Բացել գլխավոր ցանկը

Պյոտր Պետրովիչ Վերշիգորա (մայիսի 3 (16), 1905, Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 23, 1963(1963-03-23), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս սովետական գրող, գեներալ-մայոր, Սովետական Միության հերոս (1944 թվական)։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։

Պյոտր Վերշիգորա
The Soviet Union 1968 CPA 3616 stamp (USSR Partisan World War II Hero Major General Pyotr Vershigora).jpg
Ծնվել էմայիսի 3 (16), 1905
ԾննդավայրՊոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 23, 1963(1963-03-23) (57 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
ԿրթությունՕդեսայի Անտոնինա Նեժդանովայի անվան ազգային երաժշտական ակադեմիա
Մասնագիտությունգրող
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Ստալինյան մրցանակ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ Կարմիր դրոշի շքանշան Լենինի շքանշան Խորհրդային Միության հերոս I աստիճանի Բոգդան Խմելնիցկու շքանշան և «Մարտական ծառայությունների» մեդալ
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն
Pyotr Vershigora Վիքիպահեստում

Եղել է դերասան և ռեժիսոր։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է Կովպակի պարտիզանական միավորման հրամանատարներից (1943 թվականի դեկտեմբերից՝ 1-ին Ուկրաինայի պարտիզանական դիվիզիայի հրամանատար)։ Պատերազմից հետո, 1947-1954 թվականներին դասախոսել է գլխավոր շտաբի ակադեմիայում։ Գրել է «Մաքուր խղճով մարդիկ» (1946, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1947, հայերեն հրատարակություն՝ 1948), «Կարպատյան ռազմերթ» (1950), «Ռազմերթ դեպի Սան և Վիսլա» (1959), «Հարազատ տուն» (1962) և այլ գրքեր, որոնցում արտացոլել է թշնամու թիկունքում սովետական մարդկանց հերոսական պայքարը։ Վերշիդորայի գլխավորած դիվիզիայի շարքերում է մարտնչել «Հաղթանակ» հայկական պարտիզանական ջոկատը։ Պարգևատրվել է Լենինի 2, Կարմիր դրոշի, Բոգդան Խմելնիցկու 1-ին աստիճանի շքանշաններով։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 414