգների Օհայո նահանգում Տեսսա Սուիզի Ուեբբ բանաստեղծուհու նախաձեռնությամբ[5] պոեզիայի օր հռչակվել է հոկտեմբերի 15-ը՝ հին հռոմեացի պոետ Վերգիլիոսի ծննդյան օրը[6]։ Մինչև 1951 թվականն այդ օրն ավանդույթի էր վերածվել Միացյալ Նահանգների ութ նահանգներում, ինչպես նաև Մեքսիկայում[7] և նշվում էր որպես պոեզիայի ազգային օր։ Այնուհետև այդ օրը՝ որպես պոեզիայի միջազգային օր, սկսել են նշել նաև այլ երկրներում[8]։
1998 թվականին Մարոկկոյի առաջարկով ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր ասամբլեայի գործադիր կոմիտեն քննարկել է Պոեզիայի համաշխարհային օրը տոնելու հարցը և առաջարկել, որ նմանատիպ միջոցառումներ անցկացվեն տարբեր երկրներում։ Այնպես որ, պոեզիայի առաջին օրերն անցկացվել են դեռևս նախքան ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից տոնի հռչակումը[9]։
Տոնը Հայաստանում
խմբագրելՀայաստանում պոեզիայի համաշխարհային օրը սկսել է նշվել 2010 թվականից, որին տարեցտարի միանում են նոր մշակութային օջախներ՝ իրականացնելով տարաբնույթ միջացառումներ։ Դպրոցներում, թանգարաններում, գրադարաններում, մշակույթի կենտրոններում և այլուր կազմակերպվում են հանդիպումներ պոետների հետ, գրքերի շնորհանդեսներ, ընթերցումներ, հանրային քննարկումներ և այլ միջոցառումներ[10][11]։
Տոնի առթիվ Գրողների միության հրատարակչության տնօրեն, բանաստեղծ Շանթ Մկրտչյանը ասել է[10]․
Ամեն անգամ այս դահլիճում մենք նորից բարձրացնում ենք պոեզիան ի տես բոլորին։ Պոեզիան, միևնույն է, հաղթանակելու է։ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.unesco.org/en/days/poetry
- ↑ 2,0 2,1 https://unesdoc.unesco.org/ark:/48223/pf0000118514.page=70
- ↑ https://www.elmostrador.cl/cultura/2019/03/21/hoy-se-conmemora-el-dia-de-la-poesia-con-actividades-en-todo-el-mundo/
- ↑ «О провозглашении 21 марта Всемирным днем поэзии». Վերցված է 2012 թ․ մարտի 21-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն) - ↑ Tessa Sweazy Webb, Founder of Ohio Poetry Day Արխիվացված 2017-02-28 Wayback Machine // Historical Marker Database(անգլ.)
- ↑ Shereen Gertel Rutman. Let’s celebrate!: A year’s worth of holiday projects. — Troll Associates, 1992. — P. 15.(անգլ.)
- ↑ International Who’s Who in Poetry. — International Biographical Centre, 1977. — P. 522 ff.(անգլ.)
- ↑ A World Poetry Day function in Sydney, 1963 // National Archives of Australia(անգլ.)
- ↑ Документы 157-й сессии исполкома ЮНЕСКО
- ↑ 10,0 10,1 «Պոեզիայի համաշխարհային օրը նշվում է նաև Հայաստանում». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2020 թ․ մարտի 20-ին.
- ↑ «Հայաստանում Պոեզիայի համաշխարհային օրը նշվում է բացառիկ ընդգրկմամբ». armenpress.am. Վերցված է 2020 թ․ մարտի 20-ին.